Գումար տնտեսել իր վրա
Մենք հասկանում ենք, որ դուք ունեք ամուսին, երեխաներ , շուն ու տուն ու աշխատավարձի մեծ մասը ընտանիքի վրա է ծախսվում։ Ստիպված եք գումար տնտեսել ու առաջին հերթին ինքներդ ձեզ վրա։ Անկասկած հարազատներն ու մտերիմները ձեզ համար շատ կարեւոր են, ու ու դուք նրանց համար ոչինչ չեք ափսոսա։ Բայց․․․ Սիրելի կանայք, չի՛ կարելի ապրել միայն հանուն ուրիշների, երբեմն պետք է ինքներդ ձեզ էլ ուրախացնեք։ Ամեն ամիս ինքներդ ձեզ թեկուզ փոքր նվեր արեք՝ գեղեցիկ կոշիկ, կիսաշրջազգեստ կամ էլ այցելություն գեղեցկության սրահ։ Մենք վստահ ենք, որ ձեր հարազատները նույնպես ուզում են իրենց մայրիկին, կնոջը, քույրիկին գեղեցիկ, ոճային ու երջանիկ տեսնել։
Կարճ սանրվածք ընտրել
Ո՞վ է ասել, որ կարճ սանրվածքը երիտասարդացնում է։ Դե գուցե իրոք ինչ- որ մեկին երիտասարդացնում է, բայց ոմանց էլ՝ հակառակը, ծերացնում է։ Հիմա ճիշտ ժամանակն է սանրվածքներ փորձարկելը՝ փորձեք կարե, հետո մի քիչ երկարացրեք մազերը, ներկեք տարբեր երանգներով։ Մազերը կնոջ գլխավոր զարդն են բոլոր տարիքներում, այդ դեպքում ի՞նչ կարիք կա դրանք միանգամից կտրել։
«Տարեց կնոջ» հագուստ գնել
Որոշ կանայք միանգամից որոշում են «Դե, ջահելությունս անցավ, բավական է նեղ ջինսեր ու գեղեցիկ տոպեր հանգնեմ, ժամանակն է գնել տձեւ մոխրագույն վերարկու , մուգ գույնի երկարափեշ կիսաշրջազգեստ ու սինթեթիկ բլուզ՝ որեւէ տարօրինակ ծաղկավոր փրինտով։ Նորաձեւությունն այլեւս մեզ համար չէ, այլ միայն երիտասարդ աղջիկների»։
Մենք անկեղծորեն հույս ունենք, որ ձեզ նման մտքեր չեն այցելում, բայց եթե հանկարծ որոշեք գնել որեւէ գորշ ու բացահայտ «տատիկի» շոր, միանգամից ինքներդ ձեզ ասեք՝ «Ստոպ»։ Եվ հիշեք, թե ինչ են ասում 45 տարեկան կանանց մասին։
Չափից երիտասարդական հագուստ ընտրել
Պատահում է նաեւ հակառակ իրավիճակը՝ կանայք սկսում են այնպես հագնվել, ասես նոր են քսան տարեկան դարձել։ Հիմար գրություններով վերնաշապիկներ, մինի կիսաշրջազգեստներ, կարճ սարաֆաններ, տոպեր՝ գոտկատեղը բաց, լեգգինս՝ այդ ամենը ձեզ երբեք չի երիտասարդացնի։ Հակառակը, դրանք ընդգծում են ձեր տարիքի ու ոճի անհամապատասխանությունը։
Էժանագին ներքնազգեստ գնել
Մեզ թվում է, որ ցանկացած հասուն կին կարող է իրեն թույլ տալ գնել մի քանի որակյալ ներքնազգեստ ։ Կարեւորը ոչ թե քանակն է, այլ դրանց առկայությունը։ Ճիշտ ընտրված ներքնազգեստը գեղեցիկ ընդգծում է ձեր մարմինը։ Եթե շատ թանկարժեք կրծկալ գնելու փող չունեք, կարող եք ընտրել համեմատաբար էժան բրենդների ապրանքներ։
Չուսումնասիրել տարիքային շպարի տեխնիկան
Ցավոք, 40 տարեկանից հետո մեր մաշկը փոխվում է՝ հայտնվում են կնճիռներ, պիգմենտային բծեր, այն չափազանց չոր կա չափից յուղոտ է դառնում։ Լավ է, եթե դուք կանոնավոր կերպով այցելում եք կոսմետոլոգի ու պայքարում եք ծերացման նշանների դեմ ժամանակակից մեթոդներով՝ օրինակ մեզոթերապիայի կամ ֆոտոերիտասարդացման կուրսեր եք անցնում։ Բայց այդ պրոցեդուրաները չեն կարող ձեզ վայրկենապես 20-ամյա գեղեցկուհիներ դարձնել, հետեւաբար պետք է քողարկեք տարիքային փոփոխությունները դեկորատիվ կոսմետիկայի օգնությամբ։
Խորհրդակցեք պրոֆեսիոնալ վիզաժիստի հետ՝ նա կասի, թե որ կոսմետիկան է նախընտրելի գործածել ձեր տարիքում։ Սովորեք այդ հմտությունները ու 10 տարով երիտասարդ տեսք կունենաք։
Բարձիթողի անել սեփական մարմինը
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բնորոշ դեպք՝ կինը երեք երեխա է լույս աշխարհ բերել, դադարել է հոգ տանել սեփական մարմնի մասին ու սլացիկ կազմվածքից հետք անգամ չի մնացել։ Հիմա նրա համար սպոտը միայն հեռուստաեթերում է լինում։ Եթե այս նկարագրության մեջ ճանաչեցիք ինքներդ ձեզ՝ ուրեմն մտածելու ու որեւէ բան փոխելու ժամանակն է։
Նյութերը՝ mirkrasoty.life-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ