Այսօր՝ հունիսի 25-ին, Սեւանի Հայրավանքում պսակադրվեց դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանը:
Գեղեցիկ արարողությանը հրավիրված էր նաեւ NEWS.am STYLE-ը, որի հետ զրույցում Թերեզան պատմեց, թե ինչպես է ծանոթացել իր ընտրյալի՝ Սուրենի հետ, ինչպես նաեւ՝ հարսանեկան զգեստի մասին:
«Սուրենի հետ ծանոթացել ենք մոտ 2 տարի առաջ՝ աշխատանքի բերումով: Նա մասնագիտությամբ հաշվապահ-ֆինանսիստ է: Մեր հարաբերությունները շատ հետաքրքիր սկիզբ, ընթացք եւ զարգացում ունեցան, ու այսօր արժանացանք պսակի խորհրդին: Ի դեպ, Հայրավանքը, որտեղ և պսակադրվեցինք, կոչվում է նաև Մարդաղավնյաց վանք: Շատ հետաքրքիր խորհուրդ ու խորհրդավորություն ունեցող 9-րդ դարի վանք է»,-ասաց նա:
Թերեզան եւ Սուրենը փորձել են յուրահատուկ՝ ոչ ավանդական խնջույք կազմակերպել.
«Երբ քննարկում էինք հարսանեկան խնջույքի անցկացման ֆորմատը, ձգտում էինք հնարավոր բոլոր հանգամանքները հաշվի առնել: Երկուսս էլ կարծում ենք, որ սա այն դեպքերից է, երբ յուրաքանչյուր զույգ իրավունք ունի կազմակերպել իր հարսանիքն այնպես, ինչպես ավելի հետաքրքիր եւ հարմար է իրեն: Մենք մի քանի հնարավոր տարբերակներ քննարկելուց հետո, կանգ առանք Սեւանում կազմակերպելու տարբերակի վրա: Փորձել ենք փոքր-ինչ տարբերվող, հավես վիճակ ստանալ, միաժամանակ՝ պահպանելով նաեւ ավանդական տարրեր: Հյուրերի շատ նեղ շրջանակ ունենք, միայն երկուսիս մտերիմ ընկերներն ու մոտ հարազատներն են»:
Ինչ վերաբերում է հարսանեկան զգեստին, ապա դիզայներն այն անձամբ է հեղինակել: Առաջին հայացքից այն ավանդական զգեստի է նման, սակայն փոքրիկ գաղտնիք ունի.
«Այո՛, հարսի զգեստս հեղինակային է՝ փոքրիկ հետաքրքիր նոր լուծումով: Այն կոմբինիզոն-զգեստ է, եւ հնարավոր է կրել 2 տարբերակով՝ վերնազգեստով եւ առանց: Հարսնազգեստի դիզայնի հարցում վերջնական կողմնորոշվեցի, երբ արդեն որոշել էինք խնջույքի ընդհանուր ձեւաչափը: Եվ, պատկերացրեք, դեռ երեկ զգեստի հուլունքներն էինք հավաքում»,-ասաց նա՝ հավելելով, որ արդեն ռեստորանում կլինի միայն կոմբինիզոնով՝ հանելով վրայի զգեստը:
NEWS.am STYLE-ը երջանկություն է մաղթում նորապսակներին ու ներկայացնում նրանց հարսանիքի լավագույն պահերը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»