«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Երեք հիմնական բարդույթները տղամարդու կյանքում

20:03, 9 օգոստոսի
1. Փողի պակաս

Ցավոք, այսօր տղամարդկանց կայացած լինելու մասին դատում են փողի առկայությամբ։ Այսինքն թանկարժեք մեքենա կամ մի քանի վարկային քարտեր ու անշարժ գույք ունենալու հնարավորությամբ։

Սակայն տղամարդկանցից քչերն են իրենց հարց տալիս՝ «Իսկ կյանքում ի՞նչ կարեւոր բանի վրա ես կծախսեմ փողը, երբ ունենամ»:

Այդ հարցի պատասխանն այնքան էլ հեշտ չէ , իսկ երկար մտածելու դեպքում՝ կարող է ցնցող լինել։ Երբեմն տղամարդը մոռանում է, որ իրեն շրջապատող մարդիկ իրեն սիրում են ոչ միայն փողի համար։ Նրանք գնահատում են նրա բարությունը, հոգատարությունը, հումորը, յուրահատկությունը՝ այն ամենը, ինչով նա կարող է հարուստ լինել։ Տղամարդը պետք է հստակ իմանա իր առավելությունները ու այն, թե ինչի համար են իրեն սիրում։ Այդ դեպքում նա բարդույթներով չի տառապի այդ պահին գումար չունենալու կապակցությամբ։

2. Կնոջ կրունկի տակ հայտնվելու հավանականությունը

Կինը, ով բնածին ուժեղ ինտուիցիա ունի, իրոք կարող է օգնել խորհուրդով, լսել, հուշել ու աջակցել։ Բայց «տղամարդը չի լացում» «տղամարդը չպետք է արտահայտի իր զգացմունքները» ու դրա նման մյուս կարծրատիպերը անհնար են դարձնում շփումն ու աջակցությունը։ Խելացի տղամարդը կգտնի միջոց՝ իմանալ կնոջ խորհուրդը, իսկ հիմարը՝ կտառապի կնոջ կրկնի տակ հայտնվելու վախից։

Այդ վախից ազատվելու լավագույն միջոցը հասարակական կարծիքն անտեսելն է։ Տղամարդը պետք է պարզապես ընտրություն անի ու հասկանա՝ ինքն իր կյանքով է ապրում, թե հասարակության։

3. Թերագնահատված լինելը

Այս բարդույթի հիմքում դարձյալ տհասությունն ու մանկամտությունն է։ Այս բարդույթը շատ տարածված է, քանի որ տղամարդիկ գենետիկ մակարդակի վրա սովոր չեն ենթարկվել ղեկավարին։

Եթե տղամարդուն թերագնահատում են աշխատավայրում, ամենահեշտ լուծումն է փոխել աշխատանքն ու ղեկավարին։ Բայց հիմնականում տղամարդը աշխատանք փոխելու մտադրություն չի ունենում, համարելով իրեն չճանաչված հանճար ու խրվելով իր բարդույթների ու տառապանքների ճահճի մեջ։

 

Աղբյուրը՝ Ivona


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search