1. Ընտրեք մարդուն այնպես, ասես կույր լինեք: Աչքերը փակեք ու զգացեք, թե ինչ եք մտածում այդ մարդու մասին: Նրա բարության, հավատարմության, խորաթափանցության, նվիրվածության, ձեր մասին հոգ տանելու ունակության մասին: Չնայած մեր մշակութային առանձնահատկությունները շատ բաների վրա են ազդում եւ այն, ինչ մենք տեսնում ենք մեր շրջապատի աչքերով, երբեմն շատ ավելի էական են մեզ համար, բայց առավել կարեւոր է, թե ինչ ենք մենք մեր ներքին հայացքով տեսնում, երբ մեր աչքերը փակ են:
2. Գոյություն ունի մեկ կարեւոր տարբերություն երկարատեւ ու հուսալի եւ կարճատեւ հարաբերությունների համար համապատասխանող մարդկանց միջեւ: Այդ տարբերությունը սովորելու ունակությունն է: Մի իսպանական ասացվածք կա այն մասին, որ ով ունակ չէ սովորել նորովի նայել ամեն ինչին, նրան հետաքրքիր չէ ոչ աշխարհը, ոչ դրա կառուցվածքը, ոչ էլ մարդիկ։ Նա շատ հաճախ է փակվում ու ասում «ոչ, ամեն ինչ կարող է միայն այսպես լինել ու վերջ»: Երկարատեւ հարաբերությունների համար ավելի լավ է ընտրեք նրան, ով ավելի բաց է եւ ունակ է փոխվել:
3. Ընտրեք նրան, ով ուզում է լինել ձեզ նման՝ միաժամանակ եւ ուժեղ, եւ զգայուն: Հատկանիշներ, որոնք սովորաբար կանանց են բնորոշ՝ ուժն ու քնքշանքը: Զգայունություն ասելով՝ նկատի ունենք կյանքով լի լինելու եւ շուրջը կատարվածն ընկալելու ունակությունը: Ոմանց այս հարցում օգնել է պետք: Բայց հիմնականում մարդիկ հենց այդպիսին են՝ գուցե պարզապես չեն կարողանում արտահայտել դա: Եվ դրա համար էլ այդքան կարեւոր է նախորդ կետը՝ սովորելու ունակությունը: Կարելի է բարի ու սիրող լինելու ու առհասարակ աշխարհի լավագույն սիրեկանը դառնալու մեծ ներուժ ունենալ, բայց եթե չսովորես ու չզարգացնես այդ ներուժը՝ ոչինչ չի ստացվի:
4. Ընտրեք նրան, ով ցույց է տալիս, որ ցավ է զգում, երբ դուք նրան ցավ եք պատճառում: Եվ նաեւ հակառակը: Ընտրեք նրան, ով ձեզ ցավ պատճառելով տեսնում է ձեր ցավն ու զղջում դրա համար: Դա շատ կարեւոր է: Կան ցավն արտահայտելու բազմաթիվ միջոցներ, ոմանք մեկուսանում են առաջին իսկ աննշան խնդրի դեպքում: Մանավանդ էքստրավերտներին շատ է զայրացնում, երբ նրանց զուգընկերը մեկուսանում է, բայց պետք է հասկանալ, որ դա էլ է ցավն արտահայտելու միջոց ու եթե մարդը ունակ է ողջամիտ ժամկետում դուրս գալ այդ մեկուսացած հոգեվիճակից ՝ ուրեմն ամեն ինչ նորմալ է: Իսկ մտահոգվել պետք է, երբ դիմացինը որեւէ կերպ չի արձագանքում, երբ դուք սխալ կամ վատ բան եք անու նրա հանդեպ: Դա նշանակում է, որ նրա զգացմունքների հետ մի բան այն չէ, կամ որ նա ներքուստ արդեն հրաժարվել է ձեզնից դրա համար էլ չի արձագանքում: Մինչեւ մեր կյանքի միակ ու մշտական ուղեկցին գտնելը մենք բազմաթիվ հարաբերություններ ենք ունենում, ու շատ անգամ հարաբերությունները սկսվում են բարձր ակնկալիքներով ու ավարտվում հիասթափությունով: Շատ հնարավոր է որ դուք հենց նման մեկին կհանդիպեք, որն արդեն հիասթափված է իր նախորդ հարաբերություններից: Դրա համար էլ շատ կարեւոր է ցույց տալ ցավը ու զգալ ուրիշի ցավը: Առանց վեճերի, առանց լարվածության ու կշտամբանքի հարաբերություններ հնարավոր չեն: Դրանից ամբողջովին խուսափելն անհնար է: Բայց չի կարելի անընդհատ վիրավորել ու հարվածել նույն ցավոտ տեղին: Երբ մարդը հիասթափված է իր նախկին փորձից ու շատ վիրավորանք է կուտակել հոգում, հնարավոր է, որ նա փորձի դա նոր զուգընկերոջ վրա բարդել: Բայց պետք է կարողանալ ժամանակին կանգ առնել, երբ տեսնում ես, որ ցավ ես պատճառում քո սիրած անձնավորությանը:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների