Երեկ՝ հուլիսի 2-ին, Եգիպտոսում մեկնարկել է Top Model of the World գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է Հնդկաստանում հայտնի հայ մոդել Ալյոնա Թադեւոսյանը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ալյոնան նշեց, որ մրցույթին մասնակցելու առաջարկը ստացել է «Թոփ մոդել Հայաստան» մրցույթի քասթինգն անցնելուց հետո.

«Top Model of the World-ը շատ հեղինակավոր ու բարձր մակարդակով կազմակերպված մրցույթ է: Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եւս մեկ անգամ իմ երկիրը ներկայացնելը»,-ասում է Ալյոնան:

«Հուլիսի 1-ին եմ ժամանել Եգիպտոս: Մրցույթի եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին: Ի ուրախություն ինձ՝ այս տարի ծնունդս այստեղ եմ նշելու՝ հուլիսի 12-ին: Մրցույթի վերջնական փուլում ներկայանալու ենք լողազգեստներով եւ երեկոյան զգեստներով: Նաեւ ֆոտոշարքերի ենք մասնակցելու»,-նշում է մոդելը՝ ավելացնելով, որ տրամադրությունը շատ բարձր է, քանի որ մրցույթին մարտական է տրամադրված:

«Այստեղ ամեն ինչ շատ եմ հավանում: Ակնկալում եմ ինձ հետ վերցնել այն, ինչ հնարավոր է, ստանալ այդ դրական էներգետիկան եւ, ինչո՞ւ ոչ, հաղթել: Հավատացեք՝ Հայաստանն այստեղ ապահով ձեռքերում է: Ամեն ինչ կանեմ, որ բարձր պահեմ մեր երկրի անունը»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:28, 20 նոյեմբերի
Ավելի քան 118,000 մարդ պահանջում է չեղարկել Netflix-ի նոր սերիալը՝ «սատանիզմի» և «քրիստոնյաներին վիրավորելու» պատճառով12:38, 20 նոյեմբերի
Մելանիա Թրամփը փայլել է իր նոր Amazon նախագծի պրեմիերային առանց ամուսնու. Դոնալդը վերադարձել է Չինաստանից, բայց չի աջակցել Առաջին տիկնոջը12:18, 20 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է իր կատարյալ մարմնի գաղտնիքը 57 տարեկանում. Ինչից է հրաժարվել աստղը իր կազմվածքի համար11:30, 20 նոյեմբերի
«Անկախություն». 1920-ականների սիրային եռանկյունի՝ Թելման Խաչատրյանի, Միլենա Ղազարյանի ու Հրանտ Հովսեփյանի գլխավոր դերակատարմամբ (ֆոտո/վիդեո)11:15, 20 նոյեմբերի
«Գեր, փքված և զզվելի». Մեգին Քելլին խիստ քննադատել է Լեոնարդո Դի Կապրիոյին ծննդյան օրվանից հետո10:30, 20 նոյեմբերի
Հինգ տարի սեքսից զուրկ լինելուց հետո Քլոե Քարդաշյանը որոշել է, որ «դեմիսեքսուալ» է09:00, 20 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը