Երկու շաբաթից էլ քիչ է մնացել «Ոսկե ծիրան» Երեւանյան միջազգային 14-րդ կինոփառատոնի բացմանը: Այս անգամ այն ինչո՞վ կուրախացնի երեւանցիներին: Գեղարվեստական ֆիլմերի ծրագրի մեջ են ընդգրկվել տարբեր երկրների ռեժիսորների 12 աշխատանքներ: Նշենք, որ բոլոր ֆիլմերն արդեն ներկայացվել են աշխարհի հեղինակավոր կինոֆորումներում, պարգեւներով նշանավորվել: Այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնը նախորդ տարիների լայն շրջանակը չի ունենա: Չի լինի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ, չեն լինի պատվավոր հյուրեր: Դրանով ավելի պատասխանատու էր տանտերերի խնդիրը արժանի մրցակիցների ընտրության հարցում: Եվ այսպես` սկսենք հայկական ֆիլմից:

Վիգեն Չալդրանյանը 2015 թվականին նկարահանել է իր`Alter Ego («Վարդապետի լռությունը») դրաման, եւ հանդիսատեսը նույն տարվա դեկտեմբերին կարողացավ այն դիտել: «Ինձ համար Կոմիտասը մշտապես հեռավոր լույս է եղել, որին ես ձգտել եմ մոտենալ: Սակայն անհրաժեշտ էր հասունանալ նրա մասին ֆիլմ ստեղծելու համար»,- իր աշխատանքի մասին ասել է ռեժիսորը:

Եվս 2 կենսագրական ֆիլմեր նվիրված են անցյալի հայտնի մարդկանց դրամատիկ ճակատագրերին: Չեխ ռեժիսոր Յուլիուս Շեւչիկը «Ականավոր այցելուն» («Մասարիկ) ֆիլմով ժամանակակիցներին հիշեցրել է անցյալ դարի 30-ական թվականների վերջի դիվանագետ եւ քաղաքական գործիչ Յան Մասարիկի մասին, որը մասնակցել է հայտնի Մյունխենի համաձայնագրի ստորագրմանը: Սակայն նա ոչ միայն պետական գործիչ էր, այլ նաեւ սովորական մահկանացու, որը թուլություն է ունեցել կանանց, թմրանյութերի եւ ջազի հանդեպ:
Նրա վրացի գործընկեր Ջորջ Օվաշվիլին դիմել է Զվիադ Գամսախուրդիայի կերպարին:

«Խիբուլա» դրաման պատմում է Վրաստանի առաջին նախագահի կյանքի վերջին 50 օրվա մասին, չնայած նրա անունը ոչ մի անգամ չի հնչում, այլ փոխարինվում է «պարոն նախագահ» դիմելաձեւով: Ձվելի Խիբուլան բարձրլեռնային գյուղ է, որտեղ Գամսախուրդիան 1993 թվականին անցկացրել է այդ օրերը: Ֆիլմում գլխավոր դերում նկարահանվել է իրանցի դերասան Հոսեյն Մահջուբը:
Ավանդաբար մրցութային ծրագրում ներկայացված են իրանական եւ թուրքական ֆիլմերը: Այս երկրների կինեմատոգրաֆիան այսօր աշխարհում առաջատար տեղերից մեկն է գրավում եւ մեծ հետաքրքրություն է առաջացնում:
Զեքի Դեմիրքուբուզի «Փտող անկյուններ» («Էմբեր») կենցաղային դրաման ստամբուլցի երիտասարդ դերձակ Էմինի պատմությունն է, որին որդու հետ միասին լքել է ամուսինը` Քեմալը, նրան մեծ չափի պարտքեր թողնելով: Հին ընկեր Զիան է կնոջն օգնում ծանր վիճակից դորս գալ, ով նույնիսկ պատրաստ է նրա հետ կապել իր ճակատագիրը: Բայց անսպասելի ամուսինը վերադառնում է:

Ռըզան ռեժիսոր Մոհամմադ Ռուսուլոֆի «Պատվախնդիր մարդը» իրանական ողբերգական դրամայի հերոսն է, որը կնոջ եւ որդու հետ ապրում է իր ոչ մեծ ագարակում: Հարուստ եւ ազդեցիկ հարեւանի հետ վեճի պատճառով ընտանիքի անդորր կյանքն ավարտվում է:

Ազնիվ փոքր մարդու գլխին է թափվում խնդիրների կույտը, որոնք իշխանության ներկայացուցիչների հետ վեճի են վերաճում:
«Սեքսուալ Դուրգան»: Նախկինում կարո՞ղ էիք պատկերացնել նման անվանմամբ հնդկական ֆիլմ: Սակայն սա սեքսի մասին չէ: Ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարան նկարահանել է լարված, վատ երազի նմանվող թրիլեր: Դուրգան հինդուսական դիցարանի ահեղ բազմաձեռք մայր աստվածուհին է: Այսպես են կոչում նաեւ հղի կնոջը, որը սիրեցյալի հետ որոշում է պատահական մեքենայով կայարան հասնել: Ավտոմեքենայի մեջ երիտասարդները նրանց ուղեւորությունը մղձավանջի են վերափոխում: Դա քիչ էր, տեղի է ունենում ինչ-որ հնդկական միստիկ տոնակատարություն` վայրի ծիսակատարություններով:

Փառատոնին Ուկրաինան ներկայացված է «Տատրակի բույնը» մելոդրամայով: Ռեժիսոր Տարաս Տկաչենկոն էկրանավորել է ուկրաինացի գրող Վասիլի Մելնիկի գործը: Սիրո պատմություն աշխատանքային միգրացիայի ֆոնին: Ուկրաինուհի Դարինան Իտալիայում սպասուհի է աշխատում տարեց տիկնոջ մոտ: Նրա որդու եւ Դարինայի միջեւ սիրավեպ է զարգանում` իր հետեւանքներով: Իսկ տանը սպասում են ամուսինն ու դուստրը, եւ դժվար վերադարձ է սպասվում:

Սրանից զատ, երեւանցիները հնարավորություն կունենան դիտելու սերբ Բոյան Վուլեչիչի «սեւ կատակերգությունը»` «Միսիս Ջեյի ռեքվիեմը», գերմանուհի Վալեսկա Գրիզեբախի «Վեսթերն» դրաման, հայտնի ռեժիսոր Ֆրեդ Քելեմենի բոսնիական այլաբանական տրիպտիխը` «Սարաեւո: Սգերգեր», բրազիլական «Արաբիա» ֆիլմը, Սոֆի Գոյետի կանադական ռոմանտիկ ֆանտազիան` «Դեռեւս մութ է, դեռեւս լույս»:
Ինչպես ակներեւորեն նկատեցիք, այս անգամ ռուսական կինոն մրցութային ծրագրում ներկայացված չէ:
Դրա փոխարեն ռուսական 2 ֆիլմ կա արտամրցութային` «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում` ռեժիսոր Ելենա Դեմիդովայի եւ Օլգա Վերեմեեւայի «Քամու հպումը» եւ Բորիս Խլեբնիկովի «Առիթմիան»: Սրան հավելած Տատյանա Դանիլյանցի «Վեց երաժիշտներ քաղաքի ֆոնին» վավերագրական երաժշտական ֆիլմը: Հայ հայտնի 6 կատարողներ, որոնց ճակատագրերն անքակտելիորեն կապված են Երեւանի հետ:

Այս ծրագրի շրջանակում հանդիսատեսը կդիտի կինոյի երկրպագուներին լավ հայտնի ռեժիսորներ Ֆրանսուա Օզոնի, Կիմ Կի Դուկի, Ֆաթիհա Աքինայի, Ակի Կաուրիսմյակի վերջին ժապավենները:
Պավել Ջհանգիրով
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան13:21, 26 սեպտեմբերի
Քանյե Ուեսթը նորից աշխարհին ներկայացրել է Բիանկա Սենսորիին. նա կրկին հանել է կրծկալը և ցնցել թափանցիկ վերնաշապիկով12:36, 26 սեպտեմբերի
«Բարի գալուստ Ամերիկա». Թրամփի 15-ամյա թոռնուհին իր անթերի չինարենով գրավել է Սի Ցզինպինին11:18, 26 սեպտեմբերի
Gucci-ի վաճառողուհուց մինչև նորաձևության աստղ. Ջորջինա Ռոդրիգեսը նվաճել է Միլանը համարձակ մինի-կոստյումով10:30, 26 սեպտեմբերի
«Երբ լսում եմ մեր երգը, լաց եմ լինում». Միխայել Շումախերի կինը 12 տարվա մեջ առաջին անգամ խոսել է իր ցավի մասին09:10, 26 սեպտեմբերի
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նշեց իր գործունեության 30-ամյա հոբելյանը Հայաստանում09:00, 26 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ22:17, 25 սեպտեմբերի
Աշխարհի ամենաթանկ վիսկիի շիշը վերադարձել է աճուրդի, և այն կարող է գերազանցել սեփական ռեկորդը