Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Շվեդ հայտնի երգիչ Բոսսոնն ու հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ երգիչ Էդգարի նոր ձայնասկավառակի շնորհանդեսին (ֆոտո/վիդեո)

10:05, 21 սեպտեմբերի

Մոսկվաբնակ երգիչ Էդգարը երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ներկայացրեց իր նոր՝ թվով 3-րդ ձայնասկավառակը, որը կոչվում է «А ты меня люби»: Փակ շնորհանդեսին ներկա էին հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Աշոտ Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Սյուզի Մելիքյանը, Գուրգեն Դաբաղյանը, Գայանե Ավետիսյանը, Սոֆյա Ղուլյանը, Սիլվա Հակոբյանը, Սարգիս Ավետիսյանն ու այլք, իսկ միջոցառման հատուկ հյուրը շվեդ հայտնի երգիչ Բոսսոնն էր, որը հանրությանն առավել հայտնի է One in a Million հիթի շնորհիվ:

Շվեդ երգիչը Հայաստան է ժամանել Էդգարի հետ համագործակցության շրջանակներում: Երգիչները շուտով հանրությանը կներկայանան նոր զուգերգով, որը կոչվում է «Она»: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Էդգարը ներկայացրեց հայտնի արտիստի հետ համագործակցության մանրամասները.

«Ելույթներից մեկից հետո ես եւ իմ թիմը Բոսսոնի հետ գնացինք ռեստորան, որտեղ տարբեր թեմաներ էինք քննարկում, հետո նա հարցրեց՝ արդյոք ունե՞մ նոր երգ, եւ ես նրան անավարտ երգերիցս մեկը ցույց տվեցի. նա հենց ռեստորանում հագավ ականջակալերն ու սկսեց լսել այն: Նրան երգը շատ դուր եկավ եւ նա առաջարկեց միասին երգել: Ես, իհարկե, շատ ուրախացա, երբ Բոսսոնի նման արտիստից այդպիսի առաջարկ ստացա»,-ասում է Էդգարը՝ հավելելով.

«Այն ռուսերեն եւ անգլերեն է: Շատ գեղեցիկ երգ է, որը շուտով հասանելի կլինի բոլորին: Տեսահոլովակ էլ ենք նկարահանելու երգի հիման վրա: Բոսսոնի հետ մենք բացի գործընկերներից՝ նաեւ ընկերներ ենք: Ի դեպ, միտք ունենք նաեւ հայերեն երգացնել նրան: Կարծում եմ՝ նա շուտով հայերեն էլ կխոսի: Այլ երգիչների հետ էլ համագործակցություններ ունեմ՝ Իրինա Կրուգի, Դոմինիկ Ջոկերի եւ Տատյանա Բուլանովայի»:

Ի դեպ, երեկոյի ընթացքում Բոսսոնը հյուրերի համար երգեց իր հիթը, ինչպես նաեւ անակնկալ տեսանյութի միջոցով հայերենով շնորհավորանք ուղղեց մայրիկին՝ Անիտային տարեդարձի առթիվ:

«Հայաստանում հրաշալի ժամանակ եմ անցկացնում, ինչի համար անչափ շնորհակալ եմ բոլորիցդ: Իսկ այսօր իմ մաjրիկի տարեդարձն է, եւ ես կխնդրեի, որ դուք հայերենով շնորհավորանք ուղարկեիք նրան»:

Երգչի խնդրանքին ընդառաջ հյուրերը երգեցին «Տարեդարձ է այսօր» երգը:

Շվեդ երգչի հետ NEWS.am STYLE-ի տեսազրույցը կներկայացնենք քիչ ավելի ուշ, իսկ մինչ այդ առաջարկում ենք տեսանյութերի եւ լուսանկարների միջոցով տեսնել, թե ովքեր էին ներկա միջոցառմանը եւ ինչ անակնկալներ մատուցեց Բոսսոնը հյուրերին:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search