«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ես իրականում նուրբ անձնավորություն չեմ». Անյա Սահակյանը՝ իր մասնակցությամբ նոր տեսահոլովակի մասին (ֆոտո/վիդեո)

12:10, 13 օգոստոսի

«Yere1» սիթքոմում Լաուրային մարմնավորող դերասանուհի Անյա Սահակյանին տեւական դադարից հետո երկրպագուները կտեսնեն նոր կերպարով: Անյան նկարահանվել է Արայիկ Ավետիսյանի նոր տեսահոլովակում, որի ռեժիսորը Արեն Բայադյանն է, իսկ մանրամասների մասին պատմել է NEWS.am STYLE-ին:

«Նկարահանվելու առաջարկը ստացել եմ տեսահոլովակի ռեժիսորի՝ Արդեն Բայադյանի կողմից: Երբ ինձ պատմեց տեսահոլովակի մասին, մտահաղացումն ինձ շատ դուր եկավ, քանի որ տեսարաններում դերասանական հմտություն էր պահանջվում: Իմանալով Արենին, նրա պրոֆեսիոնալիզմը՝ առանց մտածելու համաձայնվեցի»,-նշեց Անյան՝ հավելելով, որ տեսահոլովակում մարմնավորում է մի հերոսուհու, որն ընդհանրապես իրեն նման չէ.

«Տեսահոլովակի հերոսուհին իրականում շատ թիթիզ աղջնակ է, շատ նուրբ եւ կանացի է: Ես իրականում նուրբ անձնավորություն չեմ»:

Չնայած հայ հեռուստադիտողները չէին տեսնում Անյային հայկական եթերում՝ գեղեցկուհին չէր դադրում նկարահնվել.

«Դադարել էի հայկական շոու-բիզնեսի հետ աշխատել, քանի որ նկարահանվում էի արտերկրում, հիմնականում՝ գովազդներում: Բայց իմանալով Արենին եւ տեղյակ լինելով, որ նրա աշխատանքը ոչ մի կերպ չի զիջում արտերկրացիների աշխատելաոճին՝  ոչ մի խոչընդոտ չտեսա եւ նկարահանվեցի այնտեղ: Կարծում եմ՝ տեսահոլովակը եթերում կլինի մոտ մեկ շաբաթից»,-ասում է Անյան, որի հետ զրուցեցինք նաեւ ամառային հանգստից.

 «Հանգստանալ հասցնում եմ միայն Վրաստանում, քանի որ հեռավորությունը մոտ է, իսկ ես երկար չեմ կարող բացակայել երկրից: Երեւանում էլ լողավազաններ եւ ակումբներ եմ հաճախում: Առանց պարի իմ կյանքը չեմ պատկերացնում: Կարծում եմ՝ իմ էջի հետեւորդները դա զգում են»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անյա Սահակյանի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել