NEWS.am STYLE-ը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել համաշխարհային նորաձեւության հայ ներկայացուցիչներին: Ձեզ ենք ներկայացնում մեր հարցազրույցը փարիզաբնակ հայ դիզայներ Արմինե Օհանյանի հետ, որի Metamorphose հավաքածուն 2016 թ-ին ճանաչվել է E Fashion Awards-ի հաղթող: Նրա աշխատանքները հայտնվել են նաեւ Vogue-ի էջերում:
Արմինեն ստեղծում է հագուստ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար: Նա կարողանում է համադրել նորագույն տեխնոլոգիաներն ու նորաձեւության թրենդները, ինչի շնորհիվ էլ ստեղծել է իր ուրույն ձեռագիրը:
Արմինե, ինչպե՞ս սկսեցիք նորաձեւության մեջ Ձեր գործունեությունը։
2006 թ-ից եմ սկսել իմ գործունեությունը։ Դա այն շրջանն էր, երբ սկսեցի սովորել Երեւանի գեղարվեստի ակադեմիայում։
Ովքե՞ր են Ձեզ այս ասպարեզում ոգեշնչել։
Դե, այս շրջանում ինձ ոգեշնչվում են Iris Van Herpen եւ Maison DELPOZO-ն։ Իսկ ընդհանրապես ինձ միշտ ոգեշնչում է բնությունը։
Ձեր ոճը միանշանակ տարբերվում է: Երեք բառով բնութագրեք այն։
Ավանգարդ, ֆուտուրիզմ, նրբագեղություն։
Հաճա՞խ եք լինում Հայաստանում եւ մասնակցում այստեղի ցուցադրություններին։
Այն պահից, երբ տեղափոխվեցի Ֆրանսիա, իսկ դա 2012 թ-ին էր, աշխատում եմ տարին գոնե մեկ անգամ լինել հայրենիքում, որպեսզի չկտրվեմ իմ արմատներից։ Ուրախ եմ, որ իմ հայրենիքում կարող եմ նորաձեւության մասին իմ պատկերացումներն արտահայտել։ Այն, որ կարող եմ սեփական փորձովս կիսվել, ինձ համար արդեն մեծ բան է։ Նաեւ կարող եմ արտահայտել իմ տեսակետը Spring Summer 2018. «Breath of Wind» հավաքածուի շնորհիվ:
Ովքե՞ր են Ձեր հայտնի հաճախորդները։
Շատ հայտնիների հետ եմ համագործակցում, սակայն անուններ չեմ նշի, որովհետեւ նրանք չեն ցանկանում, որպեսզի իրենց մասին խոսվի:
Ի՞նչ կասեք հայ դիզայներների մասին։
Նորաձեւությունն անընդհատ փոխվում է։ Հիմա աշխարհում ցածրակարգ նորաձեւության շատ օրինակներ կան, քանի որ գլոբալիզացիայի ընթացքում շատ բաներ են միմյանց հետ խառնվել, ինչ արդյունքում տուժում է նորաձեւությունը։ Սակայն հայ դիզայներները ճիշտ ուղղություն են բռնել, նրանք հրաշալիորեն համտեղում են նորաձեւության թրենդները ազգային տարրերի հետ։ Ինչ վերաբերում է ինձ՝ ես փորձում եմ առաջ անցնել թրենդներից։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արմինե Օհանյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը