Հուլիսի 7-ին պետք է տեղի ունենար «Դոմ 2» նախագծի աստղեր Վիկտորիա Ռոմանեցի եւ Անտոն Գուսեւի հարսանիքը: Վիկտորիան նախկինում պատմել էր 12 հազար դոլար արժողությամբ հարսանյաց զգեստի մասին, որը նա պատվիրել էր Հայկ Ավանեսյանին:
Մինչդեռ հանդիսավոր իադարձությունից 2 շաբաթ առաջ Անտոնի եւ Վիկտորիայի միջեւ բուռն վեճ էր եղել, եւ, թվում էր, հարսանիքը չի կայանա, սակայն սիրահարված զույգն, այնուամենայնիվ, այն անցկացրել է Մալդիվներում:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վիկտորիան պատմեց հարսանիքի եւ այն մասին, թե ինչու է զգեստը հենց տաղանդավոր հայ դիզայներին պատվիրել:

Վիկտորիա, ինչո՞ւ հենց Հայկ Ավանեսյանին պատվիրեցիր քո զգեստը:
Որովհետեւ իմ ճանապարհին ես արդեն մեծ թվով չակերտավոր դիզայներների եմ հանդիպել, որոնցից միայն դիզայներ բառն է մնում: Իրականում ընտրել եմ որակի, Հայկի որակի համար: Գիտեմ, որ Հայկը փող չի խնայում շքեղ գործվածքի համար: Նրա գործվածքները տարածված չեն, սա էքսկլյուզիվ է: Յուրաքանչյուր մոդելը էքսկլյուզիվ է, սակայն հաճախորդին է հարմարեցվում: Ես Հայկի մոտ զգեստ ընտրեցի, որովհետեւ մենք միասին գեղեցիկ ուսակապեր, քող հավելեցինք, որոնք չկային: Այսինքն՝ նա պատրաստ է յուրաքանչյուր մոդելի վրա աշխատել եւ հարմարվել հաճախորդի ցանկությանը: Ինձ սա անչափ ուրախացնում է, սա հրաշալի է: Ինձ դուր է գալիս, որ Հայկը չի պատճենում, կարծրատիպով չի աշխատում: Այսինքն՝ սա էքսկլյուզիվ է եւ որակով: Սա՝ առաջին հերթին։

Երկրորդ՝ որովհետեւ Հայկը շատ լավ երաշխավորներ ունի: Նրա զգետսները հագնում են մեդիայի ոլորտի մարդիկ։ Եվ նրանք, հասկանալի է, գնահատում են որակը եւ ցանկանում են, որ իրենք առանձնանան: Իսկ նրա զգեստները հենց այդպիսին են, դրանցում բազմությունից առանձնանում ես: Նա անչափ կրեատիվ մոտեցում, մտածողություն եւ դիզայն ունի: Հայկը ոչ թե քանակի, այլ որակի վրա է աշխատում: Հիմա դիզայներները քանակի վրա են աշխատում, չնայած չեմ հասկանում՝ ինչո՞ւ:
Դե, ի վերջո, Հայկին ընտրեցի, որովհետեւ նա Դոնեցկից է, ես էլ եմ Դոնեցկից: Այստեղ նաեւ վստահելի հարաբերություններ կան: Ես գիտեմ, որ ոչ մի ֆորս մաժոր չի լինի, ամենապատասխանատու օրը չէի ցանկանա, որ նման բան պատահեր:
Վիկտորիա, այնուամենայնիվ, ի՞նչ պատահեց հարսանիքին:
Մենք պարզապես շապիկներով ու ջինսերով գրանցվեցինք, ըստ էության, ինչպես այն երգիչ Մոտայի դեպքում… Հիմա շատերն են այդպես անում: Մենք որոշեցինք չանհանգստանալ... Մենք թռանք Մալդիվներ: Ձեռքի առանձին ուղեբեռով ես վերցրեցի իմ շքեղ հարսանեկան զգեստը՝ վարդագույն ֆլամինգոյի հետ: Շքեղ ֆոտոշարք արեցինք: Զգեստը հարմար է ինչպես երեկոյան միջոցառումների, այնպես էլ որեւէ թեժ նկարահանման համար:
Ես ոչ մի դիսկոմֆորտ չեմ զգացել։ Ինձ թվում է, որ պետք է հրաժարվել կարծրատիպից եւ շատ մոտենալ ստեղծարարությանն ու անհատականությանը։

Իսկ Հայկի զգեստներն հենց այդպիսին են։ Մեր լուսանկարները տեղադրեցին, հարցրեցին, թե կարող են արդյոք օգտագործել դրանք։ Այսինքն՝ շատ դուր եկան լուսանկարչին, նա ուզում էր, որ մենք նրա դեմքը ներկայացնենք հյուրանոցում։
Երբ մտնում ես այդ սենյակներ, ամեն բան լուսանկարներով է ծածկված։ Սա անխոս հաճելի էր։ Բոլոր պարբերականները տարածեցին լուսանկարները, բոլոր խմբերը։ Ես բազմաթիվ մեկնաբանություններ եմ տեսել, որ զգեստս շքեղ է։ Ոչ մի մարդ չի գրել, թե այն հասարակ է, պետք էր ուրիշ բան հագնել։ Նման բան չկա, ինչը ես նկատել էի ուրիշ աղջիկների մոտ, որոնք ամուսնանում են։ Այսինքն՝ բոլորի համար դա «վաու» էր։ Եվ հենց դրա վրա էր արվել շեշտադրումը՝ զգեստի վրա, ոչ թե շպարի, սանրվածքի կամ ծաղկեփնջի, այլ զգեստի։ Մի խոսքով՝ զգեստն ամուսնացավ։
Ի դեպ, նշենք, որ «Դոմ 2» ամսագրի նոր համարի շապիկին Վիկտորիան է՝ հարսանեկան զգեստով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:30, 5 սեպտեմբերի
Կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում. Անի Երանյանը՝ «Ֆուլ Հաուսի» վերադարձի մասին13:19, 5 սեպտեմբերի
Թաց հարսանիք. հարսնացուն քայլել է դեպի խորանը ջրհեղեղի մեջ գտնվող եկեղեցում12:25, 5 սեպտեմբերի
Շքեղություն H&M-ի գնով. Elie Saab-ը վերափոխում է կուտյուրը մատչելի շքեղության11:17, 5 սեպտեմբերի
Ջորջ Քլունին մտադիր չէ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում. դերասանը անվանել է իր երեք ֆավորիտներին 2028 թվականի համար10:58, 5 սեպտեմբերի
Petrossian խավիարի «կայսրության» ղեկավար Միքայել Պետրոսյանը ընդգրկվել է Vanity Fair-ի ամենաոճային ֆրանսիացիների ցանկում10:30, 5 սեպտեմբերի
Երկրպագուները մեղադրում են Բեյոնսեին 1000 դոլարանոց դատարկ տուփի պատճառով «զզվելի ագահության» մեջ09:00, 5 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 4 սեպտեմբերի
«Սատանան Zara է հագնում». Աննա Վինտուրի նոր անհաջողությունը Met Gala-ում22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ