Ռեժիսոր Վահե Սայանի նոր՝ «Մոռացված կանգառը» հեռուստասերիալը սեպտեմբերի առաջին կեսից արդեն կլինի եթերում: Ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորում է Բեն Ավետիսյանը։ Հեռուստասերիալում նկարահանհվել է նաեւ Շուշաննա Թովմասյանը, սակայն այս անգամ՝ ոչ Բենի հերոսի սիրելիի կերպարում: Այս ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է գովազդներից եւ տեսահոլովակներից հայտնի դերասանուհի Լիլիթ Քոչարյանը: NEWS.am STYLE-ը զրուցել է Լիլիթի հետ առաջին անգամ գլխավոր հերոսուհու կերպարով հանդես գալու, Բեն Ավետիսյանի հետ աշխատելու եւ այլ թեմաների շուրջ.

Լիլիթ, քեզ հեռուստադիտողը տեսել է տեսահոլովակներում, գովազդներում, բայց հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու դեռեւս չէիր մարմնավորել: Ինչպե՞ս ստացար «Մոռացված կանգառը» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը:
Առաջարկը ստացել եմ ռեժիսոր Վահե Սայանից։ Համագործակցելու ցանկություն վաղուց կար, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում։ Այս անգամ ստացվեց, ինչի համար շատ ուրախ եմ, ինչպես նաեւ շնորհակալ վստահության համար։ Ամեն գնով կաշխատեմ արդարացնել եւ՛ անձնակազմի, եւ՛ հեռուստադիտողի սպասելիքները:
Հե՞շտ համաձայնվեցիր նկարահանվել հեռուստասերիալում:
Այո, շատ մեծ սիրով եմ համաձայնվել, քանի որ առաջին անգամ եմ մարմնավորելու հեռուստասերիալում հերոսուհու կերպարը, ինչը շատ պարտավորեցնող է:

Մի փոքր կպատմե՞ս հերոսուհուդ մասին:
Նրա անունը Նանե է: Հերոսուհին խենթ, համարձակ եւ, կարելի է ասել, արկածային կերպար է, որը հանդիպելով տարբեր խոչընդոտների՝ շարունակում է պայքարել սիրո համար` դեմ ելնելով բոլորին։ Հետագա զարգացումների մասին ավելի մանրամասն կտեղեկանաք ընթացքում:
Որքանո՞վ է քեզ հոգեհարազատ այդ կերպարը:
Կերպարը շատ հոգեհարազատ է, ինչը որոշ չափով կօգնի աշխատել եւ ավելի մոտ լինել այն կերպարին, որը ցանկացել են ստեղծել:

Ե՞րբ են սկսվել նկարահանումները: Ինչպիսի՞ն է գրաֆիկը, հարմարվե՞լ ես:
Նկարահանումները սկսվեցին հուլիս ամսվա վերջին, գրաֆիկը խիտ է, բայց ամեն կերպ հարմարեցնում ենք միմյանց: Այո, հարմարվելը խնդիր չի եղել։
Դերասանական կազմից ո՞ւմ հետ ես արդեն մտերմացել:
Դերասանական կազմից առանձնացնել որեւէ մեկին չեմ կարող, բոլորի հետ էլ շփվելը հեշտ է եւ հաճելի։ Կազմը լավագույն դերասաններից է ընտրված:
Խաղընկերդ Բեն Ավետիսյանն է: Ի՞նչ կասես նրա մասին. հե՞շտ եք աշխատում միասին:
Բենի հետ աշխատելը բավականին հեշտ է, նկարահանումների ընթացքում հարկ եղած ժամանակ խորհուրդներ է տալիս, ինչը բավականին օգնում է, եւ ես դա գնահատում եմ:
Բենը շատ երկրպագուհիներ ունի, եւ նրանցից շատերը, երբ նրա կողքին որեւէ խաղընկերուհի են տեսնում, կամ սիրավեպ են վերարգրում, կամ էլ` սկսում են փնովել տվյալ աղջկան :) Մտավախություն չունե՞ս, որ կհայտնվես նման խոսակցությունների կիզակետում:
Դա արդեն հասցրել եմ նկատել:) Մտավախություն չունեմ, քանի որ դեպքեր կան, որոնցից անհնար է խուսափել, ուղղակի պետք է հեռուստադիտողն էլ փորձի տարանջատել խաղը իրականությունից:
Առհասարակ, սերիալների դերասաններին հաճախ ասոցացնում են իրենց կերպարների հետ, տարբեր բամբասանքներ են հյուսում...Ինչպե՞ս ես վերաբերվում հայտնի լինելու այդ կողմին:
Դե, հուսով եմ՝ բամբասանքները մինիմալ կլինեն: Հայտնի լինելու մասին ոչինչ ասել չեմ կարող :)
Մի փոքր քո մասին կպատե՞ս: Բացի նկարահանումներից` է՞լ ինչ նախասիրություններ ունես:
Պատմեմ :) Ավարտել եմ ՀԱՊՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիայի բաժինը։ Այժմ զբաղվում եմ վեբ ծրագրավորմամբ: Նախասիրություններս բավականին շատ են, որոնցից այս պահին կառանձնացնեմ հրաձգությունը, ձիավարությունը եւ լուսանկարչությունը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:29, 9 հոկտեմբերի
Միլիարդատեր Մայքլ Դելի կինը ցնցել է սոցիալական ցանցերը իր տեսքով․ նրան համեմատել են «պլաստմասե տիկնիկի» հետ16:26, 9 հոկտեմբերի
Առանց շաքարի գազավորված ըմպելիք, թե՞ ջուր. ուսումնասիրությունը պարզել է, թե որ ըմպելիքն է ավելի արդյունավետ քաշի կորստի համար15:37, 9 հոկտեմբերի
Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի բաճկոնը կարող է վաճառվել 10 միլիոն դոլարով15:12, 9 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է վաստակել Սանկտ Պետերբուրգում չեղարկված համերգներից14:33, 9 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը փորձել է Էլիզաբեթ Թեյլորի պաշտամունքային թիկնոցը. 74,500 դոլարանոց վինտաժային կերպարը կհայտնվի «All's Fair»–ի նոր եթերաշրջանում14:14, 9 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը ցնցել է սոցիալական ցանցերը եղբոր հետ իր արտասովոր նմանությամբ13:20, 9 հոկտեմբերի
Ինը ամիս առանց սեքսի և մրցակից Քոբի Բրայանտի. Մայքլ Դուգլասը բացահայտել է Քեթրին Զետա-Ջոնսի հետ իր սիրավեպի մանրամասները12:40, 9 հոկտեմբերի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ կնկարահանի մաֆիայի լեգենդար ղեկավար Սեմի Գրավանոյի՝ Ջոն Գոտիի դավաճանի մասին12:16, 9 հոկտեմբերի
Սելին Դիոնը կորցրել է հավասարակշռությունը փարիզյան բեմում՝ վախեցնելով երկրպագուներին11:37, 9 հոկտեմբերի
Netflix-ը մշակում է Բրիջերտոնների մասին նոր սփին-օֆֆ. Լեդի Վայոլեթի սիրո պատմությունը կունենա իր սեփական սերիալը11:18, 9 հոկտեմբերի
Հյու Հեֆների այրին դիմել է Ջեսիկա Բիլին՝ հուսահատ խնդրանքով հրաժարվել Playboy-ի մասին ֆիլմում նկարահանվելուց10:48, 9 հոկտեմբերի
«Ես դրան կհարվածեմ». Քորթնի Քարդաշյանը քննադատել է Ջենիֆեր Լոուրենսին՝ իրեն ծաղրելու համար