Կարծում եք վեճերի բացակայությունը լա՞վ նշան է։ Ամենեւին։ Վեճերը ներդրումներ են հարաբերությունների մեջ։ Դրանք ցույց են տալիս, որ դուք անտարբեր չեք ձեր հարաբերությունների հանդեպ։ Իսկ երբ դադարում եք վիճել՝ ուրեմն դուք արդեն անտարբեր եք։ Դուք այլեւս չեք ուզում փնտրել խնդրի լուծում, քանի որ մտովի արդեն չկայացած եք համարում այդ հարաբերությունները։
2. Փոխվում է ձեր սեռական կյանքը
Պարտադիր չէ, որ դեպի վատ կողմը, չնայած հիմնականում հենց այդպես է տեղի ունենում։ Պարզապես դուք այլեւս չեք հետաքրքրում իրար։ Չնայած ոմանք բաժանումից առաջ սկսում են հակառակը՝ ավելի շատ զբաղվել սեքսով, քանի որ դա միակ դրական բանն է, որ պահպանվել է հարաբերություններում։
Իմ դեպքում հենց այդպես էր։ Ես հասկացա, որ հարաբերություններն ավարտված են, երբ մենք սկսեցինք իրար հետ «շփվել» ու ժամանակ անցկացնել միայն անկողնում։ Իսկ երբ սեքսով չէինք զբաղվում՝ ոչնչի մասին չէինք կարողանում խոսել՝ թերեւս միայն եղանակի մասին։
3. Միմյանց ներկայությունն անտանելի է դառնում
Դուք ծայրաստիճան դյուրագրգիռ եք դառնում։ Ուզում եք աթոռը նրա վրա նետել։ Երեւակայության մեջ պատկերացնում եք նրան սպանելու ամենաայլասերված տարբերակները։ Դուք պարզապես այլեւս ի վիճակի չեք նայել նրա վրա կամ էլ զգում եք, որ նա է նույնը ձեր հանդեպ զգում։ Կատակներն այլեւս ծիծաղելի չեն թվում,ընդամենը զայրացնում են։ Միասին ժամանակ անցկացնելու մտքից միայն սկսում եք դողալ։
4. Դուք փոխում եք ձեր արտաքինը
Երբ մարդն ինքն իր համար որոշում է, որ հարաբերություններն ավարտված են, նա սկսում է նոր կյանք, գտնում նոր հետաքրքրություններ, ընկերներ, նոր կենսակերպ։ Նա ենթագիտակցաբար շարունակում է կյանքն առանց այդ հարաբերությունների։
5. Դուք փոխվում եք քիմիական մակարդակի վրա
Օքսիտոցինը հորմոն է, որը պատասխանատու է զուգընկերների միջեւ կապի համար։ Այն արտադրվում է հպումների, համբույրների, անկեղծ զրույցների ժամանակ։ Եթե օքսոտիցինի քանակը նվազում է, կանանց մոտ կարող է սկսվել դեպրեսիա, ապատիա ու լիբիդոյի նվազում։
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին