2015 թ-ին Genealogy խմբի կազմում Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացրած Թամար Կապրելյանը կրկին կփորձի իր ուժերը մրցույթում ներկայանալու համար: Երգչուհին մասնակցելու է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, եւ նույնիսկ արդեն ունի այն երգը, որով էլ ցանկանում է հաղթանակի դեպքում Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ 2018»-ին: Թամարը NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսել է Սեբու Սիմոնյանի, Դեր Հովայի եւ «Նվակ»-ի երգահանների ջանքերով ստեղծված երգի եւ իր ակնկալիքների մասին:
«Ամեն ինչ շատ պատահական ստացվեց: Սեպտեմբերին եկա Հայաստան՝ Իսրայելում 10 տպավորիչ օրեր անցկացնելուց հետո: Capital Cities-ից հայտնի Սեբու Սիմոնյանը մեր «Նվակ»-ի ուսանողներին երաժշտական օրինակ էր ուղարկել, որի վրա նրանք պետք է երգ գրեին: Մեր երգահաններից մեկը՝ Օվսաննան, հրաշալի մեղեդի ստեղծեց դրա հիման վրա, որից հետո Դեր Հովան նոր մշակման այն ենթարկեց, եւ այդպես ամեն ինչ սկսվեց: Մի քանի օր անց մենք հասկացանք, որ մի յուրահատուկ գործ ունենք մեզ մոտ»,-ասում է Թամարը՝ բացահայտելով նաեւ երգի թեման.

«Այն հանկարծակի հայտնված սիրո մասին է. դա այնպիսի սեր է, երբ չգիտես էլ՝ լա՞վ է քեզ համար, թե՞ վատ: Մեր թիմն ուղղակի հրաշալի է: Երգի ստեղծման ողջ գործընթացում ներառված են՝ Սեբու Սիմոնյանը, Դեր Հովան, «Նվակ»-ի երգահանները եւ ես: Իսկ մեր գեղարվեստական ղեկավարը տաղանդավոր Արթուր Գուրունլյանն է»:
Թամարն արդեն եղել է եվրատեսիլյան բեմում: Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ փորձը կօգնի՞ նրան հաջողության հասնել «Դեպի Եվրատեսիլ» նախագծում.

«Ես մոտ 15 տարի երաժշտության մեջ եմ, կարծում եմ՝ իմ փորձն ինձ բերել է այս կետին, եւ դա ինձ կօգնի մրցույթի ընթացքում: Պատրաստ եմ ցույց տալու, թե ով է Թամար Կապրելյանը: Կարծում եմ՝ մարդիկ կհիանան մեր աշխատանքով: Երգը ժամանակակից մոտիվներով է, բայց իր մեջ պարունակում է էթնիկ հայկական էլեմենտներ: Մենք օգտագործել ենք հայկական ազգային գործիքներ»,-ասում է երգչուհին, որի նպատակն է «Եվրատեսիլ»-ում ցույց տալ հայաստանյան տաղանդներին.
«Առաջին հերթին ուզում եմ ցույց տալ թիմային աշխատանքի ուժը, եւ այն, որ հրաշալի թիմ ստեղծելը հաջողության մեծ գրավական է: Նաեւ ուզում եմ ցուցադրել հայկական տաղանդը, օրինակ՝ «Նվակ»-ի մեր ամենաերիտասարդ երգահանը 14 տարեկան է, նրա անունը Սանահին է: Կցանկանայի, որ նա էլ ինձ հետ գար «Եվրատեսիլ»՝ օգտագործելով այդ հարթակը իր կարիերայի զարգացման համար»,-եզրափակեց Թամարը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:11, 3 նոյեմբերի
Ուիլ Սմիթը Ավստրալիա կատարած ուղևորության ընթացքում վերամիավորվել է նախկին կնոջ՝ Շերի Զամպինոյի հետ17:05, 3 նոյեմբերի
«Հայկական գինու շաբաթ». նախաձեռնություն, որը խրախուսում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին դառնալ իրենց ազգային գինեգործության դեսպանները16:30, 3 նոյեմբերի
Նախկին պրոֆեսորը դատապարտվելէ կնոջ սպանության համար՝ այն բանից հետո, երբ, ըստ մեղադրանքի, նրան շանտաժի են ենթարկել իր մերկ լուսանկարների միջոցով16:04, 3 նոյեմբերի
ReAnimania-ն 18 տարեկան է․ միջազգային փառատոնն ընդլայնում է ծրագիրն ու հանդես գալիս նոր նախագծերով15:05, 3 նոյեմբերի
Նիկոլաս Քեյջն ասում է, որ Մալիբուի իր տան մոտ առաջացած փոսի պատճարով ներկայումս «մի փոքր անօթևան է» զգում14:23, 3 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը կիպ զգեստով ցուցադրել է իր շքեղ կազմվածքը «All’s Fair» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ13:18, 3 նոյեմբերի

12:30, 3 նոյեմբերի
Մոտոցիկլետով մահացու վթարից երկու օր անց ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդի ընտանիքը հայտնել է, որ նա կյանքի ընթացքում պայքարել է ալկոհոլի հետ կապված խնդիրների դեմ11:29, 3 նոյեմբերի
Ջոնի Դեփը յոթ տարվա դադարից հետո վերադառնում է հոլիվուդյան մեծ կինոարտադրություն՝ Էբենեզեր Սքրուջի կերպարում անճանաչելի դառնալով10:30, 3 նոյեմբերի

09:00, 3 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 2 նոյեմբերի
Կենդանի զեբր, սև խավիար և կենդանիների կերպարներով հյուրեր․ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր նստավայրում «Վայրի ջունգլիներ» թեմատիկ երեկույթ է կազմակերպել