«Շատ եմ սիրում Հայաստանը, այստեղ արդեն երրորդ անգամ եմ: Առաջին անգամ տասը տարի առաջ եմ եղել, իսկ վերջին անգամ Հայաստան եկել եմ այս տարվա մայիսին»,-ասում է բրիտանական The Voice նախագծի ֆինալիստ Էշլի Մորգանը, որն այս օրերին Հայաստանում է: NEWS.am STYLE-ը երգչին հանդիպեց երեկ՝ Հասմիկ Կարապետյանի «Դու պիտի ապրես» տեսահոլովակի շնորհանդեսին: Լրագրողների հետ զրույցում բրիտանացի երգիչը պատմեց, թե ինչն է իրեն բերել Հայաստան, ինչպես նաեւ սիրով մեզ համար կատարեց Կոմիտասի «Վայ-վայ» եւ «Սարերի հովին մեռնեմ» ստեղծագործությունները.
«Մայիսին Հայաստանում լինելու ընթացքում հանդիպեցի Ալլա Լեւոնյանին, Հասմիկ Կարապետյանին, ինչի առթիվ շատ ոգեւորված էի: Այս առավոտ եմ ժամանել Հայաստան՝ հատուկ այս իրադարձությանը մասնակից լինելու համար»,-ասում է երգիչը՝ հավելով, որ սիրահարված է հայկական մշակույթին, հատկապես՝ երաժշտությանը.
«Տարիներ առաջ ծանոթացա Հովիկ Ազարյանի հետ: Նա Բրիտանիայից է: Մենք ընկերացանք, ու նա ինձ ծանոթացրեց հայկական մշակույթին, ինչի շնորհիվ շատ սիրեցի հայկական երաժշտությունը: Դրանից հետո սկսեցի լսել Հասմիկի, Ալլայի, Սիրուշոյի, Ինգա եւ Անուշ Արշակյանների, Ռազմիկ Ամյանի եւ մյուսների ստեղծագործությունները»,-ասում է նա:
Երգիչը Հայաստանում մասնակցել է նոր հաղորդաշարի նկարահանումներին, որի հաղորդավարուհին Հասմիկ Կարապետյանն է.
«Հայաստանում մասնակցել եմ Car Toot Karaoke-ի նկարահանումներին: Հաղորդման իմաստն այն է, որ ես հայ երգիչների երգերից հատվածներ եմ սովորում ու երգում նրանց հետ: Նկարահանվել եմ 6-7 հաղորդման մեջ՝ Ալլա Լեւոնյանի, Հասմիկ Կարապետյանի, Սոֆի Մխեյանի, Ավետ Բարսեղյանի, Ռազմիկ Ամյանի եւ այլ հայ աստղերի հետ: Բացի հաղորդումից՝ նաեւ կատարել եմ Կոմիտասի մի քանի ստեղծագործությունների cover տարբերակները, եւ կարծում եմ՝ սրանք շատ գեղեցիկ ստեղծագործություններ են: Դրանք կատարելու եմ Կոմիտասին նվիրված համերգի ժամանակ: Չեմ հասկանում հայերեն, հատկապես դժվար եմ արտաբերում «ղ» հնչյունը, բայց երգում եմ: Հուսով եմ՝ հետագայում էլ ձայնագրություններ կունենամ Հասմիկի եւ Ալլայի հետ, նաեւ իմ երազանքն է Սիրուշոյի հետ երգելը: Սիրում եմ Սիրուշոյին, հատկապես, նրա «ՊռեԳոմեշ» երգը: Սիրում եմ հայկական երաժշտությունը, ուտեստները, կառույցներն ու Արարատը»,-ասում է Էշլին՝ տեղեկացնելով, որ եւս մի քանի օր կլինի Հայաստանում.
«Այստեղ կլինեմ եւս 5 օր, բայց հույս ունեմ, որ էլի կվերադառնամ»,-եզրափակեց նա:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը