Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Կինոազդ NEWS.am STYLE-ից. «Կապիկների մոլորակը. պատերազմ»

17:04, 19 հուլիսի

«Կապիկների մոլորակը. պատերազմ» ֆիլմն այս ամռան երկար սպասված պրեմիերան է. ինքնատիպ եռապատման եզրափակիչ մասը։
«Կապիկների մոլորակը» Պյեր Բուլի գիտաֆանտաստիկ վեպն է, որը գրվել է 1963-ին։ Իսկ արդեն 1968-ին Հոլիվուդը թողարկել է համանուն ֆիլմ, որը վայրկենապես կուլտային է դարձել։ Իհարկե, կապիկի ռետինե դիմակները հիմա անհեթեթ են թվում, չնայած նույնիսկ այն ժամանակ քննադատները սրամտում էին այդ թեմայով, ինչը, սակայն, չի խանգարել, որ ֆիլմը համաշխարհային հաջողության հասնի։ Ֆիլմն ուներ բավականին հետաքրքիր պատմություն, մշակված կերպարներ ու բարոյական երկխոսություններ, ինչի շնորհիվ այն 350-րդ տեղն էր զբաղեցրել բոլոր ժամանակների 500 լավագույն ֆիլմերի ցանկում՝ ըստ Empire ամսագրի։
Բնական է, որ այդ մեծ հաջողությունը սկիզբ է դրել բազմաթիվ շարունակությունների, որոնք պատմում են ֆիլմին նախորդող իրադարձությունների մասին։


Նման աշխատանք էր Թիմ Բերթոնի անհաջող ռիմեյքը, որը թերեւս ռեժիսորի կարիերայի վատագույն ֆիլմն էր։ Հետագայում այդ պատմությունը վերաիմաստավորվել է, ու 2011-ին թողարկվել է եւս մեկ ռիմեյք, որը նաեւ փրիքվել է, ավելի ճիշտ փրիքվելների շարքի առաջին մասը։ Հերթով անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին․
«Կապիկների մոլորակը. ապստամբություն». ֆիլմ, որը պատմում է Կեսարի՝ առաջին կիսախելագար շիմպանզեի ու Երկրի բնակչության ոչնչացման պատմությունը։ Երկրորդ ֆիլմը՝ «Կապիկների մոլորակ․ հեղափոխություն», որը թողարկվել է 2014-ին, արդեն պատմում է ողջ մնացած մարդկանց ու խելագար կապիկների առճակատման պատմությունը։ Իսկ վերջին պրեմիերան՝ «Կապիկների մոլորակը. պատերազմ» ժապավենեն այս պատմության ավարտն է։ Ընդհանուր առմամբ՝ այս եռապատումը կարելի է անվանել մերօրյա լավագույն գիտաֆանտաստիկ աշխատանքներից մեկը։
«Կապիկների մոլորակ պատերազմը» նաեւ ուժեղ դրամա է՝ բազմաթիվ ենթատեքստերով ու բարոյական հիմնահարցերով։ Իհարկե, ֆիլմը զուրկ չէ նաեւ թերություններից՝ մասնավորապես կլիշեներից, պայմանականություններից ու անհարթություններից, բայցեւայնպես, առավելությունները գերազանցում են թերությունները։ Մեծ հաշվով, ցանկացած ֆիլմի որակի գլխավոր գործոններից են համարվում այն զգացմունքներն ու մտքերը, որոնք առաջանում են կինոդիտման ընթացքում, իսկ այդ առումով այս ֆիլմը խնդիր չունի։
Եթե պատմության երկրորդ մասում երկու կողմերն էլ ցուցադրված են հետաքրքիր ձեւով, ու համակրանքը մարդկանցից դեպի կապիկներ է փոխադրվում, հետո՝ հակառակը, ապա երրորդ ֆիլմը կտրականապես անցնում է կապիկների կողմը՝ մարդկանց ներկայացնելով ոչ շահավետ լույսի ներքո, բայց դրանից ֆիլմն, իհարկե, չի տուժում։
Մենք շարունակում ենք հետեւել Կեսարի պատմությանը՝ կապիկի, որը ներգրավվել է պատերազմի մեջ, ու ֆիլմը մի վայրկյանում վերածվում է անձնական վրեժխնդրության պատմության։ Կեսարը պետք է որոշի, թե ինչն է իր համար կարեւոր՝ անձնական վենդետա՞ն, թե՞ հոտի շահերը։ Իրականում հանդիսատեսին ներկայացվում է ավելի շատ այս ներքին պատերազմի պատմությունը։
Որոշ իմաստով ֆիլմը կարելի է անվանել Կեսարի անձնական դրաման, բայց մարդկանց հետ առճակատում նույնպես այստեղ կա։ Մարդկանց առաջնորդի դերում ոմն գնդապետ է, որի դերը հոյակապ կատարել է Վուդի Հարելսոնը։ Գնդապետը համարում է, որ հանուն գոյատեւման երբեմն արժե դիմել հուսահատ քայլերի, եւ այդ դեպքում կարեւոր չեն ոչ խիղճը, ոչ բարոյականությունը, ոչ անձնական զգացմունքները։ Այս դիրքորոշումը տրամագծորեն հակադրվում է Կեսարի դիրքորոշմանը, որն իր անձնական շահերը վեր է դասում իր ցեղի շահերից։ Ու ամբողջ ֆիլմի ընթացքում մենք ականատես ենք դառնում այդ դիմակայությանը։
Ֆիլմի դերասանական կազմն առանձին ուշադրության է արժանի։ Առանձնացնենք Էնդի Սերկիսին՝ Կեսարի դերում։ Նա արդեն վաղուց է հմտացել համակարգչային պերսոնաժների դերակատարումներում։ Կեսարի բոլոր զգացմունքները, շարժումներն ու դիմախաղը Էնդի Սերկիսի անկրկնելի աշխատանքի, այլ ոչ թե համակարգչային ծրագրերի արդյունքն են։
Բայց ֆիլմում գրաֆիկան կատարելության է հասցված։ Կապիկներն այնքան բնական ու իրական են ստացվել, որքան թույլ են տալիս ժամանակակից կինոտեխնոլոգիաները։
Օպերատորական աշխատանքը գովասանքից վեր է։ Բազմաթիվ տեսարաններ ֆիլմի դիտումից հետո էլ պարբերաբար վերակենդանանում են հիշողության մեջ։
Այս, ինչպես նաեւ նախորդ ֆիլմի ռեժիսորը Մեթ Ռիվզն է՝ Բեթմենի մասին սոլո ֆիլմի ապագա բեմադրողը։ Իսկ ֆիլմի համահունչ սաունդթրեքը գրել է Մայքլ Ջակինոն։
«Կապիկների մոլորակ․ պատերազմ» ֆիլմը բավականին հզոր դրամա է, բայց նաեւ ամառային բլոկբասթեր, որն իր ժամանակի արտադրանքն է՝ բազմաթիվ կլիշեներով ու պայմանականություններով հանդերձ։ Եռապատման հիասքանչ եզրափակում, որը հիմա հիրավի կարելի է համարել գիտաֆանտաստիկ ժանրի լավագույն նմուշներից մեկը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել