MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Դա այն վայրը կլինի, որտեղ ես ինձ լիարժեք երջանիկ կզգամ սիրելի անձնավորության հետ»․ Աստղիկ Սաֆարյանի կատարյալ հանգիստն ու սիրելի քաղաքը

20:35, 4 հուլիսի

Ամառն այն հրաշալի ժամանակաշրջանն է, երբ շատերը կազմակերպում են իրենց հանգիստը՝ մեկնելով տարբեր երկրներ։ Իսկ ինչպե՞ս են հանգստանում հայտնիները։ NEWS.am STYLE-ը սկսում է «Աստղային հանգիստ» խորգիր, որի շրջանակներում հայ հայտնիները կպատմեն իրենց հանգստի մասին ե կկիսվեն հետաքրքիր խորհուրդներով։ Շարքը սկսում ենք ամենաճամփորդասեր երգչուհիներից մեկի՝ Աստղիկ Սաֆարյանի հետ հարցազրույցով։

«Հաճախ եմ ճամփորդում՝ տարբեր երկրներ, քաղաքներ։ Գալիս է մի շրջան, որ ցանկանում ես, ուղղակի, մի տեղում անցկացնել հանգիստդ եւ լիարժեք հանգստանալ։ Այս շրջանում ինձ մոտ հենց այդպես է։ Այս տարի աշխատանքային այցս Հայաստան այնքան երկար եւ լեցուն էր, որ շատ էի կարոտել արդեն իմ երկրորդ տուն դարձած Բարսելոնան։ Այժմ այնտեղ եմ, փորձում եմ հանգստանալ այս տարվա բուռն աշխատանքային գրաֆիկից հետո։ Վայելում եմ հանգիստս ծովում, երաժշտություն եմ լսում, գրքեր կարդում, ֆիլմեր դիտում․․․ անում եմ այն, ինչի համար ժամանակ չեմ ունենում, երբ ամբողջ օրը զբաղված եմ լինում աշխատանքով։ Փորձում եմ նման կերպ լիցքավորվել, որպեսզի հետո ավելի մեծ էներգիայով նվիրվեմ աշխատանքիս։ Արդեն 10 օր է, ինչ մեկնել եմ Հայաստանից, դեռ չգիտեմ՝ երբ կվերադառնամ, բայց, կարծես թե, դա բավական էր լիցքավորվելու համար»,-ասում է երգչուհին, որի համար կատարյալ հանգիստը պետք է ուղեկցվի ստեղծագործելով։

«Օրերս զգացի, որ չեմ կարողանում հանգստանալ առանց ստեղծագործելու։  Իմ սոցիալական ցանցի էջում տեղադրեցի մի տեսանյութ, որում դիմում եմ երկրպագուներիս, որպեսզի նրանք առաջարկեն, թե ինչի մասին կցանկանային, որ ես երգեի։ Ուղերձս այնքան շատ արձագանքներ ստացավ, ուղղակի հիացած եմ իմ երկրպագույների մտքերով եւ գաղափարներով։ Ուզում եմ բոլորին վստահեցնել, որ յուրաքանչյուրի մտքերը հաշվի կառնեմ, քանի որ մենք՝ արտիստներս, ստեղծագործում ենք մեր ժողովրդի համար եւ, ըստ էության, հանդիսանում ենք նրանց զգացմունքների «թարգմանիչը»»,-ասում է նա։

Աստղիկը դժվարացավ մտաբերել, թե որն է եղել իր կյանքի ամենահիշարժան հանգիստը․

«Ամեն անգամ հանգիստս տարբեր է ստացվում․ մեկը մյուսից տարբերվում է, եւ դրանով էլ դառնում է հետաքրքիր։ Կարեւոր է, որ ունակ լինես գնահատել յուրաքանչյուր պահը։ Հանգիստս լիարժեք չի լինում, եթե այն ուղեկցված չէ երաժշտությամբ։ Երբ սկսում եմ համատեղել հանգիստն ու աշխատանքը, այդ ժամանակ եմ ինձ հանգիստ զգում։ Դա իմ անհատական հանգստի ձեւն է»։

Ամենաճամփորդասեր երգչուհուն խնդրեցինք նշել մի քանի վայր, որտեղ խորհուրդ կտա հանգստանալ․

«Գիտեք՝ ամեն երկիր եւ ամեն քաղաք ունի իր յուրահատկությունն ու «բնավորությունը», ինչը մեկի համար հաճելի է, մյուսի համար՝ ոչ։ Չեմ կարող նշել այնպիսի վայրեր, որոնք լիովին հաճելի կլինեն մյուսների համար։ Դա իսկապես շատ անհատական է։ Բայց, երբ ինձ խնդրում են առանձնացնել մի վայր, ես նշում եմ Վենետիկը։ Այն ինձ համար հեքիաթի է նման»։

Աստղիկից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է նրա երազանքների երկիրը․

«Դա այն վայրը կլինի, որտեղ ես ինձ լիարժեք երջանիկ կզգամ սիրելի անձնավորության հետ։ Իսկ թե որտեղ կլինի դա, արդեն երկրորդական է»,-նշեց նա՝ խոսելով նաեւ իր առաջիկա նախագծերի մասին․ «Շատ նոր ծրագրեր կան, տարբեր նախագծեր ունեմ, որոնք պետք է իրականացնել։ Բայց ամեն ինչ կլինի իր ժամանակին։ Դեռ դա գաղտնիք թող մնա»։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել