Մենք բազմիցս ուշադրություն ենք դարձրել Ամերիկյան համալսարանի հետեւում գտնվող այգուն։ Երկու տարի առաջ այգին բարեկարգել էին ու, ի ուրախություն տեղի բնակիչների, այն դարձել էր մի վայր, որտեղ կարելի է հանգիստ նստել կամ զբոսնել երեխաների հետ։ Այդ այգին՝ AUA-ի ստեղծման օրվանից, եղել է լքված վայր, որտեղ բետոնե աստիճաններից ավելի քան 30 տարի ցցված էին ամրաններ, որտեղ գիշերը լույս չկար, ու մարդիկ բազմիցս ընկել էին կամ վնասել ոտքերը: Երեւանի քաղաքապետին հասցեագրված նամակները ու մեր հոդվածները տվեցին իրենց արդյունքը, ու, որքանով մեզ հայտնի է, քաղաքապետարանն է հենց կատարել իր խոստումը ու այստեղ սարքել շքեղ այգի, քանի որ (գուցե մենք իրավացի չենք) այգին չի պատկանում AUA-ին ու համարվում է հանրային, այսինքն՝ քաղաքային։

Հիմա սկսվել է հնդկական սերիալի երկրորդ սերիան։ Ամերիկյան համալսարանը հանկարծ որոշել է այգու մի մասը քանդել, իսկ այնտեղ, հարգարժան կոստյումներով պարոնա՛յք, աճում են ծառեր, իսկ ծառերը Երեւանում ոսկու քաշ ունեն, քաղաքը վերածվել է հսկայական խեղդվող բետոնե զանգվածի, իսկ բետոնը թթվածին չի արտադրում։
Կարճ ասած՝ մենք տագնապ ենք ազդարարում, որովհետեւ նախ համալսարանը որոշել է այնտեղ շինարարություն սկսել:



Արդեն համապատասխան ցուցանակ է փակցվել։ Ինձ՝ թերուսիս համար, բարդ է հասկանալ ճարտարապետական մտահղացումը, դրա համար էլ, եթե ուսյալների շրջանում կա որեւէ մեկը, ով հասկանում է ճարտարապետությունից, կարո՞ղ է լուսանկարներին նայելով մեզ ասել՝ արդյոք պատկերվածը համապատասխանու՞մ է իրականացվող աշխատանքներին։

Ամեն դեպքում, Ամերիկյան համալսարանը, ըստ երեւույթին, որոշել է ազատվել այգու ծառերից ու, ըստ ամենայնի, այդ որոշումը կայացնողներին են հասցեագրված մինի կոչերն այն ցանցերի վրա, որոնցով օղակված է շինաշխատանքների վայրը։





Քանի որ տեղի բնակիչներին էլ է սկսել մտահոգել այգու ներքեւի մասը քանդող բանվորների այդ ակտիվությունը, մենք ուզում ենք հասկանալ, թե ով ու ինչու է նման որոշում կայացրել։
Այն, որ ծառերը արմատախիլ կանեն ու կշպրտեն, մենք չենք կասկածում, մեր քաղաքում ընդունված է կտրել ծառը «Ոսկու շուկայի» առաջ, նախապես այն վարակելով որեւէ հիվանդությամբ, ընդունված է գիշերը պայթեցնել շենքը, որպեսզի հետո կառուցեն օբյեկտ, կամ էլ փակել «ոչ եկամտաբեր» հիվանդանոցը, որպեսզի երկու տարի հետո, չենք կասկածում, այնտեղ հյուրանոց կառուցեն։ Խնդիր չկա (ստրկամիտները ամեն ինչ կուլ կտան, մենք մեզ ավելորդ հույսերով չենք մխիթարում, մենք հենց ստրկամիտներ ենք՝ ճագարների նման, ու գիտենք, թե ով ենք ու ապրում ենք «դա ինձ չի վերաբերում» սկզբունքով, բայց մեզ արդեն օդից են զրկում)։ Գլխավորը, որ այդ որոշումը կայացրած խելացին չմոռանա, որ ինքն ու իր երեխաներն էլ են շնչում թթվածին։

Ու մի քանի բան էլ բուն Համալսարանի մասին։ Չգիտենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ղեկավարությունում, բայց համալսարանից դուրս որոշ բաներ չափից նկատելի են։ Յոթ տարի առաջ չկար լյուքս ավտոմեքենաների նման կուտակում, որոնց ղեկին մազափնջերով տղաներ էին, մեքենաները հիմա երեք շարքով են կանգնած, իսկ «կրուտոյ» տղաները հանգիստ ծիծաղելով խոսում են համալսարանի պահակների հետ ( հայտնի մասնավոր գործակալության ներկայացուցիչների) ու նրանց ամենեւին էլ չի հուզում, որ այնտեղով անցնելու համար տեղ չի մնացել՝ ոչ մեքենայով, ոչ ոտքով, իսկ ա լյա «գաջ» դեմքով ու ակնհայտ մտավոր ճիգեր ցուցադրող դեմքի արտահայտությամբ գեղեցկուհիները մեկը մեկի հետեւից դուրս են գալիս այս՝ երբեմնի հեղինակավոր ուսումնական հաստատությունից, ու նստում այդ մեքենաները։ Ի դեպ, այդ նույն գեղեցկուհիները իրենց նեղություն չեն պատճառում, որպեսզի այգու նստարանի իրենց սուրճը խմելուց հետո այդ բաժակները աղբամանը նետեն։

Ամեն դեպքում, մինչ զբոսաշրջիկները ու ամռանը Հայաստան ժամանող հայերը ուրախանում են քաղաքի օբյեկտների գեղեցկությամբ, այդ քաղաքը աստիճանաբար ինչ որ տեղ է անհետանում․․․

Երեւանում այնքան էլ շատ չեն գեղեցիկ այգիները, որտեղ չկան սրճարաններ, որտեղ կարելի է հանգիստ ժամանակ անցկացնել․․․

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 սեպտեմբերի
Ֆլիրտ, հպում և ոչ մի ճնշում. կրքի ֆրանսիական բաղադրատոմսը22:16, 28 սեպտեմբերի
Աղջիկներն ու տղաները ծնվելուց մի քանի ժամ անց սկսում են տարբեր կերպ արձագանքել աշխարհին21:35, 28 սեպտեմբերի
«Մահը դարձնենք ոչ պարտադիր». ինչպես են միլիարդատերերը «խաղում Աստծո դերը» իրենց սեփական «Կարիբյան դրախտում»20:37, 28 սեպտեմբերի
Կրեկերները ոսկուց ավելի թանկ են. վեց իրար կպած Goldfish-երը վաճառվում են 25,000 դոլարով19:46, 28 սեպտեմբերի
Հսկայական պայուսակներ և օդային ուրվագծեր. Bottega Veneta-ն նորաձևության հեղափոխություն է արել Միլանում19:19, 28 սեպտեմբերի

16:24, 28 սեպտեմբերի
«Զուգարանը նրանց գաղտնի զենքն է». ամուսնալուծության փորձագետը բացահայտել է, թե ինչու են տղամարդիկ ժամերով փակվում լոգարանում15:44, 28 սեպտեմբերի
Բիլ Գեյթսը զգուշացնում է. Արհեստական բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան15:22, 28 սեպտեմբերի
«Բադի շուրթերը» դուրս են եկել նորաձևությունից. Քայլի Ջենները և Դուա Լիպան սկսել են վիրուսային «կրծքի դիրք» թրենդը14:56, 28 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը մեկնել է Չինաստան և ցուցադրել շոու մինի ցիպաոյով, որն ընդգծում էր նրա նուրբ իրանը14:31, 28 սեպտեմբերի
Հոլի Բերին նշում է իր 60-ամյակը՝ առանց բարդույթների. սա ձեր՝ «Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում ուրիշները» գլուխն է14:14, 28 սեպտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է կատարյալ մարմնի սարսափելի գինը՝ ստերոիդներ, բուլիմիա և 2.6% ճարպ՝ հանուն «Ռոքի»-ի