Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կանայք ավելի հաճույքով ընդունում են իսկական ջենթլմենների՝ զուսպ, քաղաքավարի եւ ինքնավստահ տղամարդկանց երկրպագությունը։ Պետք է հիշել վարվեցողության հիմնական կանոնները։ Տղամարդիկ լավ կանեն հետեւեն դրանց, եթե իրոք ուզում են դուր գալ կանանց։
Համաձայն վարվեցողության կանոնների՝ տղամարդը փողոցում քայլում է կնոջ ձախ կողմից։ Աջ կողմից քայլում են միայն զինվորականները, որոնք պետք է պատրաստ լինեն պատիվ առնել։
Կնոջն ուղեկցող տղամարդը չպետք է ծխի։ Եթե նրանք երկուսն էլ ծխում են, ապա արժե կանգ առնել, հարմար տեղ գտնել, բայց ոչ մի դեպքում չծխել քայլելիս։
Տղամարդը պետք է բացի կնոջ առջեւ դուռը եւ հետո մտնի նրա հետեւից։
Եթե կինն ու տղամարդը տաքսիով ինչ-որ տեղ են մեկնում, ապա տղամարդը պետք է բացի հետեւի դուռը։ Առաջինը նստում է կինը, իսկ տղամարդը՝ նրա կողքին։
Մեքենայից միշտ առաջինը տղամարդն է դուրս գալիս եւ օգնում է կնոջը դուրս գալ։ Եթե տղամարդը մեքենան ինքն է վարում, ապա սկզբում նա օգնում է կնոջը նստել առջեւի նստատեղին, իսկ հետո ինքն է նստում ղեկին։
Աստիճաններով իջնելիս տղամարդը մեկ-երկու աստիճան կնոջից առաջ է իջնում, իսկ բարձրանալիս՝ մի քանի աստիճան հետ, որպեսզի հասցնի բռնել կնոջը, եթե վերջինս սայթաքի։
Իսկական ջենթլմենը կնոջն օգնում է հանել վերարկուն, իսկ դուրս գալիս՝ հագնել այն։
Իսկական տղամարդը միշտ օգնում է կնոջը տանել ծանր իրերը կամ նրան տեղ է զիջում հասարակական տրանսպորտում։
Դաստիարակված տղամարդը երբեք ուրիշ մարդու չի պատմի աղջկա հետ իր հարաբերությունների մասին։
Դաստիարակված տղամարդը կարող է իրեն թույլ տալ կնոջից առաջ սենյակ մտնել միայն այն դեպքում, եթե այնտեղ մութ է, եւ ինքը պետք է վառի լույսը։
Դաստիարակված տղամարդը երբեք չի նստի կանգնած կնոջ ներկայությամբ, մինչեւ նրան չհրավիրեն նստել։
Ընդունված չէ կնոջ հետ խոսակցություն սկսել, քանի դեռ նա ձեզ չի ճանաչում։ Թեպետ այս կանոնից բացառություն կա։ Եթե տղամարդը ցանկանում է իր ծանոթ աղջկա ուշադրությունն իր վրա հրավիրել, նա կարող է զգույշ դիպչել նրա ձեռքին կամ կամացուկ ձայն տալ նրան։
Դաստիարակված տղամարդը երբեք կնոջ հետ չի խոսի նրա տարիքի մասին, բացառությամբ ծառայողական պարտականություններ կատարելիս։
Աղբյուրը՝ hl-dating.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»