Բոտֆորտները չափազանց երկար՝ 4 հարյուրամյակ ձգվող ճանապարհ են անցել, որպեսզի դարձյալ բարձունքին հասնեն, որն այս սեզոնին հաստատապես չեն զիջի: Այս աշնանը դրանք հանրաճանաչության ակտիվացում են ձեռք բերում՝ զարմացնելով երկարացված երակարաճիտների տարակերպությամբ:
Բոտֆորտներն ընդհանրապես նորաձեւության ճանապարհին շատ «բարդ ճակատագիր» են ունեցել՝ հաղթահարելով նորաձեւության քննադատների հակասություններն ու տարաձայնությունները մերթ գռեհիկ, մերթ ոչ արդիական լինելու վերաբերյալ: Սակայն հիմա ոչ մեկը չի կարող հերքել այն անվիճարկելի փաստը, որ բոտֆորտները ցանկացած նորաձեւ անհատի զգեստապահարանի գլխավոր տարրն են: Դեռեւս եւ ոչ մի սեզոնում դիզայներները չեն առաջարկել այսպիսի լայն ընտրություն, ինչպես 2017 թվականի աշնանը:
Կարմիր կիպ գրկող բոտֆորտներ՝ բոլոր թրենդների գլխավոր թրենդը: Որքան հանդուգն ու գրգռող է հնչում սկզբում, եւ որքան ոճային ու էֆեկտիվ տեսք ունի: Նման տարբերակը կհամապատասխանի բոլոր նրանց, որոնք սիրում են տարբերվել աշնան ձանձրալի ու գորշ բազմությունից, որը մինչեւ հիմա սիրում է վատ եղանակին մուգ հագուստ հագնել: Առավել արդիական են սուր քթով, նեղ կրունկներով ալ կարմիրի, բորդոյի եւ կարմիրի վառ, արտահայտիչ գույները: Դիզայներներն առաջարկում են կարմիր բոտֆորտները զուգակցել պաստելային տոներով, կարմիրի բոլոր երանգների թափանցիկ զգեստներով, սպիտակ վերնաշապիկ-տունիկայով…
Հատկապես տարածված են կարմիր բոտֆորտները՝ կաշվի կամ վինիլի լուծմամբ: Կարմիր լատեքսը եւ բոտֆորտները նորաձեւ ուղղության գիշատիչ համույթ են, սակայն տիրուհուն վստահություն եւ համարձակություն են հաղորդում:
Աշնան սեզոնին կարմիր երկարաճիտները դասական սեւ կոշիկի ոչ տրիվիալ այլընտրանք են: Եթե ձեր անձնական դրես կոդը կամ վախերը կարմիր բոտֆորտ հագնելու հնարավորություն չեն տալիս, ապա ընտրեք բորդոյի ավելի զուսպ երանգները, որոնք ավելի համեստ տեսք ունեն, սակայն պակաս ոճային չեն:
Լայն սրունքով բոտֆորտը նոր ձեւ է, որը պետք է զարդարի նույնիսկ ամենաբարեկազմ ոտքերը: Դրանք հրաշալի են նայվում ինչպես բարակ կրունկների, այնպես էլ հարթի վրա: Այս սեզոնին բոտֆորտները նախատեսված են ոչ միայն հատուկ վայր գնալու, այլեւ սովորական զբոսանքի համար:
Բոտֆորտներն առանձնապես գայթակղիչ եւ գրավիչ են նայվում ծաղկային կամ կենդանական պրինտով, զանազան նախշերով ու ասեղնագործությամբ: Այս միտումն ուղղված է կանացիությանը, քանի որ նման մոդելներն առանձնապես նրբագեղ են:
Այս սեզոնին կրկին պատվանդանին է տագավորական թավիշը: Թավշյա բոտֆորտները, հավանաբար, ամենադրամատիկ կոշիկն է՝ այն այնքան զգայուն, ազնվազարմ եւ շքեղ է: Եթե վինիլն, օրինակ, ոչ բոլոր նորաձեւամոլների ճաշակին է համապատասխանում, ապա թավշյա բոտֆորտներին անհնար է չսիրահարվել: Դրանք ձեր ոտքերը գեղեցիկ կգրկեն, ինչպես գուլպաները, տեսողականորեն դրանք երկարացնելով:
Վերջին սեզոններին գլխավոր միտումները դարձյալ բազմաշերտությունն ու օվերսայզն են: Ուստի երկարացված գուլպա երկարաճիտներն ավելի լավ է զուգակցել ծավալուն եւ լայն զգեստներով, կիսաշրջազգեստներով կամ երկար հուդիներով: Սա ձեզ կօգնի խուսափել այն վտանգավոր սահմանագծից, որտեղ ոճային կերպարն ավարտվում է եւ սկսվում է անճաշակությունն ու գռեհկությունը: Իսկ եթե համոզված եք, որ բոտֆորտները չեն փչացնի ձեր կերպարը, այլ ուղղակի կծվություն կհաղորդեն, ապա կարելի է խաղարկել կարճափեշ եւ թափանցիկ զգեստներով:
Այո՛, այսօրվա նորաձեւությունը մեզ գունային գամայի, զուգակցությունների եւ ձեւերի ահռելի ազատություն է տրամադրել: Սակայն մի՛ մոռացեք, որ բոտֆորտները, միեւնույն է, վտանգավոր իր են: Մի՛ քամահրեք նորաձեւության խորհուրդները, քանի որ երկարացված բոտֆորտները կարող են ինչ-որ մեկի ոտքերը զարդարել, իսկ ինչ-որ մեկինը՝ այլանդակել: Ընտրեք ձեր կազմվածքին եւ հասակին համապատասխան: Նորաձեւությունն ուղղված է զանգվածներին, սակայն յուրաքանչյուրը ցանկացած թրենդի հանդեպ իր անհատական մոտեցումն ունի:
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ