Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Բայկալյան արկածներ. օր առաջին

21:18, 19 ապրիլի

Երբ ինձ Բայկալի եւ դրա շրջակայքի մասին պատմեցին որպես Երկրի հեքիաթային մի անկյան, խոստովանեմ, չէի հավատում: Սահմանափակվում էի գիտելիքներով այն մասին, որ դա տեկտոնական ծագմամբ լիճ է Արեւելյան Սիբիրի հարավային մասում, երկրագնդի ամենախորը լիճն է, քաղցրահամ ջրի խոշորագույն բնական ջրամբարը: Գիտեի, որ լճի ափամերձ տարածքներն առանձնանում են ֆլորայի եւ ֆաունայի յուրահատուկ բազմազանությամբ, եւ որ Ռուսաստանի բնակիչները Բայկալը ծով են կոչում: Սակայն ստացվեց այնպես, որ ինձ Ուլան Ուդեում համաժողովի մասնակցության հրավեր եկավ: Իսկ այնտեղից, ինչպես հայտնի է, ձեռքդ Բայկալին է հասնում: Մենք ընկերուհուս հետ որոշեցինք շրջագայություն վերցնել:

Եվ այսպես, ճամփորդության եռուզեռը հետեւում է: Մենք Իրկուտսկում ենք, որը մեզ դիմավորեց ցուրտ եւ անձրեւոտ եղանակով: Փետուրներն ենք մաքրում, անձրեւանոցներ ենք գնում (ամենաանհրաժեշտ իրերից մեկը Բայկալում), տեղավորվում ենք ավտոբուսում եւ էքսկուրսավարից անմիջապես իմանում ենք, որ Իրկուտսկի երկաթուղային կայարանի շենքը կառուցվել է դեռեւս XIX դարում եւ դրա յուրօրինակ ճարտարապետությունն ամբողջությամբ պահպանվել է:

Կայարանն իրականում տպավորիչ է. ե՛ւ երեք մուտքերով, ե՛ւ ձեւերի ու գույների հոյակապությամբ, ե՛ւ դարբնի կռած ճաղավանդակներով: Եթե չլինեին մերձկայարանային հրապարակում հավաքվող ավտոբուսները, ավտոմեքենաներն ու առեւտրային նոր կետերը, միանգամայն հնարավոր կլիներ քեզ XIX դարի տիկին պատկերացնել:

Այդ ընթացքում մենք արդեն մոտենում ենք քաղաքի հիմնադրման վայրին, որտեղ 1686 թվականին կառուցվել է Իրկուտսկի բանտը: Ափսոս՝ հիմա արդեն ոչինչ չի մնացել այն ժամանակներից: Այս հրապարակում ամենահին կառույցը Փրկչի եկեղեցին է: Այն արդեն 300 տարեկան է: Իսկ դրա բացառիկությունը նրանում է, որ հանելով ծեփի 5 շերտերը (որոնք արվել էին սովետական իշխանության ժամանակ), հետազոտողները պատերին հայտնաբերել են լավ պահպանված որմնանկարներ Հորդանանում Հիսուս Քրիստոսի Կնունքի, Սուրբ Փրկչի եւ բուրյատների կնունքի տեսարաններով:

Հարեւանությամբ գտնվում է Աստվածահայտնության տաճարը, որը հեքիաթի մեղրաբլիթե տնակի տեսք ունի: Նույնպես յուրօրինակ բացառիկ տաճար. սովետական իշխանության տարիներին դրա տարածքն ու շինությունները փոխանցվել են հացի գործարանին՝ օգտագործման եւ մինչեւ մեր օրերն են հասել միայն տաճարի շենքն ու 2 զանգակատները (բրգաձեւ եւ կոնաձեւ)՝ սովորական մեկի փոխարեն:

Հարկ է նկատել, որ Իրկուտսկում պահպանվել կամ վերականգնվում են մեծ թվով եկեղեցիներ, վանքեր, մատուռներ: Եվ հաճախ դրանք գտնվում են կաթոլիկ եկեղեցիների, սինագոգների, մզկիթների հետ կողք կողքի: Հավատի հանդուրժողականությունն այստեղ պահպանվել է XVIII դարից: Պարզվում է՝ հենց Իրկուտսկն է դարձել լեհ կաթոլիկների մեծամասնության աքսորավայրը:

Այստեղ նաեւ սեփական «Նեւայի պողոտան» ունեն: Գրեթե ամբողջ կենտրոնը կազմված է քարե կառույցներից, այդ թվում՝ մեծ քանակությամբ հասարակական շինություններից, որոնք կառուցվել են Իրկուտսկի վաճառականների եւ արդյունաբերողների միջոցներով: Կատարյալ վիճակում պահպանվել եւ գործում է նաեւ 1886 թվականին բացված դեղատունը: Նույնիսկ ներքին հարդարումը մնացել է այնպես, ինչպես եղել է այն ժամանակ:

Ընդհանուր առմամբ, մենք դիտելու բան ունեինք եւ, չնայած վատ եղանակին, հին փողոցներով թափառելու ցանկությունը չկորավ: Բայց առաջ շարժվելու ժամանակն էր…

Մեզ սպասում էր Դեկաբրիստների տունը. Վոլկոնսկի իշխանին պատկանող տան մեջ բացված թանգարան, ով Իրկուտսկում է անցկացրել աքսորի մեծ մասը: Պարզապես անհնար է թվում, թե ինչպես է հնարավոր եղել սիբիրյան խուլ վայրում բարձրաշխարհիկ հյուրասրահներ եւ զարդասենյակներ, աշխատասենյակ եւ ճաշասենյակ, ձմեռային այգի կառուցել: Մինչեւ մեր օրերը հասել եւ գործում են Մարիա Վոլկոնսկայային պատկանող բացառիկ բրգաձեւ դաշնամուրն ու ռոյալը: Ձմռանը թանգարանում մոմերի ներքո պոեզիայի եւ երաժշտական երեկոներ են անցկացվում: Իսկ թանգարանին կից գործում է ախոռ, եւ անցկացվում են հիպպոթերապիայի սեանսներ (վերականգնողական մեթոդ բժշկական ձիարշավի միջոցով):

Այդ ընթացքում ճանապարհը մեզ տանում էր դեպի Լիստվյանկա, իսկ ճանապարհին՝ ճաշ եւ էքսկուրսիա ճարտարապետական «Тальцы» թանգարանում եւ հանդիպում ծովառյուծների հետ: «Тальцы»-ն ամենից առաջ փայտային ճարտարապետության եւ ռուսական գյուղի ավանդույթների բացառիկ հավաքածու է: Այստեղ, շինություններից բացի, կարելի է սեփական աչքերով տեսնել նաեւ ծխական դպրոցը, հարուստ գյուղացիների կենցաղը, ջրաղացների համալիրը: Էքսկուրսավար աղջիկը պարզապես հրաշք էր. այդքան հետաքրքիր մանրուքներ թանգարանների ուղեցույցներում չես կարդա: Այստեղ ստիպված եղանք շատ դրամ ծախսել հուշանվերների համար:

Իսկ ահա ներպինարիայից ես, անկեղծ ասած, ավելին էի ակնկալում: Բայց, ամեն դեպքում, լողավազանում լողացող 2 ծովառյուծները՝ Կաթիլը եւ Պուխը, պարզապես հմայիչ էին: Կաթիլի մոտ ամենից լավ ստացվում էր լամբադան, իսկ Պուխը կարողանում էր ցույց տալ, թե որքան սառն է Բայկալի ջուրը:

Նույն օրը մենք այցելեցինք Լիստվյանկայում Բայկալի թանգարանը եւ համտեսեցինք տաք ապխտած սիգ, որը պարզապես հալվում էր բերանում: Հենց այդ ձուկն եւ մի քիչ գարեջուրն էլ (շատ լավ խմվեց) զարդարեցին մեր երկարատեւ ուղեւորությունը դեպի Բայկալսկ: Դա ամենից հագեցած (ե՛ւ քանակությամբ, ե՛ւ տեղեկատվությամբ) օրն էր մեր ճանապարհորդության ընթացքում: Այդ պատճառով երբ մենք, վերջապես, հասանք երկար սպասված «Ույուտ» հյուրանոց, ոչ մի բանի ուժ չէր մնացել՝ բացի հագեցած ընթրիքից եւ ամուր քնից:

Շարունակությունը՝ հաջորդիվ:

Վ.Ա.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել