Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Հայտնիները՝ դպրոցում. Ջուսի, Աննա Սարգսյանի ու Լենա Ղազարյանի դպրոցական լուսանկարներն ու խոստովանությունները

13:06, 1 սեպտեմբերի

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մայրաքաղաքի ու մարզերի մի շարք դպրոցներում ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը: Շատերն այսօր առաջին անգամ ոտք դրեցին դպրոց, ոմանք այս տարի ավարտելու են, իսկ ոմանք էլ վաղուց ավարտել են եւ ջերմ հուշեր են դարձրել իրենց դպրոցական տարիները:

NEWS.am STYLE-ը զրուցել է հայկական շոու-բիզնեսի դպրոցական եւ վաղուց ավարտած հայտնիներից երեքի՝ Ջուսի, Լենա Ղազարյանի եւ Աննա Սարգսյանի հետ: Ի դեպ, մեր հարցերին պատասխասնելուց բացի՝ նրանք մեզ են տրամադրել իրենց սիրելի դպրոցական լուսանկարները:

Այսպիսով՝ Ջուսը սովորել  է Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ռուսական դպրոցում:

«1980-ականների վերջին ընդունվեցի դպրոց: Շատ էի սիրում դպրոցը, քանի որ մի շարք խենթություններ էինք անում համադասարանցիներիս հետ միասին: Հաճույքով էի գնում դասերի. դպրոցն ինձ համար մի մեծ արկած էր, եւ այնտեղ ամեն օրը տարբեր էր»,-ասում է նա՝ առանձնացնելով նաեւ դպրոցում իր սիրելի առարկաները.

«Շատ էի սիրում ֆիզկուլտուրան, նկարչությունը, բնագիտությունը եւ անատոմիան: Չսիրածս առարկաներն էին՝ մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան եւ աշխարհագրությունը»:

Ինչ վերաբերում է համադասարանցիների հետ շփմանը՝ երգչուհին նշում է.

«Մտերմությունս շարունակում եմ իմ շատ մոտ ընկերուհու՝ Էլեոնորա Բենկլյանի հետ: Հիմա նա ապրում է Իսրայելում: Ժամանակ առ ժամանակ նամակագրությամբ շփվում ենք»:

Ինչպես շատերը՝ Ջուսը եւս կարոտում է հարազատ դարձած դպրոցը. «Դպրոցի հետ կապված ամենաշատը կարոտում եմ շփումն ու իմ բոլոր խենթությունները»,-ասում է նա:

Երգչուհի Լենա Ղազարյանը սովորել է Ներսիսյան վարժարանում:

«Շատ եմ սիրել դպրոցը, դասերը, ու հիմա անկեղծ պետք է ասեմ, որ անչափ կարոտել եմ այդ տարիները»,-ասում է նա:

Սիրած առարկաների մեջ Լենան առանձնացրեց մաթեմատիկան՝ հավելելով. «Բացարձակ չէի սիրում ֆիզիկան»:

Երգչուհին ասում է՝ հիմա էլ կապը դասարանցիների հետ պահում է, իսկ դպրոցական տարիներից հատկապես կարոտում է իր խենթություններն ու անհոգ շրջանը:

Ի տարբերություն Ջուսի եւ Լենայի՝ «Որբերը», «Վերջին հայրիկը» եւ «Երանի» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Աննա Սարգսյանը դեռեւս աշակերտուհի է: Աննան սովորում է Երեւանի թիվ 87 դպրոցի 11-րդ դասարանում:

«Շատ եմ սիրում դպրոցը, միշտ հաճույքով եմ հաճախում դասերի: Սովորել սիրում եմ, հատկապես կառանձնացնեմ հայոց լեզու եւ պատմություն առարկաները, սակայն տանել չեմ կարողանում կենսաբանությունն ու քիմիան»,-խոստովանում է դերասանուհին՝ նշելով, որ անհամբերությամբ է սպասում, թե երբ է ավարտելու դպրոցը, բայց նաեւ հավելում է՝ «Շատ կկարոտեմ դպրոցական խենթություններս»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search