«Հմայքի գաղտնիքները» խորագրի շրջանակներում NEWS.am STYLE-ն այս անգամ զրուցել էՍոնե Սիլվերի հետ։ Երգչուհին հատուկ մեր ընթերցողների համար բացահայտել է իր առօրյա սննդակարգն ու խոսել կնոջ գրավչության կարեւորության մասին․

«Առավոտս սկվում է մեկ բաժակ ջրով, անպայման խմում եմ մեծ բաժակով։ Դրանից հետո սուրճ եմ ըմպում, առավոտյան ժամերին հիմնականում յոգուրտ եմ ուտում։ Ցերեկվա ժամերին գրեթե ոչինչ չեմ ուտում, սննդակարգիցս հանել եմ կեսօրի ճաշը, չնայած գիտեմ, որ այդպես ճիշտ չէ։ Ամեն դեպքում՝ ես իմ օրգանիզմի հետ արդեն լեզու եմ գտել»,-կատակում է երգչուհին՝ հավելելով․ «Առհասարակ, մսակեր եմ։ Առանց մսամթերքի չեմ կշտանում, ինձ համար դա աշխատող մեթոդ է, որից չեմ գիրանում։ Երեկոյան ժամերին նախընտրում եմ ուտել որեւէ մսամթերք կամ ծովամթերք ինչ-որ աղցանի համադրությամբ»,-ասում է Սոնեն՝ ավելացնելով․
«Եթե չհետեւեմ ինձ, միգուցե, ավելորդ քաշ կուտակեմ։ Նկատել եմ՝ վերջերս հաճախ եմ սպիտակ հաց օգտագործում, ինչի պատճառով էլ ավելորդ կիլոգրամներ եմ ձեռք բերել։ Շատ եմ նեղվում ու աշխատում եմ ավելի ուշադիր լինել սննդակարգիս նկատմամբ։ Օրվա ընթացքում շատ եմ ջուր խմում։ Ուշ եմ քնում՝ առավոտյան 4-ին կամ 5-ին։ Չեմ կարողանում փոխել այդ ռեժիմը»։

Չնայած դրան՝ չկա որեւէ ուտեստ, որը երգչուհին բացառում է իր սննդակարգից․ «Սիրում եմ համեղ ուտել։ Չեմ ուտում կշտանալու համար։ Ուտում եմ, որ հաճույք ստանամ իմ կերածից»։
Երգչուհու գեղեցիկ կազմվածքին նպաստել է նաեւ մարզվելը․
«Սպորտով զբաղվում էի, բայց հիմա չեմ զբաղվում։ Գիտեմ՝ մի օր նորից կսկսեմ հաճախել մարզասրահ, որպեսզի օրս սկսեմ մարզվելով»։
Ի՞նչ է անհրաժեշտ կնոջն իրեն գեղեցիկ զգալու համար․ հարցին ի պատասխան Սոնեն նշեց․

«Ինքնավստահութուն է պետք, որը ստեղծվում է այն ժամանակ, երբ ինքնագնահատականը շատ բարձր է լինում։ Իսկ դա կապված է մարմնի չափսերի, սլացիկ լինելու հետ․․․ Ճիշտ ընտրված հագուստը եւս կարեւոր է, քանի որ ճիշտ ընտրության դեպքում այն կարող է գեղեցկացնել, իսկ հակառակ դեպքում՝ տձեւացնել մարմինը։ Կարծում եմ՝ գեղեցիկ մարմին ունենալու համար պարտադիր չէ զբաղվել սպորտով, կարեւոր է հսկել սնունդը։ Ես շատ եմ կարեւորում սպորտը, այն օգտակար է եւ անթերի է դարձնում մարմինը, բայց մինչեւ սպորտով զբաղվելը, կարող ենք ինքներս մեր մարմինը պահել ճիշտ քաշի մեջ։ Գեղեցիկ զգալու համար նախ պետք է գեղեցկացնել ներաշխարհը, որն արտացոլվում է կնոջ աչքերում եւ ազդեցություն է ունենում արտաքինի վրա»,-ասում է Սոնեն եւ հավելում․

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր կին պետք է ձգտի ունենալ գեղեցիկ կառուցվածք, պետք է հայելու մեջ նայելիս հիանա ինքն իրենով։ Եթե կան խնդիրներ, պետք է առանց իրեն խնայելու շտկի դրանք, նիհարի, մարզվի։ Կարծում եմ՝ ճարպոտ կանայք իրենք իրենց չեն հարգում ու չեն սիրում։ Ինչպե՞ս կարելի է մարմինը դեֆորմացնել, եթե, իհարկե, չկան հորմոնալ կամ այլ խնդիրներ։ Բոլոր կանայք արժանի են ունենալ գեղեցիկ մարմին։ Ես կցանկանայի, որ բոլոր նրանք, ովքեր ունեն գիրանալու հակում, կամքի ուժ ունենային։ Առհասարակ, կանանց արտաքին տեսքը պետք է միշտ գեղեցիկ ու խնամված լինի»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 3 սեպտեմբերի
Առեղծվածային միլիարդատեր և կուբայական սիգարներ. ինչպես հանցավոր կայսրությունը գրեթե ոչնչացրեց լեգենդար Cohiba ապրանքանիշը22:21, 3 սեպտեմբերի
Միլիոնատերերը՝ կրկին դպրոցական նստարանին. Ինչու են հարուստները սովորում հասկանալ իրենց հավաքածուի նկարները21:18, 3 սեպտեմբերի
Ես մեղավոր չեմ, պատճառը օվուլյացիան է. գիտնականները գտել են Chanel և Louis Vuitton գնելու կենսաբանական արդարացումը20:22, 3 սեպտեմբերի
«Լռիր և վերցրու իմ փողերը». Dyson-ի 499 դոլար արժողությամբ ատամի խոզանակը անսպասելիորեն վիրուսային հիթ է դարձել19:36, 3 սեպտեմբերի
Միլիարդատերը լքեց նրան հանուն նոր կնոջ, հիմա նախկին ընկերուհին նրանից պահանջում է 400 միլիոն դոլար «խախտված խոստումների» համար17:05, 3 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը16:24, 3 սեպտեմբերի
Louis Vuitton-ը վերակենդանացնում է լեգենդար Classic Run–ը. մեծ ճանապարհորդություն վինտաժային մեքենաներով Իտալիայով մեկ16:04, 3 սեպտեմբերի
Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստի միջազգային ֆրանկոֆոն փառատոնը15:55, 3 սեպտեմբերի
Cartier-ը հանում է Tank Américaine-ի դիմակը. լեգենդար ժամացույցն առաջին անգամ դառնում է սկելետոն15:22, 3 սեպտեմբերի
Շքեղ փայլ Dior-ից. Ջեննա Օրտեգան, Անյա Թեյլոր-Ջոյը և Ջիսուն ներկայացնում են մաշկի նոր թինթը14:42, 3 սեպտեմբերի
«Սեքսի գմբեթը» վերակենդանացել է մոխրից. Burning Man-ում վերաբացվել է մեծահասակների համար նախատեսված սկանդալային վայրը՝ 15,000 պահպանակի պաշարով14:16, 3 սեպտեմբերի
