Եթե Հայաստանում մինչեւ վերջերս Վիկտորյա Լոպիրյովա անունը հայտնի էր ոչ այնքան լայն զանգվածների, ապա ռուս մոդելի հրապարակած լուսանկարները Հենրիխ Մխիթարյանի հետ շատերին ստիպեցին աղջկա մասին տեղեկություններ որոնել...
Իհարկե, սոցցանցերի օգտատերերն անմիջապես սիրային կապ վերագրեցին աստղերին, ու քանի դեռ նրանցից որեւէ մեկը պաշտոնապես չի մանրամասնել հանդիպման պատճառները, NEWS.am STYLE-ը որոշել է հասկանալ՝ ով է մեր հավանական «հարսնացուն Հյուսիսից» :)))

Եվ այսպես, Վիկտորյա Լոպիրյովան հայտնի դարձավ՝ 2003 թվականին նվաճելով «Միսս Ռուսաստան» տիտղոսը։

Աղջիկը ծնվել է 1983 թվականին՝ Դոնի Ռոստովում։ Տարբեր տարիներին մասնակցել է գեղեցկության մրցույթների, բայց հաղթել միայն մեկում, եւ դա բազում դռներ է բացել նրա առջեւ։ Հաղթանակից հետո Վիկտորյային առաջարկեցին հաղորդում վարել Travel channel ալիքով։

2007 թվականին նա սկսեց վարել НТВ-ի «Футбольная ночь» հաղորդաշարը, ապա՝ 2009-ին, Post TV-ի «Реальный спорт»-ը։ Աշխատել է նաեւ МУЗ-ТВ հեռուստաընկերությունում։
Ինչ վերաբերում է անձնականին, ապա 33-ամյա գեղեցկուհին ժամանակին հանդիպել է ռուս հայտնի երգիչ Վլադ Տոպալովի հետ։

Վլադ Տոպալովի հետ
2012-ին հայտնի դարձավ Վիկտորյայի եւ ֆուտբոլիստ Ֆյոդր Սմոլովի սիրավեպի մասին։ Կարճ ժամանակ անց՝ 2013-ին, զույգը նշանվեց, ապա՝ ամուսնացավ։

Ֆյոդր Սմոլովի հետ
Սակայն նրանց ամուսնությունը կարճ տեւեց։ Զույգը բաժանվեց 2015 թվականին։

Վերջերս Վիկտորյան մասնակցել է Կոնֆեդերացիայի գավաթի վիճակահանությանը (նա Ֆուտբոլի՝ 2018թ. աշխարհի առաջնության դեսպան է նշանակվել), որի ընթացքում հարցազրույց է տվել «Спорт-Экспресс» -ի լրագրողին։ Վերջինս հետաքրքրվել է աղջկա անձնական կյանքով, ինչին ի պատասխան մոդելն ասել է. «Ես արդեն հանդիպել եմ իմ արքայազնին»։
Հետաքրքիր է՝ ու՞մ է նա նկատի ունեցել...
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը