«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Քանյե Ուեսթը համոզել է Քիմ Քարդաշյանին 3-րդ երեխայի համար դիմել փոխնակ մոր օգնությանը

18:08, 22 հունիսի

Երեկ հայտնի պարբերականները ողողված էին լուրերով այն մասին, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 45 000 դոլար կվճարեն փոխնակ մորը։ Զույգը եւս մեկ երեխա է ցանկանում։ Ուստի Քիմն ու Քանյեն դիմել են հատուկ գործակալություն, որը նրանց համար փոխնակ մայր է գտել։ Սեյնթին լույս աշխարհ բերելուց հետո բժիշկները հայուհուն զգուշացրել են, որ նրա համար երրորդ հղիությունը ցանկալի չէ եւ կարող է մահացու լինել, քանի որ մեծ վնաս կպատճառի Քիմի առողջությանը։

Քարդաշյան-Ջեներ կլանին մոտ գտնվող աղբյուրը People պարբերականին ասել է, որ երրորդ երեխայի գաղափարը պատկանում է Քանյե Ուեսթին։

Հիշեցնենք, որ 36-ամյա Քիմը դաստիարակում է 4-ամյա դստերը՝ Նորթին, եւ որդուն՝ Սեյնթին։  Բայց 40-ամյա ռեփերը եւս մեկ երեխա է ցանկանում։
«Քիմը սկզբում մտածում էր, թե երկու երեխան բավական է։ Հղիանալու պարագայում նա կարող է վտանգել առողջությունը, քանի որ ծննդաբերության ժամանակ նրա մոտ բարդություններ են եղել։

Բժիշկները նրան խորհուրդ չեն տվել նման բան անել, քանի որ դա շատ վտանգավոր է։ Քիմն այլեւս չի կարողանա երեխա լույս աշխարհ բերել, իսկ Քանյեն երրորդ երեխայի մասին է մտածում։ Այդ պատճառով նրանք դիմել են փոխնակ մորը։ Սկզբում Քիմը համաձայն չէր, սակայն որքան արագ է մեծանում Սեյնթը, այնքան նա ավելի է համոզվում Քանյեի իրավացիության մեջ։ Քիմն ու Քանյեն շատ երկար են փոխնակ մայր փնտրել եւ արդյունքում գտել աղջկան, որին 45 000 դոլար կվճարեն»,-նշել է աղբյուրը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search