Երեկ Բարսելոնում ահաբեկչություն է իրագործվել: Անհայտ անձը բեռնատարով մխրճվել է մարդկանց բազմության մեջ՝ սպանելով 13 հոգու։
Մի խումբ աստղեր Բարսելոնին իրենց աջակցությունն են հայտնել։
Շեր. «Իմ սերն ու ցավակցություններն եմ հղում Բարսելոնի բոլոր բնակիչներին: Ես ձեր քաղաքում եղել եմ, այն մշտապես լեցուն է ուրախությամբ ու գեղեցկությամբ»:
Իսկ դերասան Անտոնիո Բանդերասը հայտարարել է, որ ցավակցում զոհերի ընտանիքներին:
Բարաք Օբամա. «Ես եւ Միշելը միասին մտածում ենք բոլորի մասին, ովքեր հիմա իրենց ընտանիքներով Բարսելոնում են: Ամերիկացիները մշտապես կօգնեն իրենց իսպանացի բարեկամներին»:
Դեւիդ Բեքհեմ. «Մեր բոլոր մտքերն այն մարդկանց հետ են, որոնք այս սքանչելի քաղաքում զոհվեցին այդ սարսափելի երեկոյան… Բարսելոնը յուրահատուկ քաղաք է՝ աներեւակայելի հրաշալի մարդկանցով…»։
Եվա Լոնգորիա. «Աղոթում ենք Բարսելոնի համար»:
Քեթրին Զետա Ջոնս. «Մենք բոլորս Աստծո զավակներն ենք: Ես Բարսելոնային եմ հղում իմ սերն ու աղոթքները… Այն իմ ամենասիրելի քաղաքն է, որտեղ անցյալ ամռանը գտնվում էի դստերս հետ...»։
Քրիս Ջեներ. «Ես իմ սերն եմ ուղարկում Բարսելոնին եւ Իսպանիայի բոլոր բնակիչներին: Խորապես ցավակցում եմ բոլոր տուժածներին, նրանց ընտանիքներին ու ընկերներին եւ բոլոր նրանց, որոնք այս սառնասիրտ հանցագործության ականատեսն են դարձել...»։
Պենելոպա Քրուզ. «Այնքան տխուր է»:
Ջենիֆեր Լոպես. «Իմ սերն եմ հղում այս երկրին եւ այս քաղաքին, այս հրաշալի մարդկանց… Մենք ձեզ հետ ենք»:
Աջակցությամբ են հանդես եկել նաեւ երաժիշտ Լիամ Գալահերը, Imagine Dragons խումբը, դերասան եւ քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը, դերասան Էլայջա Վուդը, դերասանուհի Գալ Գադոթը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը