Մարինա Գրեգը հայկական հեռուստաեթերի ամենասլացիկ եւ նրբաճակազմ հաղորդավարուհիներից մեկն է: Պատահակն չէ, որ «Հմայքի գաղտնիքներ» խորագրի շրջանակներում NEWS.am STYLE-ն այս անգամ զրուցել է Մարինայի հետ, որը սիրով մեր ընթերցողներին բացահայտեց իր բարեկազմության գաղտնիքը.
«Առավոտը սկսում եմ մեկ բաժակ ջրով, շատ կարեւորում եմ նախաճաշը, եւ բացի այդ՝ արթնանում եմ բավականին քաղցած, ուստի արթնանալուց հետո սուրճ խմելու փոխարեն միանգամից սնվում եմ՝ ձու, նրբերշիկ, բանջարեղեն, պանիր, իհարկե, թեյ…մի խոսքով՝ հագեցնող նախաճաշ»:
Մարինայի սննդակարգից անպակաս է մսեղենը.

«Առանց դրա ես ուղղակի կմնամ քաղցած: Ցերեկը նախընտրում եմ որեւէ թեթեւ աղցան եւ ցանկացած մսային ուտեստ, ձկնեղեն: Այդ ամենին, իհարկե, չի խանգարում աղանդերը՝ խմորեղեն, սառեցված մրգեր կամ շոկոլադ: Շատերի համար երեկոյան ժամերը ուղեկցվում են թախիծով սառնարանին նայելով: Լինի երեկո, թե գիշեր, եթե քաղցած եմ, ես անպայման պետք է սնվեմ, եւ սննդակարգում էլի առկա է լինում միս»,-ասում է հաղորդավարուհին՝ հավելելով, որ դիետաներ չի պահում եւ երբեք էլ չի հետեւել դրանց.
«Ես չեմ գիրանում, ինձ մոտ էլ հակառակն է, ես ձգտում եմ քաշ հավաքել, եւ դժվարությամբ եմ 2-3 կգ-ով ավելանում, բացի այդ՝ ես գուրման եմ, սիրում եմ ուտել եւ ճաշելիս էլ վայելում եմ այդ ընթացքը, ոչ թե ուտում միայն ստամոքսիս լռեցնելու համար»:
Ինչ վերաբերում է հաղորդավարուհու քնելու ռեժիմին՝ Մարինան չի սիրում շուտ քնել.
«Եթե շատ հոգնած եմ լինում, կեսգիշերին մոտ արդեն քնում եմ, հաճախ նաեւ ցերեկվա ժամերին եմ քնում»:
Չկա մի այնպիսի ուտեստ, որը Մարինան բացառում է իր սննդակարգից. «Կարեւորը համեղ և սիրով պատրաստած լինի»,-ասում է նա:

Հաղորդավարուհին կարեւորում է նաեւ սպորտով զբաղվելը.
«Երկար տարիներ է, ինչ մարզասրահ եմ հաճախում, իհարկե, ամռանը շոգից ծուլանում եմ, բայց քանի որ դա արդեն ապրելակերպ է, փորձում եմ չբացակայել»:
Իսկ ի՞նչ է անհրաժեշտ կնոջն իրեն գեղեցիկ զգալու համար.
«Չեմ կարող բոլորի փոխարեն պատասխանել. մեկը իրեն գեղեցիկ է զգում նոր սանրվածքից հետո, մյուսը նոր հագուստ գնելուց հետո, բայց կարծում եմ՝ բոլորիս միավորում է մի բան՝ ինքնավստահությունը, այդ դեպքում անկախ այն բանից՝ այդ օրը շպարվել ենք, թե ոչ, ինչ տեսքով ենք տանից դուրս եկել, ով կտեսնի (եւ հաստատ կտեսնի:)), մենք մեզ գեղեցիկ եւ գրավիչ ենք համարում, իսկ շրջապատը զգում է այդ էներգետիկ դաշտը»,-պատասխանեց հաղորդավարուհին՝ կանանց հետ կիսվելով նաեւ իր խորհուրդներով.
«Շատ ուրախ եմ, որ մերոնք հիմա ավելի խնամված ու գեղեցիկ են: Ամենակարեւորը՝ կինը պետք է ինքն իրեն ընդունի և սիրի ինչպիսին որ կա: Մեզ մոտ այդ կոմպլեքսը դեռ չի վերացել, շատերը թաքցնում են իրենց հին լուսանկարները, փորձում նմանվել որեւէ մեկին ( հաճախ անհաջող արդյունք է լինում): Ինքնաբավ դառնալուց հետո անգամ կատարելության հասնելու ճանապարհին չենք կորցնի չափի զգացումը եւ կկարողանանք ճիշտ ընդգծել մեր առավելությունները՝ այդպիսով պահպանելով մեր բարձր ինքնագնահատականը եւ հիացնելով շրջապատին: Միակ խորհուրդս՝ կանայք, շա՜տ սիրեք ձեզ :)»,-եզրափակեց հաղորդավարուհին:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 9 հոկտեմբերի
Ինը ամիս առանց սեքսի և մրցակից Քոբի Բրայանտի. Մայքլ Դուգլասը բացահայտել է Քեթրին Զետա-Ջոնսի հետ իր սիրավեպի մանրամասները12:40, 9 հոկտեմբերի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ կնկարահանի մաֆիայի լեգենդար ղեկավար Սեմի Գրավանոյի՝ Ջոն Գոտիի դավաճանի մասին12:16, 9 հոկտեմբերի
Սելին Դիոնը կորցրել է հավասարակշռությունը փարիզյան բեմում՝ վախեցնելով երկրպագուներին11:37, 9 հոկտեմբերի
Netflix-ը մշակում է Բրիջերտոնների մասին նոր սփին-օֆֆ. Լեդի Վայոլեթի սիրո պատմությունը կունենա իր սեփական սերիալը11:18, 9 հոկտեմբերի
Հյու Հեֆների այրին դիմել է Ջեսիկա Բիլին՝ հուսահատ խնդրանքով հրաժարվել Playboy-ի մասին ֆիլմում նկարահանվելուց10:48, 9 հոկտեմբերի
«Ես դրան կհարվածեմ». Քորթնի Քարդաշյանը քննադատել է Ջենիֆեր Լոուրենսին՝ իրեն ծաղրելու համար10:22, 9 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանին կատակի «զոհ» են դարձրել՝ պահպանակներով և սեքս-խաղալիքներով09:00, 9 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 հոկտեմբերի
«Ես հրաժարվեցի բոլոր կանանցից հանուն քեզ». Նախկին ամուսնու «զոհերի» ցուցակը զայրացրել է սոցիալական ցանցերը22:38, 8 հոկտեմբերի
Սալմա Հայեկը և նրա կյանքը միլիարդատիրոջ ընտանիքում. շքեղ տներ, 15 միլիարդ դոլար և Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ սերը21:33, 8 հոկտեմբերի
«Արհեստական բանականությունը կոչնչացնի մարդկությանը». աշխարհի վերջին պատրաստվող ամերիկացիների գաղտնի աշխարհում20:27, 8 հոկտեմբերի
Իսպանիայի ամենահարուստ կինը խնայողաբար է ապրում՝ չնայած Zara-ի միլիարդներին. Սանդրա Օրտեգայի գաղտնի կյանքը