Այսօր՝ օգոստոսի 16-ին, ծննդյան 59-ամյակն է նշում երաժշտական աշխարհի ամենավառ, հայտնի, կերպարային, համարձակ ու սիրված դեմքերց մեկը՝ երգչուհի եւ դերասանուհի Մադոննան:
Իր երաժշտական կարիերայի սկզբում Մադոննան ոչ միայն տարբերվեց իր արտաքինով եւ երգացանկով, այլեւ սցենարային յուրահատուկ լուծումներ ունեցող տեսահոլովակներով:
Կարիերայի ընթացքում երգչուհին աշխարհին մի շարք հիթեր է պարգեւել, որոնց մեծ մասը հենց ինքն է հեղինակել եւ ինքնուրույն զբաղվել դրանց պրոդյուսինգով: Նրա երգերից շատերը երկար ժամանակ եղել են ամենահեղինակավոր հիթ-շքերթների առաջատար հորիզոնականներում: Այդ ցանկում են՝ Like a Virgin, Papa Don’t Preach, Like a Prayer, Vogue, Take a Bow, Frozen, Music, Hung Up եւ 4 Minutes երգերը:
Այսօր էլ երգչուհին չի զիջում իր դիրքերը՝ շարունակելով գրավել երաժշտասերների ուշադրությունը թե՛ իր կերպարային արտաքինով, թե՛ նոր երգերով ու տեսահոլովակներով:
Նրա ամենահետաքրքիր մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
«Եղիր ուժեղ, հավատա ազատությանն ու Աստծուն, սիրիր ինքդ քեզ, հասկացիր քո հմայքը, եղիր հումորով, մի դատիր մարդկանց՝ ելնելով կրոնական, ռասսայական կամ սեքսուալ նկատառումներից, սիրիր կյանքն ու քո ընտանիքը»:
«Ինձ համար աղքատն այն մարդն է, որի հաճույքը կախված է ինչ-որ մեկի թույլտվությունից»:
«Ես շատ ընկերներ չեմ ունեցել, բայց դա ի նպաստ ինձ է եղել: Երբ դու հայտնի չես ու հասարակության մեջ քեզ չեն ճանաչում, դու ավելի շատ ժամանակ ես ունենում ապագայիդ վրա կենտրոնանալու համար»:
«Ես հրաժարվում եմ անել մի բան, ինչն ինձանից ակնկալում է հասարակությունը»:
«Հուսով եմ՝ կարողանում եմ ոգեշնչել կանանց, որ հավատան իրենց սեփական ուժերեն: Կապ չունի, թե որտեղից են նրանք, ինչ կրթություն եւ ծագում ունեն»:
«Ես իմ սեփական փորձարկումն եմ, իմ սեփական արվեստի գործը»:
«Ես սիրում եմ փոխվել: Չէ՞ որ, մի նոր ջահը կամ նկարը կարող է ամբողջությամբ փոխել քո սենյակի մթնոլորտը»:
«Ես իմ կատարած լավ եւ վատ ընտրությունների արդյունքն եմ»:
«Մի բան եմ սովորել՝ ես չեմ իմ տաղանդի սեփականատերը, ես դրա մենեջերն եմ»:
«Երբ քաղցած եմ, սնվում եմ։ Երբ ծարավ եմ, ջուր եմ խմում։ Երբ ինչ-որ բան եմ ցանկանում ասել, ասում եմ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել