Երբ բեմում խենթություն է. աշխարհահռչակ ջազ երգչուհի Չայնա Մոսեսի ելույթը՝ Yerevan Jazz Fest-ի շրջանակում

Իվետա Մուկուչյանի «Հայաստանի աղջիկներ» տեսահոլովակի փակ շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

Սերգեյն ու Նարեկը ամփոփեցին տարվա ամենաքննարկված թեմաները «Մեծ, չաղ, հայկական STAND UP» շոուով

VARDA`s club girl dancing

POPcorn blog. 10 սերիալ, որ կարող եք նայել «Գահերի խաղ»-ին սպասելիս

Քայլի Ջենների միլիոնավոր դոլարները, Ջիգանի նոր երգը եւ շատ այլ բաներ Comedy club-ի նոր եթերում

Նարեկ Գեւորգյանն իր կատարմամբ գերեց ռուսական «Գոլոսի» ժյուրիի անդամներին

PROFFY. Հայկական գորգի առեղծվածը

Shine&Food: Խոհանոցային լայֆհաքեր․ ինչպե՞ս առանձնացնել սպիտակուցը դեղնուցից

Ի՞նչ գումար են պատրաստ տրամադրել հայերը մեկ օրվա շոփինգին. NEWS.am STYLE-ի հարցումը

VARDA

Սոնա Դունոյանը հրաշալի կատարեց հայկական երգը ռուսական «Գոլոսում»

Թաիլանդացի տրանսվեստիտներ, հայ մայր եւ հարսանիք Կիպրոսում․Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լեւինան՝ «Երեկոյան Ուրգանտ» շուոի հյուր

Կրծքով նկարող նկարչուհին, Տիգրան Քեոսայանը եւ Անդրեյ Բեբուրիշվիլիի սեքսուալ արկածները նոր Comedy club-ում

Father and Son Arutiunov blast the stage at Russian Voice

POPcorn blog. Խաղում ենք Stand Up-ի Մաշայի հետ

Comedy смотрит Comedy. Эпизод 2.

Victoria's Secret 2018 Fashion Show Walks

Հայուհիներին մերկացնող Սարգիսը դեմ է էրոտիկային (ֆոտո)

23:56, 24 հոկտեմբերի

Ժամանակակից լուսանկարչության մեջ nude-art-ը համարվում է ամենապահանջված ժանրերից մեկը: Լուսանկարչության այս տեսակը մոդելից պահանջում է հնարավորինս համարձակ լինել, իսկ լուսանկարչից՝ չափազանց պրոֆեսիոնալ: Ի՞նչ է nude-art-ը՝ կաղապարներից զերծ արվեստի տեսակ, թե՞, այնուամենայնիվ, էրոտիկա… Այս եւ այլ հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ Հայաստանում nude-art ոճի հայտնի լուսանկարիչ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիայի» դասախոս Սարգիս Վիրաբյանից:

Դեռեւս մի քանի տարի առաջ nude-art-ը Հայաստանում տարածված չէր: Այսօր դուք այդ ոճի ամենահայտնի լուսանկարիչն եք: Ի՞նչ եք կարծում, մեր երկրում դո՞ւք եք հիմնել այն, թե՞ այդ ոճի այլ լուսանկարիչներ էլ կան, ովքեր պարզապես հայտնի չեն։ 

Իմ եւ մյուսների միջեւ տարբերությունն այն է, որ ես լուսանկարում եմ բացառապես հայ աղջիկների: Մյուսները, նկատել եմ, որ հիմնականում այլազգի մերկապարուհիների են նկարում, էրոտիկայի նման մի բան ստանալով։ Դրանով էլ տարբերվում ենք. ես նկարում եմ nude-art, ինչն էրոտիկայից շատ հեռու է։ Չեմ կարող ասել, թե Հայաստանում ես եմ հիմնել այս ուղղությունը, քանի որ շատերն իրենց լուսանկարները կարող են այդ ոճի համարել։ Բայց, ի վերջո, գնահատական տալիս են հանրությունն ու մասնագետները:

Քանի որ խոսեցիք այդ մասին, ասացեք՝ մեզ մոտ համապատասխան մասնագետներ կան արդյո՞ք։

Nude-art-ի նեղ մասնագետներ հիմնականում չկան, իսկ եթե կան էլ, պարզապես իմ աշխատանքներն իրենց չեն հետաքրքրում: Բարեբախտաբար, համացանցն օգնում է, որ իմ աշխատանքներն արտերկրում տեսնեն, եւ ես ավելի շատ կարեւորում եմ դրսի մասնագետների կարծիքը:

Ի՞նչ կարծիք են հայտնում նրանք եւ ստանում եք արդյո՞ք համագործակցելու առաջարկներ։

Դրսից առաջարկները հիմնականում սահմանափակվում են ցուցահանդեսներին եւ փառատոններին մասնակցելու հրավերով, ոչ ավելին:

Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել nude-art-ով. հասկացաք, որ նոր ուղղության հիմք կդնեք ու կտրուկ կառանձնանաք մյուսներից, թե՞ պարզապես հոգնել էիք ստանդարտ աշխատանքներից։

Լուսանկարչությամբ զբաղվում եմ ավելի քան տասը տարի: Աշխատել եմ լուսանկարչության գրեթե բոլոր ոճերով: Մի պահ հասկացա, որ արդեն կարող եմ զբաղվել nude-art-ով: Իմ կարծիքով, nude-art-ը լուսանկարչության մեջ ամենաբարդ ժանրն է, հատկապես՝ Հայաստանում:  Եվ հետո, կյանքում ամենից շատ երկու բան եմ սիրում՝ կանանց եւ լուսանկարչությունը։ Իսկ nude-art–ը այդ երկուսը համատեղելու հնարավորություն է:

Իսկ դժվա՞ր չէ մերկ կանանց հետ հաճախակի աշխատելը։

Իհարկե, որպես տղամարդ շատ դժվար է, սակայն երբ մտածում եմ լույսի, կոմպոզիացիայի եւ այլ բաների մասին, առաջնահերթ կարեւորում եմ հետաքրքիր լուսանկար ստանալու հեռանկարը, եւ կնոջ մերկությունն արդեն երկրորդական է դառնում:

Շատերը ծանոթ չեն nude-art-ին եւ այն կարող են շփոթել պոռնոգրաֆիայի հետ: Ի՞նչ սահմանում եք տվել ինքներդ ձեր արվեստին։

Անկեղծ ասած, ես իմ աշխատանքներն արվեստ չեմ անվանում, քանի որ, կարծում եմ, ժամանակն ու հանրությունը պետք է գնահատի դրանց լրջությունը: Nude-art-ի հետ կապված ասեմ, որ կա «նյու» հասկացություն, որը հին ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է մերկ: Կա «էրոտիկ-նյու» եւ «արտ-նյու»: «Էրոտիկ-նյու»-ն մոտ է փլեյբոյի ոճին, որն ինձ հարազատ չէ, ես ավելի «արտ-նյու»-ի կողմնակից եմ ու փորձում եմ բացառապես այդ ոճում աշխատել:

Ովքե՞ր են ձեր մոդելները, հե՞շտ է նրանց մերկացնելը։

Ամենատարբեր ոլորտի աշխատողներ՝ սովորական աղջիկներ, եւ մեր համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա:

Իսկ շոու-բիզնեսից որեւէ մեկը ցանկացել է մերկանալ ձեր ֆոտոխցիկի առջեւ։

Ես շոու-բիզնեսի սիրահար չեմ, եւ այդ ոլորտում միայն գործնական շփում ունեմ։ Ստեղծագործական հարաբերություններ նրանց հետ չեն եղել։ Ի դեպ, ասեմ, որ nude-art-ն ինձ համար ստեղծագործական պրոցես է:

Ձեր աշխատանքները վաճառվո՞ւմ են։

Nude-ն ինձ համար կոմերցիա չէ։ Այն, կարելի է ասել, ավելի շատ ծախսատար է, քան՝ եկամտաբեր:

Մենք որոշակի առումով պահպանողական ազգ ենք, սակայն ձեր լուսանկարներում հանդիպում են մերկ զույգեր։ Նրանք nude-art-ի մոլեռանդ երկրպագու են, թե՞ պարզապես իրենց զգացմունքներն են արտահայտում արվեստի միջոցով։

Իմ աշխատանքներում կան սիրող զույգեր, որոնց շատ անգամ եմ նկարել: Ինչ-որ առումով դա հեշտ է, ավելի հեշտ, քան աղջիկների զույգ նկարելը։ Իրականում Հայաստանում շատերն են պատրաստ մերկ նկարվել, եւ այստեղ պահպանողականությունը կապ չունի։ Ինձ համար ամենակարեւորը մարմնի էսթետիկան է, գեղեցկությունը։ Ես էրոտիկա չեմ ներկայացնում:

Առաջիկայում ծրագրո՞ւմ եք ցուցադրվել։

Հուսով եմ, որ «Armenin Nude Face Off» խորագրով ցուցահանդեսս մոտ ապագայում հնարավոր կլինի։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության