Հոլիվուդում սեքս սկանդալների շարքը շարունակվում է։ Հիմա ուշադրության կենտրոնում է հայտնվել Սիլվեսթր Ստալոնեն, որին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ։ Daily Mail-ը, վկայակոչելով ոստիկանական հաշվետվությունը, գրում է, որ Սլայը 1986-ին ստիպել է իր 16-ամյա զուգընկերուհուն սեռական հարաբերություն ունենալ իր թիկնապահի հետ։ Աղջիկը, որը չի նշում իր անունը, հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ ինքը 16 տարեկան էր, իսկ Սիլվեսթրը՝ 40։

Աղջիկը ոստիկանությանը պատմել է, որ Ստալոնեն իբրեւ ստիպել է իրեն սեքսով զբաղվել միաժամանակ իր ու իր թիկնապահի հետ Լաս Վեգասի Hilton հյուրանոցում։

Աղջիկը խոստովանել է, որ ինքն այդ պահին «ընտրություն չի ունեցել»։ Նաեւ, նրա խոսքով, միջադեպից հետո դերասանը սպառնացել է իրեն, որպեսզի նա ոչ մեկին որեւէ բան չպատմի։
Ոստիկանությանը նա հայտնել է, որ չի ուզում որեւէ պաշտոնական մեղադրանք առաջադրել դերասանի դեմ, քանի որ իրեն «ստորացած ու նվաստացած» է զգում։

Սիլվեսթր Ստալոնեն հերքել է այդ մեղադրանքները, գրում է TMZ-ը, վկայակոչելով Ստալոնեի ներկայացուցչին՝ Միշել Բեգային։
«Սա ծիծաղելի ու շատ կեղծ պատմություն է։ Ոչ ոք այդ պատմության մասին առայսօր չի իմացել, այդ թվում՝ պարոն Ստալոնեն։ Իշխանությունները կամ ուրիշները երբեւէ նրան այդ հարցով չեն դիմել»,- հայտնել է Բեգան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:31, 16 հոկտեմբերի
Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, թե ինչու չի հրաժարվել նրա ազգանունից ամուսնալուծությունից հետո18:00, 16 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները14:33, 16 հոկտեմբերի
Կառլ III թագավորը դարձել է Burberry-ի դիզայներ. նոր հավաքածուն ոգեշնչված է նրա ջրանկարներից13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ