«Կինոյի մասին» խորագրի մեր այսօրվա հերոսը սերիալներից հայտնի դերասան եւ մոդել Դավիթ Աղաջանյանն է, որին էլ խնդրեցինք խոսել իր նախընտրած ժանրերի, սիրելի դերասանների եւ ռեժիսորների, ցանկալի եւ ոչ ցանկալի դերերի մասին.
«Երբ որոշում եմ ֆիլմ դիտել, ուշադրություն եմ դարձնում նրան, թե ինչ եմ նայելու: Հիմնականում ինձ հետաքրքրում են թրիլեր եւ դրամա ժանրերը, նաեւ սիրում եմ դիտել տրագիկոմեդիաներ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Դավիթը՝ հավելելով.

«Շատ ֆիլմեր կան, որտեղ կցանկանայի նկարահանվել, իսկ սիրածս դերասանների շարքում են Ալ Պաչինոն, Բենեդիքթ Քամբերբեթչը եւ Լեոնարդո ԴիԿապրիոն: Չէի ցանկանա նշել, թե նրանց որ կերպարը կմարմնավորեի: Ինձ համար հաճելի է այն փաստը, որ հենց տվյալ դերասաններն են իրենց մասնակցությամբ ֆիլմերը դարձրել այնպիսին, որ մենք այսօր նման գնահատական ենք տալիս այդ աշխատանքներին»:
Ինչ վերաբերում է համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորների հետ համագործակցությանը՝ Դավիթը նշում է.
«Իհարկե, կան ռեժիսորներ, որոնց հետ ես կդառնայի պրոֆեսիոնալ, որոնք ինձ կդարձնեին շատ հմուտ: Լավ ռեժիսորի հետ աշխատելով միայն կարող ես առաջ գնալ: Սիրածս ռեժիսորների թվում են Փիթեր Ջեքսոնը, Քրիսթոֆեր Նոլան, Ռիդլի Սքոթը, Ջեյմս Քեմերոնը, Քլինթ Իսթվուդը, իսկ ամենասիրածս ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է»:

Իսկ ինչպիսի՞ կերպարների կցանկանար մարմնավորել Դավիթը. հարցին ի պատասխան՝ դերասանը նշեց.
«Ցավոք, մեր երկրում իմ նախընտրած հերոսների մասին ֆիլմեր չեն նկարահանում: Չեմ սիրում դերեր, որոնց գիծը շատ սխալ է տարվում, երբ այդ գիծը լիարժեք չէ՝ թե՛ բացասական, թե՛ դրական հերոսների դեպքում: Շատ հերոսներ կան, որոնց կցանկանայի մարմնավորել, ուղղակի դեռ չեմ տեսել, որ այստեղ նման սցենարներով ֆիլմեր նկարահանվեն»:
Իսկ վերջում դերասանին խնդրեցինք մեր ընթերցողներին խորհուրդ տալ, թե ինչ ֆիլմեր կարելի է դիտել երեկոյան ժամանցը լիարժեք դարձնելու համար.

«Առանձնացնում եմ հետեւյալ ֆիլմերը, որովհետեւ դրանցում կա մտածելու տեղ, ճիշտ մտքեր, սցենարային մանրակրկիտ աշխատանք՝ եւ ռեժիսորական, եւ դերասանական... Այսպիսով, խորհուրդ եմ տալիս դիտել «Մի անգամ Ամերիկայում», «Կնքահայրը», «8 կանայք», «Ռոկոն եւ նրա եղբայրները», «Թռիչք՝ կկվի բնի վրայով» ֆիլմերը»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 20 հոկտեմբերի
Տղամարդիկ անվանել են կանացի մարմնի այն մասը, որը նրանց խելքահան է անում22:20, 20 հոկտեմբերի
Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը21:37, 20 հոկտեմբերի
Կենսահաքեր միլիոնատեր Բրայան Ջոնսոնը ցանկանում է հաղթել մահին և երիտասարդացնել Թրամփին20:24, 20 հոկտեմբերի
Ոսկեզօծ վանդակ, թե՞ երջանիկ կյանք։ Արքայադուստր Շարլենը, կարծես, հանձնվել է Մոնակոյին19:37, 20 հոկտեմբերի
Ֆլորենցիան` քիմքիդ. ինչպես ստեղծել ձեր սեփական բույրը օծանելիքի լեգենդների քաղաքում16:16, 20 հոկտեմբերի
«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից»16:04, 20 հոկտեմբերի
SpaDuet-ը Երևանում․ երաժշտական ճանապարհորդություն ժողովրդական մեղեդիներից մինչև ջազ և կինոերաժշտություն15:17, 20 հոկտեմբերի
«Կեղտոտ պարեր» սիքվելի պրոդյուսերը խոստացել է չվերակենդանացնել Պատրիկ Սուեյզիին՝ օգտագործելով արհեստական բանականություն15:05, 20 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանի նոր ստենդափը՝ «Ծանր ու թեթև». բեմում՝ ծիծաղ, ետնաբեմում՝ անձնական հարցեր (VIDEO)14:33, 20 հոկտեմբերի
5.6 միլիոն դոլար Թրամփի հետ մոտիկության համար. թուրք միլիարդատերը սկանդալի կենտրոնում14:11, 20 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար13:16, 20 հոկտեմբերի
Իրինա Շեյքը «նորաձև մերկապար» է բեմադրել թափանցիկ տաբատով