System of a Down խումբն իր եվրոպական շրջագայության վերջին կանգառ էր ընտրել Ռուսաստանը, որտեղ հուլիսի 5-ին անցկացվեց Park live միջազգային ռոք փառատոնը: Ամեն տարի ռուսական ռոք խմբերին միանում են համաշխարհային հզորները՝ Limp Bizkit, The prodigy, Muse, Red Hot Chili Pepers….
Այս տարի փառատոնը տեղի ունեցավ Մոսկվայի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի նորակառույց՝ ԲԿՄԱ Արենա մարզադաշտում: Բավական թանկ տոմսերի մեծ մասը սպառվել էր. System of a Down-ի ելույթի ժամանակ մարզադաշտը լեցուն էր՝ հատկապես ֆան գոտին ու պարահրապարակը:
System of a Down-ին Ռուսաստանում շատ են սիրում: Հայ ռոքերների հավաստմամբ՝ նրանք էլ սիրում են Մոսկվան ու բազմիցս են այստեղ վերադառնում: Համերգը նրանց նոր ալբմոի հետ կապ չուներ. դա նրանց հին ու սիրված երգերի հավաքածուն էր:
Ռոք սիրող յուրաքանչյուր հայի համար System of a Down-ի համերգը հավասարազոր է ամպերի վրայով վազելուն: Առաջին հերթին, որակյալ հարդ ռոք մեզ մոտ լսել հնարավոր է լինում շատ հազվադեպ: Բացի այդ, ավելորդ համեստություն չանենք և խոստովանենք, որ աշխարհի լավագույն ռոք խմբերից մեկի՝ հայկական լինելը բոլորիս մեծ հիացմունքի ու հպարտության առիթ է տալիս: Հայկական դրոշներ, հայկական մոտիվներ...
Թանկյանը շրջագայության բոլոր քաղաքներում այցելում է հայ արվեստգատներին: Մոսկվայում նա հանդիպել էր երաժիշտ Ստաս Նամինի ու ռեժիսոր Աննա Մելիքյանի հետ: Այդ երկու հանդիպումներին նա անդրադարձել էր իր Instagram–ում:
Արդարության համար պետք է ասել, որ համերգի հնչեղությունը շատ վատ մակարդակի վրա էր: Առաջին մի քանի երգերի ժամանակ չէր լսվում Թանքյանի վոկալը, հետո լսվում էր միայն Դարոնինը.... Բայց, անկախ այդ ամենից, ռուս ռոքասերների համար դա դրախտ էր: Տասնյակ հազարավոր երիտասարդներ ժամեր առաջ արդեն հարբած պտտվում էին, ցատկոտում, ինչպես սիրում են System-ի տղաները: Ռուսաստանում իսկապես գիտեն՝ ինչպես ուրախանալ ու վայելել ռոք համերգները:
Ռոք համերգը հաջողվեց, բոլորը գոհ էին, ափսոս՝ այդ հրաշքը կարճ տևեց:
Ես, որպես այդ համերգին ամիսներ սպասած մարդ, ով ցանկանում էր գնալ SOAD-ի համերգին Պրահայում, հետո հայտնվեց նրանց համերգին Մոսկվայում, ամփոփելով կարող եմ ասել միայն մեկ բան՝ խմբի ցանկացած համերգ մի աննկարագրելի երազանք է՝ ցանկացած վայրում ու քաղաքում, բայց ԵՐԲԵՔ ոչ մի համերգ չի կարող համեմատվել նրանց՝ 2015 թվականի երեւանյան համերգի հետ: Այն ժամանակ մի այլ մթնոլորտ էր, մեկ այլ ուժ՝ մարդիկ, անձրևը, կայծակը, System-ի տղաների վերջին գրկախառնությունը... Ես անգամ Մոսկվայի համերգին մտովի հիշում էի այն, ինչ մեզ նվիրեցին տղաները Երեւանում: Նվիրեցին երկու ժամ, բայց երկու ժամ մի ամողջ կյանքի համար....
Վերա Մարտիրոսյան՝ Մոսկվայից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը