Սիրել ու ազատություն տալ
Սկզբում դա խենթություն է թվում։ Ինչպե՞ս կարող եմ ես ազատ թողնել, ինչպե՞ս եմ ապրելու առանց այդ մարդու։ Բայց ուժեղ կինը գիտի, որ կյանքը շարունակվում է, նույնիսկ եթե այդ մարդն այլեւս քո կյանքի մի մասը չէ։ Ուժեղ կինը գիտի, թե ինչ է պետք անել, ու արդյունքում բոլորի համար ավելի հեշտ ու լավ կլինի։ Նա կկարողանա հաղթահարել այդ ապրումներն ու ավելի ուժեղ կդառնա։
Ռիսկի դիմել
Ուժեղ կինը չի վախենում անել այն, ինչն ամենից ճիշտ է համարում այդ պահին։ Նա կարող է մեկ ուրիշ քաղաք տեղափոխվել ու նոր կյանք սկսել։ Նա չի վախենում անորոշությունից, կամ գուցե շատ քիչ է վախենում, բայցեւայնպես պատրաստ է ռիսկի դիմել։ Ուժեղ կինն այնքան վստահ է իր ուժերում, որ գիտի, որ անկախ ամեն ինչից՝ ռիսկի դիմել արժե։
Ոտքի կանգնել ընկնելուց հետո
Ուժեղ կինը չի վախենում անհաջողություններից, քանի որ նա արդեն անցել է դրանց միջով։ Նա արդեն փորձել է այնպիսի բաներ, որոնք նրանից շատ ժամանակ, ուժ են խլել, բայց արդյունք չեն տվել։ Բայց նա, միեւնույն է, ոտքի է կանգնել ու շարունակել իր ճանապարհը։
Հեռանալ ծնողական տնից
Ուժեղ կինը գիտի, թե ինչ է նշանակում ժամանակին հեռանալ ծնողական տնից ու հրաժարվել նրանց հոգածությունից։ Նա գիտի՝ ինչպես հոգ տանել իր մասին, բայցեւ հասկանում է ծնողների ու ընտանիքի արժեքը, հեռավորության վրա՝ գուցե նույնիսկ ավելի շատ։
Դուրս գալ հարմարավետության գոտուց
Ուժեղ կինը հասկանում է հարմարավետության գոտուց դուրս գալու՝ նոր քաղաք մեկնելու, նոր աշխատանք գտնելու, նոր հարաբերություններ սկսելու կարեւորությունը։ Առանց փորձելու՝ ոչինչ չես կարող գտնել։
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով