Անհաջողություններն անխուսափելի են
Դուք կունենաք անհաջողություններ ու ոչ մեկը, իսկ երբեմն ամեն ինչ այնքան վատ կլինի, որ դուք կհուսահատվեք։ Բայց դա է դեպի հաջողություն միակ ուղին, չէ՞ որ խնդիրը ոչ թե արդյունքն է, այլ ընկնելն ու բարձրանալը, նորից փորձելը։
Դուք կհիասթափվեք այն մարդկանցից, որոնց վստահում էիք
Երբեք ուրիշներից շատ բան մի ակնկալեք, այդ թվում՝ ձեր մտերիմներից։ Հիշեք, որ երկարատեւ հարաբերությունների գլխավոր գաղտնիքը փոխզիջումն է ու առանց որեւէ բան ակնկալելու ինչ -որ բան տալու ունակությունը։
Սիրահարվածությունը միշտ ուղեկցվում է զգացմունքային խոցելիությամբ
Սիրել՝ նշանակում է վստահել, որ մարդը ձեր սիրտը չի կոտրի, չնայած չկան որեւէ երաշխիքներ, որ դա տեղի չի ունենա։ Բայց չարժե վախենալ, քանի որ մեր սիրտն ունի ապաքինվելու ու վերականգնվելու ունակություն։
Պետք է սովորեք չկառչել մարդկանցից, նրանց ազատ թողնել
Հիշեք, որ դուք չեք կարող ստիպել, որ մարդիկ մնան ձեր կողքին, ու դուք ձեր կյանքում բազմաթիվ ժամանակավոր մարդկանց եք հանդիպելու։ Հիշեք, որ մարդիկ, որոնք պետք է լինեն ձեր կյանքում, անպայման կձգտեն դեպի ձեզ ու կլինեն ձեր կողքին։
Դուք չպետք է միշտ հոսանքի ուղղությամբ շարժվեք
Դուք չպետք է համաձայնեք այն ամենին, ինչին ուրիշներն են հավատում, դուք չպետք է անեք այն, ինչ մյուսներն են անում։ Այո, հոսանքին հակառակ լողալու համար համարձակություն է պետք, բայց դա հանուն ձեր երջանկության է։
Կյանքը երբեք ծրագրվածին համապատասխան չի ընթանում
Ծրագրեր կառուցելու փոխարեն, ձգտեք նպատակներ դնել ու շատ բան չակնկալել։ Ճակատագիրը Ձեզ համար ավելի լավ ծրագրեր ունի։ Դուք պետք է վստահեք նրան ու թույլ տաք, որ կատարվի այն, ինչ պետք է կատարվի։
Ամեն ինչ ժամանակավոր է, այդ թվում՝ ձեր պարտավորությունները
Այնպես որ՝ նույնիսկ եթե ձեզ մոտ ամեն ինչ վատ է, մի անհանգստացեք, քանի որ վաղ թե ուշ իրադրությունը կփոխվի։ Նույնը վերաբերում է նաեւ այն ժամանակներին, երբ ամեն ինչ լավ է՝ հիշեք, որ դա էլ է ժամանակավոր։
Բոլոր մարդիկ այս աշխարհում նույնքան մոլորված են, որքան դուք
Նրանք կարող են ձեւացնել, թե գիտեն ճիշտ ապրելու ձեւը, բայց իրականում բոլորն էլ ձեզ նման մոլորված են։ Այնպես որ՝ իմաստ չունի ձեր կյանքը ուրիշների հետ համեմատել, քանի որ յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի։ Հիշեք, որ կյանքը այնքան կատարյալ չէ, որքան «Ինսթագրամում» է թվում։
Ինքներդ ձեզ ներելն ամենադժվար բանն է կյանքում
Ընդունեք այն փաստը, որ դուք սխալներ եք գործելու։ Ձեր արարքներն ունենալու են հետեւանքներ, ու երբեմն դուք սխալվելու եք, քանի որ դա է որեւէ բան սովորելու միակ ձեւը։
Դուք չեք կարող ստիպել, որ բոլորը սիրեն ձեզ
Որքան էլ ձգտեք՝ միեւնույն է կգտնվի մեկը, ով կդատապարտի ձեզ, այնպես որ արեք այն, ինչ ձեզ է դուր գալիս, եթե, իհարկե, դրանով չեք վնասում ուրիշներին։
Թաքցնելով ձեր զգացմունքները՝ դուք միայն կբարդացնեք ամեն ինչ
Ու դա կարող է ողբերգության պատճառ դառնալ։ Սովորեք ընդունել ձեր զգացմունքներն ու խոսել դրանց մասին։ Ձեր զգացմունքները կարեւոր են, եթե դուք կարողանում եք դրանք վերահսկել, այլ ոչ թե ժխտել։
Նյութը՝ soulpost.ru-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների