«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Բոտֆորտներ. այս աշնան նորաձեւ թրենդը

13:06, 29 օգոստոսի

Բոտֆորտները չափազանց երկար՝ 4 հարյուրամյակ ձգվող ճանապարհ են անցել, որպեսզի դարձյալ բարձունքին հասնեն, որն այս սեզոնին հաստատապես չեն զիջի: Այս աշնանը դրանք հանրաճանաչության ակտիվացում են ձեռք բերում՝ զարմացնելով երկարացված երակարաճիտների տարակերպությամբ:

Բոտֆորտներն ընդհանրապես նորաձեւության ճանապարհին շատ «բարդ ճակատագիր» են ունեցել՝ հաղթահարելով նորաձեւության քննադատների հակասություններն ու տարաձայնությունները մերթ գռեհիկ, մերթ ոչ արդիական լինելու վերաբերյալ: Սակայն հիմա ոչ մեկը չի կարող հերքել այն անվիճարկելի փաստը, որ բոտֆորտները ցանկացած նորաձեւ անհատի զգեստապահարանի գլխավոր տարրն են: Դեռեւս եւ ոչ մի սեզոնում դիզայներները չեն առաջարկել այսպիսի լայն ընտրություն, ինչպես 2017 թվականի աշնանը:

Կարմիր կիպ գրկող բոտֆորտներ՝ բոլոր թրենդների գլխավոր թրենդը: Որքան հանդուգն ու գրգռող է հնչում սկզբում, եւ որքան ոճային ու էֆեկտիվ տեսք ունի:  Նման տարբերակը կհամապատասխանի բոլոր նրանց, որոնք սիրում են տարբերվել աշնան ձանձրալի ու գորշ բազմությունից, որը մինչեւ հիմա սիրում է վատ եղանակին մուգ հագուստ հագնել: Առավել արդիական են սուր քթով, նեղ կրունկներով ալ կարմիրի, բորդոյի եւ կարմիրի վառ, արտահայտիչ գույները: Դիզայներներն առաջարկում են կարմիր բոտֆորտները զուգակցել պաստելային տոներով, կարմիրի բոլոր երանգների թափանցիկ զգեստներով, սպիտակ վերնաշապիկ-տունիկայով…

Հատկապես տարածված են կարմիր բոտֆորտները՝ կաշվի կամ վինիլի լուծմամբ: Կարմիր լատեքսը եւ բոտֆորտները նորաձեւ ուղղության գիշատիչ համույթ են, սակայն տիրուհուն վստահություն եւ համարձակություն են հաղորդում: 

Աշնան սեզոնին կարմիր երկարաճիտները դասական սեւ կոշիկի ոչ տրիվիալ այլընտրանք են: Եթե ձեր անձնական դրես կոդը կամ վախերը կարմիր բոտֆորտ հագնելու հնարավորություն չեն տալիս, ապա ընտրեք բորդոյի ավելի զուսպ երանգները, որոնք ավելի համեստ տեսք ունեն, սակայն պակաս ոճային չեն:

Լայն սրունքով բոտֆորտը նոր ձեւ է, որը պետք է զարդարի նույնիսկ ամենաբարեկազմ ոտքերը: Դրանք հրաշալի են նայվում ինչպես բարակ կրունկների, այնպես էլ հարթի վրա: Այս սեզոնին բոտֆորտները նախատեսված են ոչ միայն հատուկ վայր գնալու, այլեւ սովորական զբոսանքի համար:

Բոտֆորտներն առանձնապես գայթակղիչ եւ գրավիչ են նայվում ծաղկային կամ կենդանական պրինտով, զանազան նախշերով ու ասեղնագործությամբ: Այս միտումն ուղղված է կանացիությանը, քանի որ նման մոդելներն առանձնապես նրբագեղ են:

Այս սեզոնին կրկին պատվանդանին է տագավորական թավիշը: Թավշյա բոտֆորտները, հավանաբար, ամենադրամատիկ կոշիկն է՝ այն այնքան զգայուն, ազնվազարմ եւ շքեղ է: Եթե վինիլն, օրինակ, ոչ բոլոր նորաձեւամոլների ճաշակին է համապատասխանում, ապա թավշյա բոտֆորտներին անհնար է չսիրահարվել: Դրանք ձեր ոտքերը գեղեցիկ կգրկեն, ինչպես գուլպաները, տեսողականորեն դրանք երկարացնելով:

Վերջին սեզոններին գլխավոր միտումները դարձյալ բազմաշերտությունն ու օվերսայզն են: Ուստի երկարացված գուլպա երկարաճիտներն ավելի լավ է զուգակցել ծավալուն եւ լայն զգեստներով, կիսաշրջազգեստներով կամ երկար հուդիներով: Սա ձեզ կօգնի խուսափել այն վտանգավոր սահմանագծից, որտեղ ոճային կերպարն ավարտվում է եւ սկսվում է անճաշակությունն ու գռեհկությունը: Իսկ եթե համոզված եք, որ բոտֆորտները չեն փչացնի ձեր կերպարը, այլ ուղղակի կծվություն կհաղորդեն, ապա կարելի է խաղարկել կարճափեշ եւ թափանցիկ զգեստներով:

Այո՛, այսօրվա նորաձեւությունը մեզ գունային գամայի, զուգակցությունների եւ ձեւերի ահռելի ազատություն է տրամադրել: Սակայն մի՛ մոռացեք, որ բոտֆորտները, միեւնույն է, վտանգավոր իր են: Մի՛ քամահրեք նորաձեւության խորհուրդները, քանի որ երկարացված բոտֆորտները կարող են ինչ-որ մեկի ոտքերը զարդարել, իսկ ինչ-որ մեկինը՝ այլանդակել: Ընտրեք ձեր կազմվածքին եւ հասակին համապատասխան: Նորաձեւությունն ուղղված է զանգվածներին, սակայն յուրաքանչյուրը ցանկացած թրենդի հանդեպ իր անհատական մոտեցումն ունի:

Մարգարիտա Ավագյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել