Երեկ՝ օգոստոսի 24-ին, հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը նշում էր ծննդյան 28-ամյակը: Այս ծննդյան տարեդարձը Սոնան դեռ երկար կհիշի, քանի որ բացի ընկերների եւ մտերիմների անակնկալներից՝ հաղորդավարուհին նաեւ անակնկալ ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից՝ Դավիթ Միրոյանից, որն առավել հայտնի է ռեփեր Դավո բեմական անվամբ:
NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ զրուցել է Սոնայի եւ Դավիթի հետ, որոնք ոչ միայն պատմել են երջանիկ օրվա զգացողությունների մասին, այլեւ մեզ են տրամադրել բացառիկ կադրեր արարողությունից:

«Իրականում չէի պլանավորել ծննդյանս օրը նշել, քանի որ 25-ից հետո ես մի փոքր ծանր եմ տանում իմ ծննդյան տոները: Դավիթն ասաց, որ պատրաստվեմ, գեղեցիկ հագնվեմ, որովհետեւ ֆոտոնկարահանում ենք ունենալու: Անկեղծ ասած՝ ինքս էլ զարմացա, որովհետեւ Դավիթը երբեք ֆոտոնկարահանումներով հետաքրքրված չէր: Զբոսնում էինք միասին, երբ ասաց, որ մի տեղ պետք է մտնենք լուսանկարվելու համար ինչ-որ բան վերցնելու, իսկ երբ ներս մտանք տեսա, որ բոլոր ընկերներս եւ մտերիմներս հավաքվել էին այնտեղ»,-նշում է հաղորդավարուհին՝ հավելելով, որ ոգեւորությունը կրկնապատկվեց, երբ ավելի ուշ տեսավ ծննդյան տորթը.
.jpg)
«Դա այնպիսի մի տորթ էր, որը կերջանկացներ ցանկացած լրագրողի. դրա վրա կար բարձրախոս, նոթատետր…շատ գեղեցիկ էր, եւ ես մի քանի վայրկյան այդպես հիացած նայում էի տորթին՝ կարծելով, որ դա ծննդյանս օրվա գեղեցիկ ավարտն է, երբ պարզ դարձավ, որ անակնկալներն այդքանով չէին ավարտվում…»,-ասում է հաղորդավարուհին՝ հավելելով.

«Երեկվա արարողությունն այնքան իդեալական էր. երեւի, որ նախապես պլանավորեինք, ամեն ինչ այդպես գեղեցիկ չէր ստացվի: Լուսանկարներն ու տեսանյութերն եմ նայում ու զարմանում, թե ինչպես է Դավիթը կարողացել նման բան կազմակերպել»:
Զույգը հարսանիքի հետ կապված ոչինչ նախապես չի պլանավորում.
«Առհասարակ, մենք այս 5 տարիների ընթացքում ոչինչ նախապես չենք պլանավորել, ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվել»,-նշեց Սոնան:
Խոսելով սիրելիին մատուցած անակնկալի մասին՝ Դավիթն ասաց.

«Անակնկալը երկար չեմ պլանավորել, ամեն ինչ պահի տակ է ստացվել: Մեկ օրում եմ ամեն ինչ կազմակերպել: Կարելի է ասել՝ 24 ժամվա ընթացքում պլանավորեցի եւ արեցի»:
Ռեփերը նաեւ անդրադարձավ Սոնայի զգացողություններին՝ նշելով, որ դա հենց այն էր, ինչ նա ցանկանում էր տեսնել սիրելիի դեմքին. «Բնականաբար, երբ արդեն առաջարկությունը եղել է, շուտով կլինի նաեւ հարսանիքը»,-հավելեց նա:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 20 հոկտեմբերի
«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից»16:04, 20 հոկտեմբերի
SpaDuet-ը Երևանում․ երաժշտական ճանապարհորդություն ժողովրդական մեղեդիներից մինչև ջազ և կինոերաժշտություն15:17, 20 հոկտեմբերի
«Կեղտոտ պարեր» սիքվելի պրոդյուսերը խոստացել է չվերակենդանացնել Պատրիկ Սուեյզիին՝ օգտագործելով արհեստական բանականություն15:05, 20 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանի նոր ստենդափը՝ «Ծանր ու թեթև». բեմում՝ ծիծաղ, ետնաբեմում՝ անձնական հարցեր (VIDEO)14:33, 20 հոկտեմբերի
5.6 միլիոն դոլար Թրամփի հետ մոտիկության համար. թուրք միլիարդատերը սկանդալի կենտրոնում14:11, 20 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար13:16, 20 հոկտեմբերի
Իրինա Շեյքը «նորաձև մերկապար» է բեմադրել թափանցիկ տաբատով12:37, 20 հոկտեմբերի
Միխայիլ Գալուստյանը՝ նոր կնոջ մասին. «Տղամարդը ոչխար չէ, որին կարելի է պարանով քարշ տալ. Լիլիան ոչ մեկին չի գողացել»12:14, 20 հոկտեմբերի
Փարիզի անկարգությունների ժամանակ գողացված Hermès և Louis Vuitton պայուսակները հայտնվել են համացանցում11:34, 20 հոկտեմբերի
Ադամանդներ, նախանձ և գաղտնի գործարք Քրիս Ջենների հետ. Քայլի Ջենները վեճ է առաջացրել սուպերմոդելների շրջանում Victoria's Secret-ի շոուի ժամանակ11:17, 20 հոկտեմբերի
Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով10:55, 20 հոկտեմբերի
Ջասթին Բիբերի նախկին ընկերուհին մահացել է 34 տարեկանում. Լրատվամիջոցները հայտնել են ֆենտանիլի գերդոզավորման մասին