Ռուսական շոու բիզնեսի հետ ժամ առ ժամ ավելի բարդ է։ «Дни»-ն գրում է, որ Ալլա Պուգաչովան 68 տարեկան է, սակայն նա աղջնակի տեսք ունի (բայց հայտնի չէ, թե ինչո՞ւ է կայքն այդպես որոշել)։
Երգչուհին խոստովանում է.
«Ես նիհարել եմ եւ ինձ հետեւում եմ հանուն երեխաներիս, քանի որ ցանկանում եմ, որ նրանք երիտասարդ մայրիկի տեսնեն, ոչ թե տատիկի»։
Պարզ է, որ կնոջ կազմվածքը գնահատում է նաեւ Մաքսիմ Գալկինը, որը նրանից փոքր է 27 տարով։ Հասկանալի է, որ Պրիմադոննան շատ է ցանկանում նրան համապատասխանել։ Երգչուհին մեկ գաղտնիք եւս ունի։ Պարզվում է՝ նա ամուսնու սեռական ցանկություն առաջացնում է ոչ միայն արտաքին տեսքով, այլեւ հզոր աֆրոդիզիակների միջոցով։ Դրանք խթանում կամ մեծացնում են սեռական ցանկությունը կամ սեռական ակտիվությունը։
Ամենահզորներից են վարդագույն կվարցից ապարանջանները, որոնք հայտնվել են Պրիմադոննայի ձեռքին։ Մասնագետներն այդ քարը կախարդական են համարում եւ վստահեցնում, որ այն սեր է բերում տուն։
«Վարդագույն կվարցն այժմ շատ հայտնի է։ Դա սիրո քարն է։ Դրանից զարդեր հիմնականում պատվիրում են ընտանեկան զույգերը։ Համարվում է, որ այդ քարը պահպանում է տան երջանկությունը, արթնացնում զգացմունքները։ Այն հզոր աֆրոդիզիակ է համարվում։ Իսկ չամուսնացած աղջիկներին վարդագույն կվարցն օգնում է հաջողությամբ ամուսնանալ»,- ասել է հեղինակային զարդերի դիզայներ Իրինա Գուսեւան։
НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում Պուգաչովան պատմել է, որ ժամանակին Գալկինին սիրել է նրա խառնվածքի եւ տղամարդկային ուժի համար։ Իսկ Մաքսիմի նկատմամբ սեռական ցանկություն ունեցել է առաջին իսկ հանդիպման ժամանակ։ Եվ դեռ այդ ժամանակ է երգչուհին հասկացել, թե ինչեր կարող է անել Գալկինն անկողնում.
«Ես զգում էի ու հասկանում, որ նա շատ լավ սիրեկան է, իսկ ինձ հենց դա էր պետք։ Ես չհիասթափվեցի։ Էլ ինչի՞ մասին կարող էի մտածել։ Իհարկե՝ ոչնչի։ Մենք հասուն մարդիկ ենք։ «Սարսափելի» սեռական ցանկություն ի հայտ եկավ։ Ինքս ինձանից չէի սպասում»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգապոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին