ԽՈՅԵՐ
Այսօր ճիշտ ժամանակն է թողնել ծխելը: Աստղերը խորհուրդ են տալիս մտածել սեփական առողջության մասին: Ձեր կողակիցն էլ պարբերաբար ձեզ հիշեցնում է այդ մասին: Սակայն վատ սովորությունից աշխատեք ազատվել ատիճանաբար, այլ ոչ թե միանգամից: Հակառակ դեպքում ձեզ մոտ կսկսվի դեպրեսիա:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին կփորձի շեղել ձեզ մի շատ կարեւոր գործից, որին ցանկանում եք ամբողջությամբ նվիրվել: Կամ պետք է ենթարկվեք նրան, կամ էլ փորձեք բարեհամբույր կերպով բացատրել, թե ինչու է ձեզ համար կարեւոր այդ աշխատանքը կատարելը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Լավ երաժշտությունը կօգնի ձեզ կտրվել առօրյա հոգսերից եւ խնդիրներից: Այսօր Երկվորյակները ուշ կվերադառնան տուն եւ ստիպված կլինեն բացատրություններ տալ ուշանալու համար: Իսկ թե ինչ կսպասվի հետո, դժվար է ասել… դա կախված է արդեն անձից:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին այսօր կցանկանա ձեզ որեւէ հաճելի անակնկալ մատուցել։ Ձեր առաջադրանքն է միայն ուրախանալ այդ անակնկալից։ Ցույց մի տվեք, թե դուք սպասում էիք դրան։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կփորձի բարձրացնել ձեր տրամադրությունը կատակներով։ Կարեւորը՝ դրանով նա չկորցնի ձեր հարգանքը։ Հիշեք, թե ով է նա իրականում ձեզ համար։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին կդժվարանա պատասխանել ձեր հարցերին։ Ամեն դեպքում, նա կփորձի կենտրոնացնել բոլոր հնարավոր ուժերը ձեր հետաքրքրասիրությունը բավարարելու համար։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելին փոքր-ինչ չխոսկան կլինի։ Անգամ, եթե շատ ցանկանաք, դժվար կարողանաք նրանից բառ պոկել։ Որոշ բաների հետ, ուղղակի պետք է հաշտվել․․․
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ նեղացկոտ կլինի։ Նրան նեղացնելու համար, առանձնապես,ջանք պետք չէ գործադրել։ Ամեն դեպքում, աշխատեք խուսափել տհաճ միջադեպերից։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին դժվարություններ կունենա աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում։ Նա դժվարություններ կունենա նաեւ կոլեգաների հետ հարաբերություններում։ Օգնեք նրան փոքր-ինչ ցրվել։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐԻՑ
Մոռացեք օբյեկտիվ դատողության մասին եւ ձեր սիրելիի մասին մտածեք ու դատեք միայն սուբյեկտիվ տեսանկյունից։ Չէ որ դուք եք նրա կողքին լինելու եւ նորմերն ու սկզբունքները չպետք է դեր ունենան ձեր կյանքում։
ՋՐՀՈՍՆԵՐ
Հիանալի օր է, որպեսզի ձեր հարաբերություններում հայտնվի երրորդը։ Բայց ոչ թե ավելորդը, այլ մեկը, ում դուք կսիրեք, ում մասին կցանկանաք միասին հոգ տանել։ Փոքրիկ շուն, կատու, թութակ կամ... երեխա։ Դուք որոշեք, բայց կրկին միասին։
ՁԿՆԵՐ
Այսօր դուք մեկը մյուսի հետեւից անմտածված քայլեր կանեք, ինչը կզարմացնի ձեր սիրելիին, ով սովոր է տեսնել ձեզ իմաստուն եւ խելացի զուգընկերոջ դերում։ Միգուցե սկսեք ավելի ուշադիր եւ հետեւողական լինել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում