NEWS.am Style-ի հյուրն է Էստոնիայից fashion-բլոգեր եւ ոճաբան Լուսինե Այանյանը: Նա կներկայացնի վերջին նորաձեւ միտումները եւ այն, թե նորաձեւամոլ հայուհիները 2017/2018-ի ձմռան համար ինչ պետք է գնեն ոճային տեսք ունենալու համար:
Լուսինե, երբ Էստոնիայից Երեւան եք ժամանում, ի՞նչ եք Դուք առաջինը նկատում տեղացի տղամարդկանց եւ կանանց արտաքինում:
Առաջին տպավորությունն արդեն օդանավակայանում է ձեւավորվում: Ընդհանուր «պատկերը» սեւի, սպորտային հանդերձանքի եւ կաշվե բաճկոն-անձրեւանոցների առատությունն է: Չնայած հարկ է նշել, որ երիտասարդությունը հետեւում է ժամանակակից նորձեւության միտումներին, ինչն արդեն ուրախացնող է:
Ձեր կարծիքով՝ ոճային եւ ժամանակակից տեսք ունենալու համար հայերին ի՞նչն է խանգարում:
Իմ կարծիքով՝ մենք մշտապես մտածում ենք՝ ինչ կասեն ուրիշները: Հիմա նորաձեւությունն այնքան բազմանիստ է, նրա մեջ թեմաների ոչ մի խիստ շրջանակ չկա՝ «ինչպես անել եւ ինչ չի կարելի անել»: Այս պատճառով շատ եմ ցանկանում իմ բոլոր հայրենակիցներին ցանկանալ չվախենալ փորձարկումներ կատարելուց, իսկ գլխավորը՝ դադարել որեւէ մեկի այս կամ այն արտաքինը դատապարտել: Չէ՞ որ յուրաքանչյուրը վաղ թե ուշ անցնում է փորձարկումների եւ իրեն գտնելու փուլը, եւ ոչ մի դեպքում չի կարելի դրան խանգարել: Իմ կարծիքով՝ հենց սա է հիմնական ոճը, այլ ոչ թե ինչ-որ ապրանքանիշ կամ հագուստի գինը:
2018-ին ընդառաջ ի՞նչ խորհուրդ կտայիք հայերին իրենց զգեստապահարանից վերացնել:
Նրանք, ովքեր հետեւում են նորաձեւության աշխարհի վերջին նորություններին, գիտեն, որ խոշոր ապրանքանիշները մեկը մյուսի հետեւից հրաժարվում են բնական մորթուց՝ կենդանիների նկատմամբ չարդարացված դաժանության պատճառով: Անցել են այն ժամանակները, երբ մուշտակը մի քանի սերունդ ընտանեկան հարստություն էր համարվում: Եվ պետք չէ մտածել, որ էկո մորթին էժան է ու տաք չէ: Առաջընթացը վաղուց տեղում չի դոփում:
Իսկ ոճային լուքի համար ի՞նչ նորաձեւ դետալ է պետք ավելացնել:
Միշտ ավելի հեշտ է աքսեսուարներով փորձարկումներ կատարել, քան հագուստով: Առաջին՝ սա ավելի էժան է: Երկրորդ՝ միշտ չէ, որ նորաձեւ թրենդը հաջողությամբ կհամապատասխանի կազմվածքին, ուստի ավելի լավ է ավելորդ ռիսկի չդիմել: Ես խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել հետեւյալ դետալներին՝ կաշվե բերետներ, դեկորատիվ պրինտով գուլպաներ եւ կիսագուլպաներ, գունավոր կիպ գրկող բոտիլյոններ, խոշոր կրծքազարդեր:
Այս աշնանը ո՞ր գույնն է թրենդում:
Ես խորհուրդ կտայի նախապատվությունը տալ կարմրին, նաեւ խակիի երանգներին: Բացի այն, որ երկու գույնն էլ համակցելիս հրաշալի կնայվեն, առանձին-առանձին էլ բավական ինքնաբավ են: Կարմիրի տոտալ լուքը, երբ լրակազմը բաղկացած է կարմիր զգեստից եւ կարմիր վերարկուից, ցանկացած իրադրությունում անջնջելի տպավորություն կգործի:
Իսկ ձմռան համար ի՞նչ գնել, որ ե՛ւ տաք, ե՛ւ նորաձեւ լինի:
Ձմռան համար ամենանորաձեւ հագուստը «չեբուրաշկա» վերարկուն է՝ բրդյա խավավոր գործվածքից, ինչպես նաեւ արտասովոր ձեւվածքով ծավալուն փչովի փափուկ բաճկոնները: Եթե առաջին տարբերակը կհամապատասխանի դասական ոճը նախընտրողներին, ապա երկրորդը փորձարկումների բազմաթիվ հնարավորություններ է տալիս:
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:05, 27 սեպտեմբերի
«3 տարի առաջ վերջին գիշերը, որ քնել էինք հանգիստ ու առանց տագնապի։ Արթնացանք ու սկսվեց մղձավանջը, որը շարունակվում ա․․․»․ Նազիկ Բաղդասարյան11:13, 27 սեպտեմբերի
«Ցավից ու անճարությունից սառել ու քարացել եմ․․.»․ Արմինկա10:15, 27 սեպտեմբերի
«Լեռները թշնամուն տվեցինք ու մնացինք ջրափոսի մեջ սպասող..․»․ Նազենի Հովհաննիսյան09:00, 27 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:25, 26 սեպտեմբերի
Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգի ողջ հասույթը կտրամադրվի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին15:01, 26 սեպտեմբերի
«Դադարեցրեք տեղի ունեցող դժոխքը»․ Էլինա Ջանիբեկյան14:32, 26 սեպտեմբերի
«Ու վերջում ես կհիշեմ ոչ թե թշնամիներիս արածներն, այլ՝ ընկերներիս չարածները։ Ոչ թե թուրքի ասածն, այլ՝ ընկերոջս լռությունը»․ Արա Ղազարյան14:11, 26 սեպտեմբերի
«Այլեւս կապի դուրս չի եկել…»․ Արցախում երեկվա պայթյունի ժամանակ այնտեղ է եղել նաեւ Մանե Գրիգորյանի եղբայրը14:07, 26 սեպտեմբերի
«Թուլամտությունը ծանր բան է»․ Բրյուս Ուիլիսի կինը պատմել է, որ դերասանի վիճակը վատանում է12:19, 26 սեպտեմբերի
Սոֆի Լորենը վիրահատվել է12:03, 26 սեպտեմբերի
«Կոտրված եմ, որ աշխարհը ոչինչ չարեց արցախահայությանն օգնելու համար»․ Քրիս Բոհջալյան11:36, 26 սեպտեմբերի
«Գրավիտացիա» մոնոներկայացումը հետաձգվում է