Ամառն այն հրաշալի ժամանակաշրջանն է, երբ շատերը կազմակերպում են իրենց հանգիստը՝ մեկնելով տարբեր երկրներ։ Իսկ ինչպե՞ս են հանգստանում հայտնիները։ NEWS.am STYLE-ը սկսում է «Աստղային հանգիստ» խորգիր, որի շրջանակներում հայ հայտնիները կպատմեն իրենց հանգստի մասին ե կկիսվեն հետաքրքիր խորհուրդներով։ Շարքը սկսում ենք ամենաճամփորդասեր երգչուհիներից մեկի՝ Աստղիկ Սաֆարյանի հետ հարցազրույցով։
«Հաճախ եմ ճամփորդում՝ տարբեր երկրներ, քաղաքներ։ Գալիս է մի շրջան, որ ցանկանում ես, ուղղակի, մի տեղում անցկացնել հանգիստդ եւ լիարժեք հանգստանալ։ Այս շրջանում ինձ մոտ հենց այդպես է։ Այս տարի աշխատանքային այցս Հայաստան այնքան երկար եւ լեցուն էր, որ շատ էի կարոտել արդեն իմ երկրորդ տուն դարձած Բարսելոնան։ Այժմ այնտեղ եմ, փորձում եմ հանգստանալ այս տարվա բուռն աշխատանքային գրաֆիկից հետո։ Վայելում եմ հանգիստս ծովում, երաժշտություն եմ լսում, գրքեր կարդում, ֆիլմեր դիտում․․․ անում եմ այն, ինչի համար ժամանակ չեմ ունենում, երբ ամբողջ օրը զբաղված եմ լինում աշխատանքով։ Փորձում եմ նման կերպ լիցքավորվել, որպեսզի հետո ավելի մեծ էներգիայով նվիրվեմ աշխատանքիս։ Արդեն 10 օր է, ինչ մեկնել եմ Հայաստանից, դեռ չգիտեմ՝ երբ կվերադառնամ, բայց, կարծես թե, դա բավական էր լիցքավորվելու համար»,-ասում է երգչուհին, որի համար կատարյալ հանգիստը պետք է ուղեկցվի ստեղծագործելով։

«Օրերս զգացի, որ չեմ կարողանում հանգստանալ առանց ստեղծագործելու։ Իմ սոցիալական ցանցի էջում տեղադրեցի մի տեսանյութ, որում դիմում եմ երկրպագուներիս, որպեսզի նրանք առաջարկեն, թե ինչի մասին կցանկանային, որ ես երգեի։ Ուղերձս այնքան շատ արձագանքներ ստացավ, ուղղակի հիացած եմ իմ երկրպագույների մտքերով եւ գաղափարներով։ Ուզում եմ բոլորին վստահեցնել, որ յուրաքանչյուրի մտքերը հաշվի կառնեմ, քանի որ մենք՝ արտիստներս, ստեղծագործում ենք մեր ժողովրդի համար եւ, ըստ էության, հանդիսանում ենք նրանց զգացմունքների «թարգմանիչը»»,-ասում է նա։
Աստղիկը դժվարացավ մտաբերել, թե որն է եղել իր կյանքի ամենահիշարժան հանգիստը․

«Ամեն անգամ հանգիստս տարբեր է ստացվում․ մեկը մյուսից տարբերվում է, եւ դրանով էլ դառնում է հետաքրքիր։ Կարեւոր է, որ ունակ լինես գնահատել յուրաքանչյուր պահը։ Հանգիստս լիարժեք չի լինում, եթե այն ուղեկցված չէ երաժշտությամբ։ Երբ սկսում եմ համատեղել հանգիստն ու աշխատանքը, այդ ժամանակ եմ ինձ հանգիստ զգում։ Դա իմ անհատական հանգստի ձեւն է»։
Ամենաճամփորդասեր երգչուհուն խնդրեցինք նշել մի քանի վայր, որտեղ խորհուրդ կտա հանգստանալ․

«Գիտեք՝ ամեն երկիր եւ ամեն քաղաք ունի իր յուրահատկությունն ու «բնավորությունը», ինչը մեկի համար հաճելի է, մյուսի համար՝ ոչ։ Չեմ կարող նշել այնպիսի վայրեր, որոնք լիովին հաճելի կլինեն մյուսների համար։ Դա իսկապես շատ անհատական է։ Բայց, երբ ինձ խնդրում են առանձնացնել մի վայր, ես նշում եմ Վենետիկը։ Այն ինձ համար հեքիաթի է նման»։
Աստղիկից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է նրա երազանքների երկիրը․
«Դա այն վայրը կլինի, որտեղ ես ինձ լիարժեք երջանիկ կզգամ սիրելի անձնավորության հետ։ Իսկ թե որտեղ կլինի դա, արդեն երկրորդական է»,-նշեց նա՝ խոսելով նաեւ իր առաջիկա նախագծերի մասին․ «Շատ նոր ծրագրեր կան, տարբեր նախագծեր ունեմ, որոնք պետք է իրականացնել։ Բայց ամեն ինչ կլինի իր ժամանակին։ Դեռ դա գաղտնիք թող մնա»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը09:00, 10 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ