Երեկ հայտնի պարբերականները ողողված էին լուրերով այն մասին, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 45 000 դոլար կվճարեն փոխնակ մորը։ Զույգը եւս մեկ երեխա է ցանկանում։ Ուստի Քիմն ու Քանյեն դիմել են հատուկ գործակալություն, որը նրանց համար փոխնակ մայր է գտել։ Սեյնթին լույս աշխարհ բերելուց հետո բժիշկները հայուհուն զգուշացրել են, որ նրա համար երրորդ հղիությունը ցանկալի չէ եւ կարող է մահացու լինել, քանի որ մեծ վնաս կպատճառի Քիմի առողջությանը։

Քարդաշյան-Ջեներ կլանին մոտ գտնվող աղբյուրը People պարբերականին ասել է, որ երրորդ երեխայի գաղափարը պատկանում է Քանյե Ուեսթին։

Հիշեցնենք, որ 36-ամյա Քիմը դաստիարակում է 4-ամյա դստերը՝ Նորթին, եւ որդուն՝ Սեյնթին։ Բայց 40-ամյա ռեփերը եւս մեկ երեխա է ցանկանում։
«Քիմը սկզբում մտածում էր, թե երկու երեխան բավական է։ Հղիանալու պարագայում նա կարող է վտանգել առողջությունը, քանի որ ծննդաբերության ժամանակ նրա մոտ բարդություններ են եղել։

Բժիշկները նրան խորհուրդ չեն տվել նման բան անել, քանի որ դա շատ վտանգավոր է։ Քիմն այլեւս չի կարողանա երեխա լույս աշխարհ բերել, իսկ Քանյեն երրորդ երեխայի մասին է մտածում։ Այդ պատճառով նրանք դիմել են փոխնակ մորը։ Սկզբում Քիմը համաձայն չէր, սակայն որքան արագ է մեծանում Սեյնթը, այնքան նա ավելի է համոզվում Քանյեի իրավացիության մեջ։ Քիմն ու Քանյեն շատ երկար են փոխնակ մայր փնտրել եւ արդյունքում գտել աղջկան, որին 45 000 դոլար կվճարեն»,-նշել է աղբյուրը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով