«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երեւանում հնարավո՞ր է 100 հազար դրամով հարսանեկան զգեստ գնել

12:06, 26 օգոստոսի

Նվիրական հարսանեկան զգեստ գնելը տքնաջան գործ է եւ հանդիսությանը պատրաստվելիս ամենագլխավոր խնդիրը: Որքան էլ տարօրինակ է, հենց զգեստի ընտրությունն է հարսնացուներից շատերի համար մեծ գլխացավանք դառնում: Ինչ-որ արտասովոր բան ես ուզում, որ դրանով սիրելի հեքիաթի արքայադստերը նմանվես: Թվում է՝ ընտրության ահռելի հնարավորություն կա, սակայն գործնականում անչափ դժվար է հատկապես այն զգեստը գտնել, որը ե՛ւ լավ կնստի, ե՛ւ կհամապատասխանի հարսնացուի բոլոր պահանջներին, ե՛ւ շատ թանկ չի լինի: Մենք որոշեցինք պարզել իրավիճակը եւ հետազոտություն կատարել՝ արդյոք Երեւանում հնարավո՞ր է որոշակի արժեքով գնել քո երազած զգեստը, արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են համաշխարհային թրենդներին, եւ մեր հարսնացուներն ի՞նչ ձեւեր են նախընտրում:

Հարսանիքն, իհարկե, հարսնացուի տոնն է: Սա միակ եւ երկար սպասված օր է, երբ հարսնացուն ուշադրության կենտրոնում է, ուստի նա չի կարող իրեն թույլ տալ ուղղակի որեւէ սպիտակ զգեստ հագնել: Հարսանեկան հանդերձանքի ամենատարբեր տարբերակներ գտնելու համար, Երեւանի տարբեր շրջաններում մի քանի հարսանյաց սրահներ այցելեցի: Եվ սկզբից եւեթ որոշեցի, որ զգեստի համար իմ բյուջեն կազմում է 100 հազար դրամ:

Պարզվեց, որ Երեւանում նման գնի հարսանեկան զգեստ գնելն այնքան էլ հեշտ չէ, մի շարք պատճառներով նույնիսկ անհնար: Օրինակ՝ Ռուսաստանում կամ Ուկրաինայում հարսանեկան զգեստն անպայման գնում են, այնտեղ վարձույթով վերցնելն ընդունված է: Ասում են, որ վատ նախանշան է: Բացի սնահավատությունից եւ նախապաշարմունքներից, այս երկրներում ահռելի տեսականի կա եւ զգեստների ու աքսեսուարների ընտրանի՝ ցանկացած ճաշակի ու ցանկացած գնի:

Օրինակ՝ Պետերբուրգում հնարավոր է հարսանեկան զգեստ գնել 80 հազար դրամով: Այո, արտադրանքը կա՛մ ուկրաինական կլինի, կա՛մ չինական, սակայն փոխարենը՝ նոր է եւ սեփական:
Երեւանում իրավիճակը միանգամայն այլ է՝ ելնելով երկրի տնտեսական պայմաններից: Անկասկած, մեծ թվով հարսանյաց խանութներ կան, որտեղ կարելի է զգեստը պատվիրել, գնել կամ կարել տալ, բայց որքանով է դա հասանելի մեր քաղաքի բնակիչներին: Ես հարսանեկան պարագաների մի քանի էլիտար խանութներ այցելեցի մայրաքաղաքի կենտրոնում՝ ծանոթանալու գներին եւ տեսականուն: Այստեղ վարձով տրվող հարսանեկան զգեստների գները սկսվում են 250 հազար դրամից: Ըստ որում՝ սա միայն հագած հանդերձանքի արժեքն է, իսկ ահա նորերը տրամադրվում են 500 հազար դրամից սկսած: Հարսանեկան զգեստ գնելու համար հարկ է ծախսել 2, իսկ գուցե եւ մի քանի անգամ ավելի:

Նման զգեստների արժեքն, անշուշտ, կախված է դիզայների հայտնիությունից, հարդարման եւ գործվածքի որակից: Ցուցադրված են հրաշալի իսպանական, լիբանանյան, ամերիկյան արտադրողներ՝ փորձված կաղապարներով եւ կարի բարձր մակարդակով: Ինձ չհաջողվեց զգեստները մոտիկից զննել, ավելի ճիշտ՝ թույլ չտվեցին՝ չաղտոտելու համար, ստիպված էի կատալոգով ընտրել: Սակայն ցանկանում եմ նշել, որ հարսանեկան նորաձեւության համաշխարհային թրենդները մասամբ են ներկայացված տեղական խանութների հավաքածուներում: Պսակադրության վառ զգեստներ՝ անսովոր պրինտներով եւ ասեղնագործությամբ, որոնք ավելի շուտ պարահանդեսային զգեստի են նման, այլ ոչ հարսանյացի: Ի դեպ, սա առաջիկա տարվա ամենագլխավոր թրենդներից մեկն է: Իսկ ահա սեւ ժապավենով կամ վարդակապով հանդերձանքը կամ հարսանեկան կոստյումը, որը նվաճում է համաշխարհային պոդիումները եւ այս տարի Արեւմուտքում չափազանց տարածված է, շնորհազրկված է: Սակայն դեռեւս աշուն չէ, իսկ դա նշանակում է, որ նոր սեզոնն առջեւում է, եւ հնարավոր է՝ սնդուսափայլ հանդեսների նորույթները հայտնվեն երեւանյան հարսանյաց սրահների ցուցափեղկերին:

Ես որոշեցի այցելել նաեւ մեր քաղաքի մյուս սրահները՝ ուղեւորվելով Երեւանի ծայրամասային շրջաններ: Այստեղ բախտս ավելի բերեց: Անհրաժեշտ չէր հարմարվել առանձնացված բյուջեին եւ ելնել միայն արժեքի «հարմար» լինելուց: Այստեղ ես կարող էի ընտրել գուցեեւ ոչ իմ երազած զգեստը, բայց այն, ինչն ինձ քիչ թե շատ դուր է գալիս: Պսակադրության հանդերձանքի վարձույթի միջին գինը 70 հազար դրամ էր, իսկ եթե ավելի բծախնդիր լինեիր, ապա ավելի էժան տարբերակ գտնելը միագամայն իրական էր:

Իմ հավանած հանդերձանքը հրաժարվեցին վաճառել՝ վկայակոչելով իրենց սրահում նման ծառայության բացակայությունը: Իսկ երկրորդ սրահում խոստացան նման հնարավորությունը եւ վաճառքի պայմանները տիրուհու հետ քննարկել: Նման զգեստների վաճառքն, անշուշտ, սրահներին տնտեսապես ձեռնտու չէ, քանի որ յուրաքանչյուր զգեստ մինչեւ «թոշակի» անցնելը երկար ժամանակ շահույթ է բերում: Կներեք սնոբիզմի համար, սակայն միայն այն միտքը, որ զգեստը մինչեւ ինձ արդեն մի քանի անգամ հագել են, ինձ մի փոքր վշտացրեց: Դե իսկ որոշ զգեստներ, չնայած մաքուր եւ խնամված էին, միեւնույն է՝ հնացած, ինչ-որ տեղ մաշված տեսք ունեին:

Պարզվում է՝ Երեւանում անչափ սակավաթիվ են այն սրահները, որոնք նախանձախնդրորեն եւ մանրակրկիտ հետեւում են համաշխարհային հարսանյաց նորաձեւությանը: Որքան էլ հարսանյաց ինդուստրիայի ներկայացուցիչները եւ հայ հարսնացուները փորձում են պահպանել փոփոխությունները եւ միտումները, նրանք չափազանց պահպանողական են: Հատկապես այս պատճառով մեր երկրում մինչ օրս նորաձեւ է մնում փքուն հարսանյաց զգեստը:

Ձգված կորսետներ, լայն կիսաշրջազգեստ՝ գործվածքի բազմաթիվ շերտերով, ժանյակներ, փայլեր, ստրազներ: Նման թագավորական, եթե անգամ հարսանեկան զգեստները վաղուց նորաձեւ չեն: Եթե վերադառնանք Եվրոպային, ապա այնտեղ հարսնացուները նախընտրում են առավել ուղիղ եւ համեստ հանդերձանքը, որոնք քնքուշ եւ ռոմանտիկ են նայվում: Իհարկե, հարսանյաց նորաձեւությունը շատ դանդաղ է փոփոխվում, սակայն յուրաքանչյուր սեզոն թելադրում է իր թրենդներն ու կանոնները:

Ինչպես պարզվեց հետազոտության ընթացքում, հայ հարսնացուները նորույթներին պատրաստ չեն եւ գերադասում են «թագավորական» կերպարը, իսկ եթե նույնիսկ ցանկանաս համեստ եւ զուսպ տեսք ունենալ, ապա անհնար կլինի նման հանդերձանք գնել կամ վարձույթով վերցնել: Ստիպված եմ իմ 100 հազար դրամի բյուջեով կա՛մ կարել տալ երազանքի զգեստը, կա՛մ համացանցում պատվիրել, ինչպես Հայաստանում շատերն են վարվում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել