Մոսկվաբնակ երգիչ Էդգարը երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ներկայացրեց իր նոր՝ թվով 3-րդ ձայնասկավառակը, որը կոչվում է «А ты меня люби»: Փակ շնորհանդեսին ներկա էին հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Աշոտ Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Սյուզի Մելիքյանը, Գուրգեն Դաբաղյանը, Գայանե Ավետիսյանը, Սոֆյա Ղուլյանը, Սիլվա Հակոբյանը, Սարգիս Ավետիսյանն ու այլք, իսկ միջոցառման հատուկ հյուրը շվեդ հայտնի երգիչ Բոսսոնն էր, որը հանրությանն առավել հայտնի է One in a Million հիթի շնորհիվ:

Շվեդ երգիչը Հայաստան է ժամանել Էդգարի հետ համագործակցության շրջանակներում: Երգիչները շուտով հանրությանը կներկայանան նոր զուգերգով, որը կոչվում է «Она»: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Էդգարը ներկայացրեց հայտնի արտիստի հետ համագործակցության մանրամասները.


«Ելույթներից մեկից հետո ես եւ իմ թիմը Բոսսոնի հետ գնացինք ռեստորան, որտեղ տարբեր թեմաներ էինք քննարկում, հետո նա հարցրեց՝ արդյոք ունե՞մ նոր երգ, եւ ես նրան անավարտ երգերիցս մեկը ցույց տվեցի. նա հենց ռեստորանում հագավ ականջակալերն ու սկսեց լսել այն: Նրան երգը շատ դուր եկավ եւ նա առաջարկեց միասին երգել: Ես, իհարկե, շատ ուրախացա, երբ Բոսսոնի նման արտիստից այդպիսի առաջարկ ստացա»,-ասում է Էդգարը՝ հավելելով.


«Այն ռուսերեն եւ անգլերեն է: Շատ գեղեցիկ երգ է, որը շուտով հասանելի կլինի բոլորին: Տեսահոլովակ էլ ենք նկարահանելու երգի հիման վրա: Բոսսոնի հետ մենք բացի գործընկերներից՝ նաեւ ընկերներ ենք: Ի դեպ, միտք ունենք նաեւ հայերեն երգացնել նրան: Կարծում եմ՝ նա շուտով հայերեն էլ կխոսի: Այլ երգիչների հետ էլ համագործակցություններ ունեմ՝ Իրինա Կրուգի, Դոմինիկ Ջոկերի եւ Տատյանա Բուլանովայի»:

Ի դեպ, երեկոյի ընթացքում Բոսսոնը հյուրերի համար երգեց իր հիթը, ինչպես նաեւ անակնկալ տեսանյութի միջոցով հայերենով շնորհավորանք ուղղեց մայրիկին՝ Անիտային տարեդարձի առթիվ:
«Հայաստանում հրաշալի ժամանակ եմ անցկացնում, ինչի համար անչափ շնորհակալ եմ բոլորիցդ: Իսկ այսօր իմ մաjրիկի տարեդարձն է, եւ ես կխնդրեի, որ դուք հայերենով շնորհավորանք ուղարկեիք նրան»:
Երգչի խնդրանքին ընդառաջ հյուրերը երգեցին «Տարեդարձ է այսօր» երգը:
Շվեդ երգչի հետ NEWS.am STYLE-ի տեսազրույցը կներկայացնենք քիչ ավելի ուշ, իսկ մինչ այդ առաջարկում ենք տեսանյութերի եւ լուսանկարների միջոցով տեսնել, թե ովքեր էին ներկա միջոցառմանը եւ ինչ անակնկալներ մատուցեց Բոսսոնը հյուրերին:









Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի
