Այսօր առավոտյան Մոսկվայում տեղի է ունեցել ռուսական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգի՝ 32-ամյա գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի, եւ 42-ամյա պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայի պսակադրության արարողությունը, հաղորդում է «Сплетник»-ը:
Ամուսիններն ութ տարվա համատեղ կյանքից հետո գաղտնի արարողություն են կազմակերպել մոսկովյան տաճարներից մեկում:
Արարողությունից լուսանկարներ դեռեւս չկան, բայց արդեն հայտնի է, թե ինչ զգեստ է ընտրել Ռուդովսկայան: Բաց վարդագույն հարսանեկան զգեստն աստղի համար ստեղծել է Dior Haute Couture-ի ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին:
Միակ բանը, որ ցուցադրել են Յանան եւ Եվգենին, իրենց 4-ամյա որդու՝ Ալեքսանդր Պլյուշչենկոյի նկարն է: Պրոդյուսերը լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում:
«Այսօր բարի եւ հուզիչ առավոտ է: P.S. Կոշիկի չափսը հարմար չէ, բայց դա նույնպես հուզիչ է»,- նկարը մակագրել է Ռուդկովսկայան:
Պսակադրության արարողությանը ներկա են եղել զույգի հարազատներն ու մտերիմ ընկերները: Ամուսինները եկեղեցուց անմիջապես ռեստորան են գնացել: Այստեղ արդեն Յանան այլ զգեստով է եղել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները