SOAD-ի կիթառահար Դարոն Մալաքյանին Թանկյանը հանդիպում է 90-ականներին. նրանք միասին հիմնում են System of a Down խումբը, որը մինչ այսօր աշխարհում ամենահայտնի խմբերից է:
SOAD-ի երգերն առանձնահատուկ սիրված են նաեւ Հայաստանում: Այս մասին վկայում է խմբի՝ 2015 թ-ին կայացած երեւանյան մեծ մենահամերգը, որի ընթացքում Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկար:

Թանկյանը հանդես է գալիս անարդարությունները դատապարտող ելույթներով։ Նա Axis Of Justice կազմակերպության համահիմնադիրն է, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Սերժը նաեւ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ճանաչեն եւ ընդունեն Հայոց Ցեղասպանությունը:
Աշխարհահռչակ երաժիշտի ամահետաքրքիր մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.
«Սկզբում մենք կռվում էինք հանուն կրոնի, հետո՝ հանուն Կոմունիզմի: Իսկ հիմա մենք կռվում ենք հանուն թմրանյութերի եւ ահաբեկչությունների: Մեր սկզբունքները միշտ փոխվում են…»:
«Անկեղծ ասած՝ երբեմն ավելի լավ է ունենալ որակով բռնապետ, քան քնած դեմոկրատիա»:
«Միայն ձեւացնելով, թե ապրում ենք, մենք չենք ապրում»:

«Երբեմն սիրային գեղեցիկ երգն ավելի շատ կարող է փոխել աշխարհն ու ստեղծել դրական էներգետիկա, քան քաղաքական բնույթի ցանկացած երգ»:
«Քաղաքակրթությունը ձախողում է: Մենք միասին պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել սիրո եւ խաղաղության համար»:
«Երաժշտության մասին ամենակարեւոր բանը, որը հասկացել եմ, այն է, որ դրա միջոցով մենք կարող ենք հասնել ճշմարտությանը»:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստ պետք է հետեւի իր սրտին եւ հոգուն, ոչ թե նրան, թե ինչ է իրենից ակնկալում հասարակությունը»:

«Երաժշտությունը ոգեշնչում է արտիստին, որը հետո ոգեշնչում է ունկնդրին. սա փոխադարձ գործընթաց է»:
«Մարդիկ ինձ հաճախ հարցնում են՝ արդյոք անհրաժե՞շտ է, որ քաղաքական թեմաներով երաժշտություն ներկայացնող խմբերի թիվն ավելանա: Ես պատասխանում եմ՝ ոչ»:
«Չեմ ցանկանում իմ ամբողջ ժամանակն անցկացնել ակտիվիստ լինելով: Ես դրանից բավականություն չեմ ստանում: Ավելի լավ է՝ այլ բանով զբաղվեմ. ես երաժիշտ եմ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը