«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հինգ խորհուրդ՝  ինչպես վերապրել բաժանումը

19:06, 4 դեկտեմբերի

Անջատեք հեռախոսն ու այն հնարավորինս հեռու թաքցրեք։ Համակարգիչը Ձեզ նույնպես պետք չէ։ Պատկերացրեք, որ Ձեզ արգելափակել են բոլոր սոցցանցերում, կամ դուք մոռացել եք գաղտնաբառը։ Հակառակ դեպքում՝ դուք կարող եք բազմաթիվ սխալներ գործել։ Օրինակ, կսկսեք զանգահարել ձեր նախկին զուգընկերոջը, նրա հաղորդագրություններում բաժանման նախադրյալներ որոնել, հետեւել նրա անձնական կյանքին։ Ձեզ այս օրերին պետք է միայն հեռուստացույց։ Դիտեք ու վայելեք։

Ձեզ շրջապատեք իրերով, որոնք հաստատ կբարձրացնեն Ձեր տրամադրությունը, փաթաթվեք տաք ծածկոցի մեջ ու հարմար տեղավորվեք։ Բաժանումից հետո չկա ավելի լավ դեղամիջոց, քան արցունքները։ Լիաթոք լացեք, խլացրեք Ձեր կսկիծը պաղպաղակով, կարող եք նաեւ մի բաժակ գինի խմել։ Մենք չենք զարմանա, եթե հաջորդ օրը դուք սթափվեք ու գնաք այրելու նախօրեին Ձեր կուտակած կալորիաները, եթե, իհարկե, առավոտյան գլխացավով չարթնանաք։

Պատրաստվեք մտահոգ ընկերուհիների գրոհին։ Նրանք Ձեզ կձանձրացնեն զանգերով, կթակեն Ձեր տան դուռը ու ամեն կերպ կփորձեն խախտել այն ներդաշնակությունը, որին դժվարությամբ եք հասել մի քանի բաժակ գինուց հետո։ Կա իրադարձությունների զարգացման մի քանի սցենար՝ եթե դեռ արցունքներ մնացել են, կարող եք լացել ու գանգատվել, թե ինչ սրիկա էր ձեր նախկին ընկերը կամ էլ հարբեցնել Ձեր ընկերուհուն, կամ էլ ինքներդ ձեզ ու նրան համոզել, որ ամեն ինչ կարգին է։

Ահա մի բան, որը Ձեզ հաստատ չի խանգարի՝ դինամիկ մարզում մարզասրահում։ Նույնիսկ եթե ձեր աչքերից արցունքներ թափվեն՝ բոլորը կկարծեն, թե դա քրտինք է։

Փորձեք ձեր բախտն ու գնացեք ժամադրության։ Հավանականությունը, որ Ձեր նոր ծանոթը կդիմանա Ձեր նախորդ սիրո հետ համեմատությանը, մեծ չէ, բայց ձեզ պետք է ընդամենը քիչ ցրվել ու տնից դուրս գալ։ Փոքրիկ խորհուրդ՝ մի մոռացեք մուգ գույնի արեւապաշտպան ակնոց, որպեսզի ձեր կարմիր ու այտուցված աչքերը տեսնելով՝ Ձեր զրուցակիցն անմիջապես չփախչի։

Աղբյուրը՝ Ivona


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել