Սպասում ենք մեծ պրեմիերայի. Թամարա Գվերդծիթելին Երեւանի «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի փորձին

ՇոկTok. «Մեզ գրել էին` թող ձեր օդանավի հետ մի բան լինի` դուք տեղ չհասնեք». Անի Արզումանյան

ՇոկTok. Անժելա Փարսադանյանը` ընկերոջից բաժանվելու, առողջական խնդրի ու կյանքի դժվարությունների մասին

2023-ի makeup թրենդներն ու հատուկ դիմահարդարում՝ Մարտի 8-ի համար՝ Սեդա Գրիգորյանից

Ի՞նչ նվեր են ակնկալում եւ ի՞նչ են պատրաստվում նվիրել մարտի 8-ին երիտասարդները

Հենզել Բրուտենցը վերադարձավ մեծ էկրաններ․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան, դերասանների հույզերն ու միջոցառման հյուրերը

Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս

ՇոկTok. «Տիկտոկում ամենաքիչը 10000 դրամ եմ աշխատել». տիկտոկեր Նինա Տիտանյան

Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ-խոհարար Ֆլորենս Դալիանի գաստրո շոուն «Հայրիկ» Seven Visions Hotels, The Dvin ռեստորանում

Տիկտոկեր Նինա Տիտանյանի նոր կերպարը` «Բլբուլյանները 4» սիթքոմում

ՇոկTok. «Կյանքումս երբեք էլ մատուցող չեմ աշխատի». տիկտոկեր Ալեքս

«Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում կան նոր դերասաններ

«Chef’s Forest» նախագծի հեղինակ Հարութ Խաչատրյանը բադ է պատրաստել հողի տակ՝ ձնառատ լեռների ֆոնին

«Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ է հեռանալու դահլիճից». Աղաս Մանուկյանը` «Կյանքս» STAND UP-ի մասին

Քրիստինե Պեպելյանը՝ ԱՄՆ-ում իր առօրյայի, վոկալ ստուդիա հիմնելու եւ որդու՝ Արեգի հետ ժամանակ անցկացնելու մասին

50000-ից մինչեւ 400000 դրամ. ինչպես են նախընտրում հագնվել երիտասարդները եւ որքան արժեն նրանց look-երը

Տիկտոկերներ Մայիս Վարդանյանի ու Մոնիկա Պետրոսյանի սիրո պատմությունը

«Հիմա չենք նախատեսում երեխա ունենալ». Անդրանիկի եւ Օվսաննայի սիրո պատմությունն ու առաջիկա ծրագրերը

Ինչպե՞ս է Լիա Զախարյանը նշել 25-ամյակն ու իրականացրել մանկության երազանքը. NEWS.am STYLE-ի տոնական ֆոտոշարքը

12:05, 2 հոկտեմբերի

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, դերասանուհի Լիա Զախարյանը նշում էր ծննդյան 25-ամյակը: Ծննդյան տոնի նախօրեին դերասանուհին իրականցրեց 25 տարիների նվիրական երազանքներից մեկը՝ առաջին անգամ ինքնուրույն վարեց հեծանիվ, որն էլ ֆիքսեց NEWS.am STYLE-ի տեսախցիկը:)

«Հեծանիվ վարելն ինձ համար երազանք էր: Երբ նոր էի տեղափոխվել Երեւան, հեծանիվը շատ տարածված երեւույթ էր մեր բակում: Հատուկ ժամերի տղաներն ու աղջիկները դուրս էին գալիս հեծանիվ վարելու: Ես միշտ նայում էի նրանց եւ մտածում, որ ինքս էլ կցանկանայի ունենալ հեծանիվ, սակայն այդպես էլ չունեցա: Իսկ ֆոտոշարքի շնորհիվ ես ինչ-որ չափով կարողացա իրականացնել հեծանիվ վարելու իմ երազանքը: Ճիշտ է՝ դեռ վարելը լավ մոտս չի ստացվում, բայց այն էմոցիաները, որոնք ապրել եմ, իսկապես անմոռանալի էին»,-նշեց դերասանուհին, որն ավելի ուշ մեզ պատմեց, թե ինչպես է անցկացրել ծննդյան տոնն ու ինչ երազանք է պահել այս տարի:

«Ներկա պահին մայրիկս ու տատիկս կողքիս չեն, երկրում չեն, եւ ինձ այս տարի անակնկալի բերեցին մորաքույրս եւ մորեղբորս կրտսեր աղջիկը: Նրանք ինձ համար տորթ էին պատրաստել, քաղցրավենիք, մրգեր… Happy Birthday երգելով եւ գեղեցիկ ձեւավորված սեղանով նշեցինք ծննդյանս օրը կեսգիշերին: Անակնկալներ են մատուցել նաեւ հայրս, քույրս եւ հորեղբայրս: Մտերիմ ընկերներս էլ կեսգիշերին շնորհավորանքներով եկան մեր տուն»:

Հարցին, թե որն է եղել ծննդյան օրվա ամենահիշարժան նվերը, Լիան պատասխանեց.

«Առհասարակ, ես որեւէ  անակնկալ չեմ առանձնացնում՝ որպես մեծ կամ կարեւոր, քանի որ յուրաքանչյուրի մատուցած անակնկալն էլ մեծ ու նշանակալից է լինում ինձ համար: Կապ չունի հեղինակը ծնողդ է, թե մտերիմ ընկերներդ»:

Դերասանուհին նաեւ հավելեց, որ այս տարի մի փոքր տխուր է եղել ծննդյան օրը.

«Միշտ սովոր եմ եղել, որ ծննդյանս օրը մայրս ու տատիկս պետք է կողքիս լինեն, բայց այս տարի նրանք ինձ հետ են եղել հեռախոսային կապի միջոցով: Այդ առումով շատ տխուր էր... Երեւի, որ մայրիկս քաղաքում լիներ, 25-ամյակս այլ կերպ կկազմակերպեի»:

Իր տարեդարձը Լիան համարում է լույս աշխարհ գալը խորհրդանշող տոն, ոչ թե եւս մեկ տարով մեծանալու իրողություն.

«Գիտե՞ք՝ եթե համարենք, որ տարեդարձը մեծանալդ նշելու օր է, դա ուրախանալու առիթ չէ, բայց եթե դու ծննդյանդ օրն ընդունում ես որպես տոն՝ այն օրը, երբ դու ծնվել ես, պետք է երջանիկ լինես դրա համար: Հարազատներն էլ են դրա համար երջանիկ, ծնողներդ էլ, որ ծնունդ են տվել քեզ… Դու քո լույս աշխարհ գալու օրը պետք է տոն համարես: Ես, առհասարակ, ինձ մեծ չեմ համարում՝ երիտասարդ եմ, եռանդուն, կյանքով, էներգիայով եւ մանկական հայացքներով լեցուն»,-նշեց Լիան, որն ինչպես ամեն տարի, այս տարի եւս ծննդյան տորթի մոմերը փչելիս երազանք է պահել.

«Ընդհանրապես, միշտ պահում եմ երազանքներ՝ թե՛ ծննդյանս օրը, թե՛ Ամանորի գիշերը: Երեւի իմ ներշնչանքի մեծ էներգիայից է, որ երազանքներս միշտ կատարվում են: Այս անգամ հատուկ բան չեմ պահել, գլոբալ ցանկություններ եմ ունեցել՝ լինել երջանիկ եւ հաջողակ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարիչ՝ Նարեկ Տեր-Պողոսյան

Ոճաբան՝ Սոսե Սահակյան

Վարսահարդար՝ Հեղնար Շարոյան

Դիմահարդար՝ Գայանե Հովսեփյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ