Չափազանց լռակյացություն
Եթե ժամադրության ընթացքում զգում ես, որ նա չի փորձում նախաձեռնություն ցուցաբերել շփման հարցում եւ ոչ մի հարց չի տալիս, մի մեղմացրու անհարմար իրավիճակը: Նրա լռությունը մի քանի բանի մասին կարող է վկայել. 1) իրականում նա չի ցանկանում քո մասին նոր բան իմանալ, 2) չի կարողանում երկու բառ կապել, 3) նա չափազանց ամաչկոտ է:
Քիչ է պատմում իր մասին
Եթե տղամարդը շատ հարցեր է տալիս, իսկ ժամադրությունից հետո հասկանում ես, որ նրա մասին միայն երկու բան գիտես՝ նրա անունը եւ այն, որ նա կարողանում է խոսել, այնքան էլ լավ տարբերակ չէ: Նման տղամարդիկ կասկած են հարուցում: Հարց է առաջանում. կա՛մ նա թաքցնելու բան ունի, կա՛մ պարզապես իր մասին պատմելու բան չունի:
Աշխատանքի մասին զրույց
Եթե միեւնույն հետաքրքրություններն ունեք եւ երկուսդ էլ տարված եք աշխատանքով, շնորհավորում ենք, ժամադրությունը հետաքրքիր կլինի: Բայց եթե քեզ չի հետաքրքրում նրա գործունեությունը, իսկ նա անընդհատ իր կարիերայի մասին է խոսում, կա՛մ համբերությամբ զինվիր, կա՛մ...
Հեռախոս
Եթե ժամադրության ժամանակ նա հետեւում է սոցցանցերին կամ ինչ-որ մեկի հետ նամակագրության մեջ է, առանց մտածելու հեռացիր: Ի՞նչ իմաստ ունի շփվել մի մարդու հետ, եթե նա լավ է զգում իր վիրտուալ աշխարհում:
Մեկնաբանում է պատվերդ
Շատ է զայրացնում, երբ տղամարդը մեկնաբանում է ռեստորանում պատվերդ: «Դու իսկապես այդ ամենն ուտելո՞ւ ես» կամ «Վստա՞հ ես, որ աղանդերը նույնպես կկարողանաս ուտել»: Այո՛, վստահ եմ, ամեն ինչ էլ կկարողանամ:
Աղջկան այլ կանանց հետ համեմատելը
Դա ամենասարսափելի բանն է, որ կարելի է պատկերացնել: Նա կարող է քեզ պատմել իր նախկինների կամ ժամադրությունների մասին, եւ այդ տեղեկությունն ամենեւին էլ տեղին չի լինում: Մի բան է, եթե ինչ-որ հետաքրքիր բան է տեղի ունեցել, եւ երկուսդ էլ կարող եք ծիծաղել իրավիճակի վրա: Բայց այլ հարց է, երբ պատմությունն ամենեւին էլ ծիծաղելի չէ, իսկ տրամադրությունդ յուրաքանչյուր ասված բառի հետ փչանում է:
Ուժեղ բույրով օծանելիք
Տղամարդիկ, ինչպես եւ աղջիկները, հաճախ մանրակրկիտ նախապատրաստվում են ժամադրությանը՝ երբեմն, սակայն, անցնելով չափը: Ոչ միշտ է հաճելի օծանելիքի կտրուկ եւ սուր հոտը, հատկապես, եթե ընթրելու եք գնացել:
Ալկոհոլ
Եթե նա մեկը մյուսի հետեւից ալկոհոլային խմիչք է պատվիրում, զգոն եղիր. հնարավոր է՝ նա չկարողանա կառավարել իրեն, եւ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Եթե տեսնում ես, որ չափազանց շատ է խմում, ավելի լավ է՝ բացահայտ մի ասա այդ մասին (եթե լավ չես ճանաչում մարդուն, կարող ես ագրեսիայի բախվել): Պատրվակ գտիր եւ հեռացիր, դա լավագույն տարբերակը կլինի:
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:43, 22 սեպտեմբերի

23:01, 21 սեպտեմբերի
Մեկ ամիս ապրելով 90-ամյա իտալացու պես. բլուրները, մակարոնեղենը և թարմ մթերքները անսպասելիորեն փոխեցին առողջական վիճակը22:22, 21 սեպտեմբերի
Այսպիսի դեմքը մոռանալ հնարավոր չէ. բրիտանացիները բեմադրել են ծամածռությունների ամենախենթ առաջնությունը21:21, 21 սեպտեմբերի
Օրական ընդամենը երկու գդալ. գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել լոլիկի և հիշողության միջև20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց20:08, 21 սեպտեմբերի

19:22, 21 սեպտեմբերի
Michelin-ը այժմ գնահատում է գինեգործարանները. գինու աշխարհը կասկածամտորեն է տրամադրված17:01, 21 սեպտեմբերի
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն16:30, 21 սեպտեմբերի

16:16, 21 սեպտեմբերի

15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են15:41, 21 սեպտեմբերի
Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ, անսպասելիորեն, համերգային ծրագրից հանվել է