«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տասը նշան, որ նա քեզ արժանի չէ

20:07, 15 հոկտեմբերի

Նա չի ուրախանում քո ձեռքբերումներով

Քո մասնագիտական «թռիչքները» նրա մոտ որեւէ զգացմունք չեն առաջացնում, քանի որ նա ապրում է այն սկզբունքով, որ «որտեղ էլ ես աշխատեմ՝ կարեւորն այն է, որ գործ քիչ լինի»։ Նա հետաքրքրված չէ անձնական աճով, դրա համար էլ քո հաջողությունները նրան չեն ոգեշնչում։ Քո հոբբին նա դիտարկում է որպես ժամանակի ու գումարների անօգուտ վատնում։

Քեզ ծանոթ է «ֆիննական ամոթի» զգացումը

Ֆիններն ունեն «մյույոտյախյապեյա» բառը։ Բառացի այն նշանակում է ամոթ, որը մարդը զգում է ուրիշների հիմարությունների ու անհեթեթ արարքների պատճառով։ Հենց որոշում եք որեւէ տեղ միասին գնալ՝ միանգամից առաջանում է «ֆիննական ամոթը»։ Իսկ քո ընտրյալը տարակուսում է, թե ինչու ես անտրամադիր։ «Դե, հիմա ի՞նչ սխալ բան եմ արել»։

Քո ընկերներն ու ընտանիքը նրան չեն սիրում

Երբ սիրահարված ենք՝ մենք կարծում ենք, թե տղամարդը տիեզերքի կենտրոնն է։ Իսկ ովքեր դեմ են արտահայտվում մեր հարաբերություններին, մենք նրանց համարում ենք չարագործ, նախանձկոտ ու անզգա մարդիկ։ Մինչդեռ իրականում շրջապատի նման վերաբերմունքը կարող է միանգամայն պատճառաբանված լինել։ Եթե քո բոլոր մտերիմները նշում են, որ ձեր հարաբերություններում չկա հավասարակշռություն, ուրեմն նրանք, ամենայն հավանականությամբ, իրավացի են։

Իսկ, ահա, նրա հարազատները քեզ շատ են սիրում

Բոլոր մեծահասակ տղամարդիկ էլ անցյալում որեւէ հարաբերություն ունեցել են։ Նրա նախորդ ընկերուհուն նրա հարազատները, բնականաբար, դեռ հիշում են։ Եթե նրա ընկերներն  ու ընտանիքն անընդհատ հիշում են, որ տղամարդու նախորդ ընկերուհին կատարյալ ապուշ էր, այն էլ տգեղ, իսկ քեզ ասում են, որ դու կատարելություն ես, ուրեմն արժե մտածել այդ ամենի մասին։ Բոլորին դուր գալն այդքան էլ իրատեսական չէ։ Նման բան հնարավոր է միայն այն դեպքում, եթե բոլորին ակնհայտ է, որ տղամարդու բախտը բերել է, որ քեզ է հանդիպել, քանի որ նա քեզ արժանի չէ։

Ձեր մշակութային մակարդակներն իրար չեն համապատասխանում

Դա վճռորոշ ու ամենաանհույս նշանն է՝ որեւէ բան շտկելը գրեթե անհնար է։ Նա չի կիսում քո հումորի զգացումը, չգիտի քո սիրելի ֆիլմերը կամ գրքերը, նրան դուր չեն գալիս քո երաժշտական նախասիրությունները։ Մի խոսքով՝ նրան դուր չի գալիս այն ամենը, ինչ քեզ ուրախություն է պատճառում։ Ու այս իրավիճակում ամենավատն այն է, որ նա մտադիր չէ որեւէ բան փոխել։ Նրան ավելի հոգեհարազատ է դասական Շարիկովի հերոսը, որի մասին նա, բնականաբար, չի էլ լսել։

Ձեր սեքսը ձանձրալի է

Քեզ համար կարեւոր է սեքսի զգացմունքային մասը, իսկ նրան միայն ֆիզիոլոգիան է հետաքրքրում։ Դու ուզում ես բազմազան դարձնել ձեր սեռական կյանքը, իսկ նա վստահ է, որ երեք դիրքերի իմացությունը բավական է սեքսի աստված համարվելու համար։ Դուք փորձում եք նրան ավելի շատ հաճույք պատճառել, իսկ նա փորձում է հնարավորինս շուտ վերջացնել ու քնով անցնել։ Հավատացեք որ նա իրոք արժանի չէ ձեր ջանքերին։ Դուք իզուր ժամանակ եք վատնում։

Նա ձգտում է պատասխանատվությունը քո ուսերին դնել

Ինչ էլ պատահի՝ միշտ միայն դու ես մեղավոր։ Դու անընդհատ ստիպված ես նրան բացատրել քո բոլոր մտքերը ու զգացմունքները, քանի որ, հակառակ դեպքում, նա պարզապես չի նկատի դրանք։ Սա այն դեպքն է, երբ «եթե ստիպված ես բացատրել, ապա ավելի լավ է չբացատրել»։

Նա լրիվ անտարբեր է այն ամենի հանդեպ, ինչը կարեւոր է քեզ համար

Նույնիսկ մանրուքներում. քեզ հետաքրքրող ցուցահանդեսի ժամանակ նա ցուցադրաբար ասում է․ «Այս ինչ անտաղանդ մարդիկ են, ես ինքս կարող եմ այսպես նկարել երկու րոպեում»։ Քիչ հետո նա սկսում է քեզ համոզել, որ թանկարժեք կոսմետիկա գնելը գումարի ավելորդ վատնում է։ Մի խոսքով՝ բոլոր դեպքում նա իրավացի է, իսկ դու՝ հիմար կին ես, ընդամենը։

Դու վստահ չես ձեր ապագայի հարցում

Անկեղծ ասած՝ դու ինքդ էլ նրան քո ապագան չես համարում, բայց դեռ ոչ մի կերպ չես խոստովանում դա։ Մինչդեռ հեռանկարներ չկան ու չէին էլ կարող լինել։

Դու աշխատում ես երկուսիդ համար, իսկ նա՝ միայն իր

Եթե դուք արդեն սկսել եք միասին ապրել, ուրեմն ժամանակն է տագնապ հայտարարել։ Չնայած դա իր դրական կողմն էլ ունի՝ համատեղ կենցաղում դու ավելի արագ կհասկանաս, թե ինչ տղամարդ է քո կողքին։ Եթե երկուսդ էլ աշխատում եք, բայց դու երկուսիդ վրա ես ծախսում, իսկ նա միայն իր կարիքներն է հոգում, ուրեմն նա միանշանակ արժանի չէ լինել քո կողքին։

Նա չի գործում, այլ ընդամենը ձեւացնում է, թե բուռն գործունեությամբ է զբաղված

Նրան որեւէ բան խնդրելն անիմաստ է։ Նա կսկսի կրքոտ քեզ բացատրել, որ անընդհատ զբաղված է, բոլոր գործերն ինքն է անում ու կխնդրի, որ մի քիչ համբերես։ Սակայն սպասելն անիմաստ է։ Նա ընդամենը ձեւացնում է, թե ինչ-որ բան է անում։ Ավելի շատ աղմուկ է հանում, քան օգուտ տալիս։

Նրա արտաքինն էլ, կարծես, հեռու է իդեալականից
Իրականում սա էլ է շատ կարեւոր փաստ։ Եթե մարդկանց ներկայանալիս դու անընդհատ պետք է «ֆիննական ամոթ» զգաս, քանի որ նա պարզապես անհեթեթ տեսք ունի, ուրեմն ոչ մի լավ բանով ձեր հարաբերությունները չեն վերջանա։

Դու հաճախ ես նրանից լսում «Կինը պարտավոր է» արտահայտությունը

Դու նրան այնքան շատ բան ես պարտական, մինչդեռ նա քեզ՝ ոչինչ։ Ծանո՞թ իրավիճակ է։ Հիշիր, որ մենք 21-րդ դարում ենք ապրում, ինչի՞դ է պետք հարաբերություններ կառուցել սեքսիստի հետ։ Դու դրա համար չափից լավն ես։

Աղբյուրը՝ Elle


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել