Խմբակային սեքսի, թմրանյութերի եւ այլնի հետ կապված սկանդալը դեռ երկար է մնալու մամուլի առաջին էջերին: Խոսքը Ռոբ Քարդաշյանի եւ նրա նախկին ընկերուհի Բլեք Չայնայի միջեւ «պատերազմի» մասին է: Այսօր պարուհու սիրեկանները սադրիչ լուսանկարներ էին հրապարակել, իսկ հիմա TMZ-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Բլեքի կյանքի մասին:

Ըստ կայքի՝ Ռոբն այլեւս չի ֆինանսավորում Չայնային, Չայնան, իր հերթին, Ռոբից ոչինչ խնդրում, պարզապես ուզում է, որ նա մեկընդմիշտ հեռանա իր կյանքից: Ռոբը չի վճարելու Չայնայի տան համար, Բլեքը նաեւ վերադարձրել է երկու ավտոմեքենաներն ու թանկարժեք իրերը, որոնք Ռոբը գնել էր նրա համար:

Չայնան մտադիր է ամեն ինչի համար ինքնուրույն վճարել. նա Ռոբի հետ համատեղ նկարահանվող ռեալիթի շոուից ստացած միջոցներից խնայողություններ ունի, հիմա նաեւ պարուհին սեփական բրենդն է ստեղծել եւ վստահ է, որ Ռոբի հետ հարաբերություններն իր համար լավ գովազդ էին:

Ամենացավոտ հարցը կապված է դստեր՝ Դրիմի հետ: Չայնան չի ուզում ալիմենտի հայց ներկայացնել եւ պատրաստ է ինքնուրույն հոգ տանել երեխայի մասին, ինչպես նաեւ վախենում է, որ սկանդալի պատճառով կարող են իրենից վերցնել երեխային: Ե՛վ Ռոբը, ե՛ւ Չայնան չեն ուզում դատարան գնալ՝ իրենց հարաբերությունների բազմաթիվ մանրամասներ չհրապարակայնացնելու համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը09:00, 10 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 հոկտեմբերի
Ինչո՞ւ են միլիարդատերերը այդքան շատ երեխաներ ունենում, եթե պատրաստ չեն անձամբ մեծացնել նրանց22:21, 9 հոկտեմբերի
Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը երազում են ծերացումը կանխելու մասին. մարդկանց վրա առաջին փորձը խոստումնալից է21:18, 9 հոկտեմբերի
Արգենտինայի համը Երևանի սրտում. դեսպանատունը ներկայացրեց գինիներ, որոնք արժե փորձել20:30, 9 հոկտեմբերի
Հայաստանի «Քարերի սիմֆոնիան» վերածվել է ֆանտաստիկ աշխարհի. 3D նկարիչը ստեղծել է բնական հուշարձանի թվային տարբերակը19:29, 9 հոկտեմբերի
Միլիարդատեր Մայքլ Դելի կինը ցնցել է սոցիալական ցանցերը իր տեսքով․ նրան համեմատել են «պլաստմասե տիկնիկի» հետ16:26, 9 հոկտեմբերի
Առանց շաքարի գազավորված ըմպելիք, թե՞ ջուր. ուսումնասիրությունը պարզել է, թե որ ըմպելիքն է ավելի արդյունավետ քաշի կորստի համար15:37, 9 հոկտեմբերի
Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի բաճկոնը կարող է վաճառվել 10 միլիոն դոլարով