Բոլիվուդում հայտնի ոճաբան Մարիաննա Մուկուչյանը Երեւանում է: Նա այստեղ է իր հայտնի քրոջ՝ Իվետա Մուկուչյանի նոր նախագծի շնորհանդեսին մասնակցելու, ինչպես նաեւ՝ ամառային հանգիստն անցկացնելու նպատակով:
NEWS.am STYLE- ը զրուցել է Մարիաննայի հետ Հայաստան այցի, բոլիվուդյան աստղերի հետ աշխատելու, ինչպես նաեւ՝ վարսահարդարման եւ դիմահարդարման գլխավոր թրենդների մասին:
Բարի գալուստ Հայաստան: Վերջին անգամ ե՞րբ էիք եղել Հայրենիքում եւ ի՞նչ զգացողություններ ունեք այստեղ գտնվելով:
Վերջին անգամ եղել եմ չորս տարի առաջ, շատ կարոտել եմ Հայաստանը եւ շատ ուրախ եմ, որ եկա: Ճիշտն ասած՝ սա պլանավորած այց չէր:
Ո՞րն է Երեւանում Ձեր ամենասիրելի վայրը:
Իմ սիրտը կապված է Հանրապետության հրապարակին, որովհետեւ մենք հրապարակի կողքն ենք մեծացել՝ Բուզանդի փողոցում, շատ եմ սիրում այդ տարածքը: Կասկադն էլ եմ սիրում:
Դուք աջակցում էիք Իվետային «Եվրատեսիլում»՝ դիմահարդարելով եւ վարսահարդարելով նրան: Մի փոքր կպատմե՞ք այդ մասին:
«Եվրատեսիլը» շատ կարեւոր էր Իվետայի համար, ինձ համար էլ կարեւոր էր, որ ես այդ ժամանակ լինեմ իր կողքին, աջակցեմ, որ դրա միջով իրար հետ անցնենք, իհարկե, ոչ միայն մազերի կամ դիմահարդարման համար:
Ուզում եմ՝ խոսեք նաեւ հայտնի աստղերի հետ համագործակցության առանձնահատկությունների մասին:
Չորս տարի է՝ արդեն Հնդկաստանում եմ: Այնտեղ իմ հարաբերությունները շատ լավն են, շատ ամուր: Այնտեղ շատ գնահատում են իմ գործը, գուցե դրա համար ինձ հեշտ է նրանց հետ աշխատելը: Ես շատ պերֆեկցիոնիստ եմ, սիրում եմ, որ իմ աշխատանքում ամեն բան հիասքանչ լինի:
Մի փոքր հետ գնանք եւ խոսենք Հնդկաստան տեղափոխվելու մասին: Ինչու՞ Հնդկաստան եւ ինչու՞ Բոլիվուդ:
Իմ Հնդկաստան գնալը պլանավորված չէր: Ես նոր էի տեղափոխվել Դուբայ եւ ինձ շատ էր դուր եկել այնտեղ: Ես այնտեղ ծանոթացա մի լուսանկարիչի հետ, որը շատ էր հավանում իմ աշխատանքները: Ինքը միշտ ասում էր ինձ՝ անպայման գնա Հնդկաստան, այնտեղ քո աշխատանքը կնգահատեն, ես էլ ասեցի՝ լավ, կգնամ, որովհետեւ Դուբային մոտ է, երկու ամիս կմնամ... Բայց նախագծերը շատացան, եւ երկու ամիսը դարձավ չորս տարի:
Որպես վարսերի եւ շպարի ոճաբան՝ ի՞նչ սխալներ եք նկատում հայ աղջիկների մոտ այդ հարցում:
Ես նկատել եմ, որ այստեղ ավելի շատ են դիմահարդարվում, վարսերը նույնպես չափից շատ են հարդարում: Ես սիրում եմ, եւ ոչ միայն ես, նաեւ՝ Եվրոպայում, որ վարսերը տեղ ունենան խաղալու, ոչ թե լինեն արհեստական: Ես կուզեի, որ ավելի բնական լիներ: Նույնը վերաբերում է նաեւ դիմահարդարմանը: Նկատել եմ, որ մի ստանդարտ դեմք կա, բոլորը ուզում են այդ տեսքով լինել, իրենց բնական գեղեցկությունը փոխում են, որ նմանվեն ինչ-որ մեկին: Շատ ափսոս է, որովհետեւ ամեն մեկի մեջ գեղեցկություն կա, ավելի լավ է՝ դա ընդգծվի:
Եվ վերջում կխնդրեմ նշեք, թե այս ամռան գլխավոր թրենդները որոնք են:
Հիմա շատ կապույտն է թրենդի մեջ, որը, անկեղծ ասաց, ինձ այդքան էլ դուր չի գալիս: Դա կարող է լինել կապույտ թարթչաներկ, սյուրմա, ստվերաներկ եւ այլն: Իսկ սանրվածքներից նորաձեւ են տարբեր հյուսքերը:
Զրուցեց Շուշան Շատիկյանը
Տեսանյութը՝ Դավիթ Խուդավերդյանի
Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ